Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-272
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-01.07.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/4
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 200.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 170.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 155.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի մշտական անդամի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության նախարարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և Երևանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 140.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 5. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ ամսական լրավճարը սահմանել 5000-ական դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 133.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 7. Հայաստանի Հանրապետության մարզպետի պաշտոնային դրույքաչափը սահմանել 130.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 8. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 127.300 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 9. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 126.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 10. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 115.700 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 11. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 114.500 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 12. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 104.100 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 13. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը սահմանել 15.000 դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 14. Սույն օրենքով չսահմանված` գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների, դատախազության, վճռաբեկ դատարանի, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով նշանակվող բյուջետային և այլ հիմնարկների ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը` ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք, օրենքով սահմանված կարգով, հայտարարագրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ:

Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, հայտարարագրում են իրենց եկամուտներն ու ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 17. Ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

ՀՈԴՎԱԾ 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-272