Գլխավոր տեղեկություն
Համար
N 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2020-25.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ընդունման ամսաթիվ
24.04.2020
Ստորագրող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
24.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի, 2020 թ. N 55

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1111-Ա, N 1108-Ա, 2020 թվականի ապրիլի 23-ի N 1138-Ա, N 1139-Ա և N 1141-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 22-ին և 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Արմեն ՕՍՍ» ՍՊԸ, ք. Երևան, Մարգարյան 22/4.

2) Էլմիրա Միրզոյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 12/1.

3) «Մարինե Բաղդասարյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 16/1.

4) «Աիդա Հովհաննիսյան» Ա/Ձ, ք. Երևան, Աջափնյակ թաղամաս, Շինարարների 29/1

5) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Թոթովենց 14/1:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 24-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան