Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2020-01.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

4 փետրվարի 2020 թվականի N 138-Ա

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի մայիսի 11-26-ը ներառյալ:

2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 4

Երևան