Basic information
Number
N 241-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.02.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.02.2020
Effective date
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի N 241-Ա

    

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին 2020 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 21

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation