ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 228-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,801,350 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների և պաշտպանիչ ակնոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01570843) 2020 թվականի ապրիլի 14-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-07/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ դիմակների և պաշտպանիչ ակնոցների գնում՝ 5,801,350 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 30-ի N 228-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«Կորոնովիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների և պաշտպանիչ ակնոցների ձեռքբերում»
1. |
Ծրագրի նպատակը |
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է «Կորոնովիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների (8101 և 9101 ծածկագրերով) և պաշտպանիչ ակնոցների» ձեռքբերում, որոնք անհատույց տրամադրվելու են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը»։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,801,350 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. մայիսի 15-ից մինչև 2020թ. հուլիսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 3000 հատ 8101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ, 1000 հատ 9101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ և 50 հատ պաշտպանիչ ակնոցներ։ Արժեքը՝ 5,801,350 դրամ |
10. |
Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
3000 հատ 8101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ, 1000 հատ 9101 ծածկագրով պաշտպանիչ դիմակներ, 50 հատ պաշտպանիչ ակնոցների ձեռքբերում՝ 5,801,350 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|