Basic information
Number
N 197-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.02.2020-27.02.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2020.02.24/13(1568).1 Հոդ.170.4
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.02.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.02.2020
Effective date
25.02.2020
Interrupt date
22.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2020 թվականի N 197-Ն

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ներթափանցումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկշաբաթյա ժամկետով սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝

1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝

ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,

բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,

գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,

ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը.

2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«ե» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. փետրվարի 24

Երևան