Գլխավոր տեղեկություն
Համար
N 1114-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2019 թվականի N 1114-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`

1. Հաստատել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-49-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 13-ի N 1114-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

   

NN ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանա-
տու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2019 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկա-նություն

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս

Ֆինանսավորում չի պահանջվում

2.

 (կետն ուժը կորցրել է 16.04.20 N 461-Ա)

 (հավելվածը փոփ. 16.04.20 N 461-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.04.2020, N 461-Ա 17.04.2020, N 1114-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան