Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 09.06.2020
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2020 թվականի N 671-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 11-րդ կետում՝

ա. 119-րդ ենթակետը «պատճառների» բառից հետո լրացնել «վերաբերյալ տվյալների» բառերով,

բ. 122-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«122) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրումը.»,

գ. 123-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«123) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.»,

դ. 124-րդ ենթակետում «եզրակացության» բառը փոխարինել «մասնագիտական կարծիքի» բառերով,

ե. 125-րդ ենթակետում «շինարարական» բառը փոխարինել «ճանապարհաշինական» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. հունիսի 5

Երևան