Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 30 ապրիլի 2020 թվականի N 228-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,801,350 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների և պաշտպանիչ ակնոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01570843) 2020 թվականի ապրիլի 14-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-07/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ դիմակների և պաշտպանիչ ակնոցների գնում՝ 5,801,350 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 30-ի N 228-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«Կորոնովիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների և պաշտպանիչ ակնոցների ձեռքբերում»

1.

Ծրագրի նպատակը

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է «Կորոնովիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների (8101 և 9101 ծածկագրերով) և պաշտպանիչ ակնոցների» ձեռքբերում, որոնք անհատույց տրամադրվելու են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը»։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,801,350 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. մայիսի 15-ից մինչև 2020թ. հուլիսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 3000 հատ 8101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ, 1000 հատ 9101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ և 50 հատ պաշտպանիչ ակնոցներ։ Արժեքը՝ 5,801,350 դրամ

10.

Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

3000 հատ 8101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ, 1000 հատ 9101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ, 50 հատ պաշտպանիչ ակնոցների ձեռքբերում՝ 5,801,350 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան