Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-277
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածում`

ա) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար».

բ) հանել «բ» կետը:

 

Հոդված 2. Օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը.

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`  
ա) գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 500-պատիկի չափով
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 100-պատիկի չափով
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների`  
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով
բ) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով
գ) քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու համար բազային տուրքի չափով
դ) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վարույթների վերաբերյալ գործերով դիմումների համար բազային տուրքի չափով
ե) այլ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով
5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար բազային տուրքի չափով
7. միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար`  
ա) գույքային պահանջով բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով
8. դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար`  
ա) գույքային պահանջի գործերով վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի եռապատիկից
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով
գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով
9. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռների կամ բերված վճռաբեկ բողոքների համար`  
ա) գույքային պահանջի գործերով վիճարկվող գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի վեցապատիկից
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի  չափով
գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով
10. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից դատավճիռների և բողոքների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար բազային տուրքի 50-պատիկի չափով
11. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով
12. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:»:
Հոդված 3. Հանել օրենքի 10 հոդվածը:
Հոդված 4. Օրենքի 11 հոդվածի առաջին մասում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. անշարժ գույքի` բնակելի տների (բնակարանների), շենքերի, կառույցների, այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար`  
ա) գյուղատնտեսական նշանակության հողերի համար բազային տուրքի հնգապատիկի չափով
բ) այլ գույքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով».
բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրեր հաստատելու համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով
բ) երկրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի հնգապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով».

 

գ) 15-րդ կետը «թարգմանության» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր էջի» բառերով և հանել «տասնապատիկի» բառը.

դ) 17-րդ կետը «քաղվածքները» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր էջի» բառերով, իսկ «չափով» բառից առաջ`«30 տոկոսի» բառակապակցությամբ.

ե) 18-րդ կետը «ստորագրության» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր փաստաթղթի» բառերով, իսկ «չափով» բառից առաջ` «50 տոկոսի» բառակապակցությամբ.

զ) 19-րդ կետից հանել «ինչպես նաև նոտարական այլ գործողություններ կատարելու» և «`բացառությամբ սույն հոդվածի նախորդ կետերում նշվածների» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 12 հոդվածում`

 

ա) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը «համար» բառից հետո լրացնել «, ներառյալ` վկայական տալը» բառերով, իսկ 4-րդ կետը` «փոփոխություն» բառից հետո նաև` «, լրացում և ուղղում» բառերով.

բ) 10-րդ կետը «քաղաքացիական» բառից առաջ լրացնել «պետական տուրք վճարողի դիմումի հիման վրա» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14 հոդվածում`

 

ա) 5-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերով, իսկ «արդարադատության» բառից հետո` «նախարարության» բառով.

բ) 7-րդ կետից հանել «հինգ տարի ժամկետով» և «հնգապատիկի» բառերը, «համար» բառից հետո լրացնել «` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար» բառերով.

գ) 8-րդ կետի «բ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «` տարեկան» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 15 հոդվածում`

 

ա) 1-ին կետի «է» ենթակետում «27, 32, 27, 17» թվերը փոխարինել «20, 32, 27, 17» թվերով.

բ) 4-րդ կետի «բ» ենթակետում «22» թիվը փոխարինել «17» թվով.

գ) հանել 5-րդ կետի «ե» ենթակետը.

դ) 5-րդ կետի «է» ենթակետից հանել «գնահատման ոչ ենթակա» բառերը.

ե) 5-րդ կետի «ը» ենթակետից հանել «, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից» և «գնահատման ոչ ենթակա» բառերը.

զ) 5-րդ կետի «ժբ» ենթակետում «փաստաթղթերի» բառից հետո ավելացնել «(բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)» բառերը.

է) 5-րդ կետը «ժբ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժբ1 ենթակետով`

«ժբ1 ) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար

9 22 17 6»:

 

Հոդված 8. Օրենքի 16 հոդվածում`

 

ա) 1-ին կետում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց» բառերով և հանել «(բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածի)» բառերը.

բ) 2-րդ կետում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց» բառերով և հանել «(բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշվածի)» բառերը.

գ) 3-րդ և 4-րդ կետերում «անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի» բառերով.

դ) 4-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41, 42, 43, 44 և 45 կետերով`

 

«41  համատիրությունների սկզբնական պետական գրանցման համար բազային տուրքի չափով
42 համատիրությունների ընթացիկ  պետական գրանցման համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
43 համատիրությունների գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի քառապատիկի չափով
44 Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
45 անհատ ձեռնարկատերերի գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով».

 

ե) 5-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 կետով`

 

«51. ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի քսանապատիկի չափով».

 

զ) 13-րդ կետում «և այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «և սույն հոդվածի նախորդ կետերում չնշված այլ իրավաբանական անձանց» բառերով.

է) 21-րդ կետում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

ը) 22-րդ կետում «20-պատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.

թ) 28-րդ և 29-րդ կետերում «զննության համար» բառերը փոխարինել «զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար» բառերով.

ժ) 30-րդ կետում «տրանսպորտային միջոցները» բառերը փոխարինել «ավտոմեքենաները, մոտոցիկլետները, կցորդները և կիսակցորդները» բառերով.

ժա) 34-րդ կետում «վեցապատիկի» բառը փոխարինել «քառապատիկի» բառով, իսկ «12-պատիկի» բառը` «ութապատիկի» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 17 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

 

«ե) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագրի ժամկետի փոփոխության համար` բազային տուրքի չափով:»:

 

Հոդված 10. Օրենքի 18 հոդվածում`

 

ա) 1-ին կետի «ե» ենթակետում «25» թիվը փոխարինել «2,5» թվով.

բ) 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «(այդ թվում` ձևաթղթերի)» բառերը.

գ) վերջին մասում ««ը» ենթակետով» բառակապակցությունը փոխարինել ««է» ենթակետով» բառակապակցությամբ:

 

Հոդված 11. Օրենքի 19 հոդվածում`

 

ա) 2-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետ`

 

«21. ինկասացիոն գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 500-պատիկի չափով»

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով`

 

«10. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-պատիկից:»:

 

Հոդված 12. Օրենքի 20 հոդվածում`

 

ա) 15-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «150 տոկոսի» բառակապակցությունը փոխարինել համապատասխանաբար «տասնապատիկի» և «20-պատիկի» բառերով.

բ) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«25. զենքի յուրաքանչյուր միավորի ձեռքբերման, պահպանման թույլտվություն տալու համար`
ա) ֆիզիկական անձանցից` որսորդական և գազային զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից բազային տուրքի ութապատիկի չափով».

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերով`

«32. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում տնտեսավարող մեկ սուբյեկտի վերաբերյալ պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով
33. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով
34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի I հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այդ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով:»:

 

Հոդված 13. Օրենքի 22 հոդվածում`

 

ա) առաջին մասից հանել «բոլոր» բառը.

բ) առաջին մասի «թ» կետում «իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպությունները» բառերով.

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:

Սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերի:»:

 

Հոդված 14. Հանել օրենքի 23 հոդվածը:

 

Հոդված 15. Օրենքի 24 հոդվածի «գ» կետում երկրորդ պարբերությունը «բնակելի տունը» բառերից հետո լրացնել «հողամասով» բառով, իսկ երրորդ պարբերությունը «գումարները,» բառից հետո` «կենսաթոշակները,» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 26 հոդվածի վերնագիրը «ծառայությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 27 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքի հեղինակ հանդիսացող իրավաբանական անձինք` այդ մշակութային արժեքների մասով:»:

 

Հոդված 18. Օրենքի 29 հոդվածում`

 

ա) առաջին մասի «զ» ենթակետը «վարչապետի» բառից հետո լրացնել «, կենտրոնական բանկի նախագահի» բառերով.

բ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողները և այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները:».

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով`

«Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:»:

 

Հոդված 19. Օրենքի 31 հոդվածի «բ» կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 32 հոդվածն առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով`

«Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:

Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնում է պետական տուրքի այլ տեսակներ, որոնք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ: Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 21. Օրենքի 33 հոդվածում`

 

ա) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Մինչև արտոնագիր տալը հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագիրը փաստացի տալու օրվանից ոչ ուշ:».

բ) վերջին մասում ««ը» ենթակետով» բառակապակցությունը փոխարինել ««է» ենթակետով» բառակապակցությամբ:

 

Հոդված 22. Օրենքի 34 հոդվածում`

 

ա) վերջին մասը լրացնել «, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա» բառերով.

բ) ավելացնել երրորդ մաս հետևյալ բովանդակությամբ`

«Սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում` մինչև նախորդ անգամ կատարված վճարման օրը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:»:

 

Հոդված 23. Օրենքի 35 հոդվածում`

 

ա) երկրորդ մասը «վճարումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 24. Օրենքի 36 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:»:

 

Հոդված 25. Օրենքի 38 հոդվածում.

 

ա) «բ» կետից հանել «և պետական արբիտրաժի» բառերը.

բ) «գ» կետից հանել «կամ պետական արբիտրաժում» բառերը.

գ) «դ» կետից հանել «կամ պետական արբիտրաժը» բառերը.

դ) «է» ենթակետում «մարմիններ դիմելը» բառերը փոխարինել «գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը» բառերով:

 

Հոդված 26. Օրենքի 39 հոդվածի չորրորդ մասից հանել «, պետական արբիտրաժի» բառերը:

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-277

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան