Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 231-Ա

 

«ԱՐՑԱԽՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Կնունյանցների 17, ՀՎՀՀ՝ 90041112) իրականացվող՝ 6,414,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90041112) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2020 թվականի փետրվարի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սարքավորումների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 6,414,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 30

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 30-ի N 231-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«Մանկական խաղահրապարակի կառուցում»

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղական համայնքի մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Ամերիկայի Հայ մշակութային ընկերություն, գրանցված` ԱՄՆ, Մասաչուսեց նահանգ, ք. Ուոթերթաուն, Բիգելոու 80 պողոտա

4.

Ծրագիրը կատարողը

«Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Կնունյանցների 17, ՀՎՀՀ` 90041112

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

6,414,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղի գյուղական համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 6,414,000 դրամ արժողությամբ

2020 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 31-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (շղթաներով փոքր ճոճանակ, ցանցաճոճ, զսպանակով ճոճանակ, պտույտ, փոքր երկակի կամար, ջիփ, վիգվամ, Հեքիաթ-2, նստարան 8, աղբաման 2, մետ․պարիսպ), տեղադրում և տեղափոխում, գինը` 6,414,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան