Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 170
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 170

քաղ. Մոսկվա

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 145-րդ հոդվածի 7-րդ կետի չորրորդ պարբերությանը, 148-րդ հոդվածի 3-րդ կետին, 149-րդ հոդվածի 2-րդ կետին, 151-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ պարբերությանը, 304-րդ հոդվածի 16-րդ կետին, 305-րդ հոդվածի 6-րդ կետին, 306-րդ հոդվածի 7-րդ կետին, 307-րդ հոդվածի 5-րդ կետին և 377-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այն ապրանքների նկատմամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում, Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով այդ պետությունների տարածքներում մի տեսակի տրանսպորտի տրանսպորտային միջոցից մեկ այլ տեսակի տրանսպորտի տրանսպորտային միջոց դրանց փոխաբեռնման (վերաբեռնման) իրականացմամբ, առավելագույն ժամկետը, որի ընթացքում այդ ապրանքները ուղարկող մաքսային մարմնից պետք է հասցվեն նշանակման մաքսային մարմին, չի կարող գերազանցել 3 ամսում 2 հազար կիլոմետր հաշվարկով սահմանվող ժամկետը։

2. Հաստատել կից ներկայացվող՝

Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

Ապրանքների առաքման վայրի փոփոխության համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործառնությունների իրականացման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվող՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողություններն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: