Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.14/51(1606) Հոդ.97
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 8 մայիսի 2020 թվականի

թիվ 73-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Նպատակ ունենալով ապահովել բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման գործընթացի սահունությունը և անընդհատությունը, հաշվի առնելով տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա Covid-19-ի հետևանքով ի հայտ եկած անորոշությունների բացասական հետևանքները, կարևորելով բանկային համակարգի կարգավորման սկզբունքների համապատասխանությունը Բազելյան ստանդարտներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 16.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1.Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) սահմանվում է 9 տոկոս:»։

2) Կանոնակարգի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 30 տոկոսի չափով:»:

3) Կանոնակարգի Հավելված 3-ի 7.1-րդ կետը «կիրառվում են» բառերից հետո լրացնել «սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի՝» բառերով:

4) Կանոնակարգի Հավելված 3-ի 11-րդ կետում «Եթե միևնույն ակտիվը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ,» բառերը փոխարինել «Եթե միևնույն ակտիվը սույն հավելվածի համաձայն ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ,» բառերով:

5) Կանոնակարգի Հավելված 10-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում «10.5» թիվը փոխարինել «9.5» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2020 թ. մայիսի 12

Երևան