ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 մայիսի 1998 թ.
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածում`
ա) «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «նախկին ԽՍՀՄ-ի» բառերով, իսկ «(սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից)» բառերը հանել.
բ) «ա» ենթակետը «նույն բովանդակությամբ հոդվածներով» բառերից հետո լրացնել «կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6 հոդվածում «Բնակտարածությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բռնադատված և բնակտարածությունը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|