Գլխավոր տեղեկություն
Համար
N 649-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 649-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1506-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի «Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելու մասին» N 1506-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրել «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:».

4) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

 

«

12.

GE HEALCARE

ռենտգեն սարք

1

S/N 05886

160 000

160 000

».

 

5) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 4

Երևան

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 649-Ա որոշման

 

 «Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1506-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Սարքի անվանումը

Սարքի տեսակը

Քանակը

Գործարանային համարը

Հաշվեկշռային արժեքը

(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Ընդամենը

(ԱՄՆ-ի դոլարին համարժեք

դրամ)

1.

GE HEALCARE

ռենտգեն սարք

1

S/N 05886

160 000

160 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան