Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-280
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 28. Մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինումը

 

1. Մասնավորեցումից ստացված միջոցները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 19 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան ընկերության հաշվին` նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն:

2. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը վարձակալած ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե:

3. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները վարձակալության կամ մշտական օգտագործման իրավունքով զբաղեցրած «փոքր» օբյեկտները 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված այն միջոցները, որոնք վճարվել են զբաղեցված տարածքը մասնավորեցնելու համար, ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 հունվարի 1999 թ.
ՀՕ-280

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան