Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 661-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 634-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 634-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակում «8705 40 000 1» ծածկագիրը փոխարինել «8705 40 000 5» ծածկագրով, իսկ «Անվանումը» սյունակում «Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից՝ նոր» բառերը փոխարինել «Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից՝ շահագործված» բառերով.

2) 5-րդ կետի «Քանակը» սյունակում «10» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «450 000 000» թիվը՝ «990 000 000» թվով.

3) 10-րդ կետի «Քանակը» սյունակում «10» թիվը փոխարինել «20» թվով, «Արժեքը» սյունակում «350 000 000» թիվը՝ «550 000 000» թվով, իսկ «Ծագման երկիրը» սյունակը «Ճապոնիա» բառից հետո լրացնել «Շվեդիա» բառով.

4) 13-րդ կետի «Քանակը» սյունակում «12» թիվը փոխարինել «24» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «700 000 000» թիվը՝ «1 500 000 000» թվով.

5) 19-րդ կետի «Քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «14» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «84 000 000» թիվը՝ «180 000 000» թվով.

6) հավելվածը 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33-րդ կետով.

«

33.

8429110010

Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ ու հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական թիեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձկեն և դարձկեն 250 լ/վ-ից ավելի հզորությամբ

250 լ/վ-ից ավելի հզորություն

հատ

3

Բուլղարիա,
Նիդերլանդներ,
Գերմանիա,
Բելգիա,
Իտալիա,
Չեխիա,
Ֆրանսիա,
Լեհաստան,
Թուրքիա,
Կորեա,
ԱՄՆ,
Ճապոնիա,
Իսպանիա,
Շվեդիա

200 000 000

».

7) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «5 050 000 000» թիվը փոխարինել «6 886 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 4

Երևան