«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«21» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2001 թվականի N 559
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության համապատասխան բնակավայրերում հեռուստակայանների տեխնիկական նորմերին համապատասխանող տարածքների սահմանված կարգով հատկացման, ճանապարհների շինարարության և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի երրորդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման համար օգտագործել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 12 խմբի 08 ենթախմբի «02. Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ» ծրագրի իրականացման համար հատկացված 165000000 դրամ գումարից գնման մրցույթների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում տնտեսված 11518000 դրամը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10000000 դրամ գումար:
(3.1-ի կետը լրաց. 13.02.03 N 310-Ն)
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը` ծրագրով սահմանված ժամկետներում և ծավալներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից:
Հաստատված է ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 21-ի N 559 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՀՀ) ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. ՀՀՀ-Ի ԾՐԱԳՐԻ ՍՓՌՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
Ներկայումս Հայաստանի Հանրապետության բնակչության ընդգրկվածությունը ՀՀՀ-ի ծրագրով կազմում է մոտավորապես 98 տոկոս: Նշված ցուցանիշը ձեռք է բերվել ավելի քան 20 տարվա ընթացքում` աստիճանաբար ընդլայնելով ընդունման գոտին: ՀՀՀ-ի ծրագիրը տարածվում է 1420 կմ ընդհանուր երկարությամբ ռադիոռելեային գծերով և հեռարձակվում է 0.001./.5 կՎտ հզորությամբ 117 հեռուստատեսային հաղորդակով և վերահաղորդակով:
Շահագործվելով 10-20 տարի, նշված տեխնոլոգիական սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշվել են, մեծ մասի հաշվեկշռային արժեքը զրոյական է:
1999 թվականին Երևանի արբանյակային հաղորդիչ կայանի գործարկմամբ հնարավորություն ստեղծվեց ՀՀՀ-ի ծրագիրն ընդունելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս: Դրանով իսկ հնարավորություն ստեղծվեց Հայաստանի Հանրապետության դժվարամատչելի բնակավայրերում կառուցելու արբանյակային ընդունմամբ 16 հեռուստակայան:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության 67 բնակավայր զրկված է ՀՀՀ-ի ծրագրի ընդունումից (առանձին բնակավայրեր` մասամբ): Բնակավայրերը, ըստ մարզերի և բնակչության թվի, ներկայացված են N 3 հավելվածում:
Աղյուսակ 1
(աղյուսակն ուժը կորցրել է 20.06.02 N 892-Ն)
Նշված բնակավայրերում ՀՀՀ-ի ծրագրի բացակայության հիմնական պատճառներն են`
. 1991-1993 թվականների հայտնի իրադարձությունները, ոչնչացվեցին և թալանվեցին Կատարիի բազմածրագրային հզոր հեռուստահաղորդիչ կայանը, որը ապահովում էր հեռուստահաղորդումներով Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի մեծ մասը, Սերսի, Խնձորուտի ռադիոռելեային և Նյուվադիի և Մուսալամի միկրովերահաղորդիչ կայանները.
. 1988 թվականի երկրաշարժը. կործանվեցին շատ կայաններ, այդ թվում` Մեծ Պարնիի ռադիոռելեային և Բագրավանի միկրովերահաղորդիչ կայանները, որի հետևանքով հեռուստահաղորդումներից զրկվեցին Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրեր.
. աշխարհագրական բարդ ռելիեֆը. Հայաստանի Հանրապետության շատ բնակավայրեր հեռուստահաղորդումների ընդունման առումով ունեն ոչ նպաստավոր աշխարհագրական դիրք: ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը եթերային ընդունմամբ (ռադիոռելեային գծերով) պահանջում էր մեծ ներդրումներ, իսկ արբանյակային ընդունմամբ հնարավորությունն ստեղծվել է 1999 թվականին.
. էլեկտրամագնիսական բարդ իրավիճակը:
(1-ին բաժինը փոփ. 20.06.02 N 892-Ն, փոփ., լրաց. 13.02.03 N 310-Ն)
2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հեռուստահաղորդումներով չապահովված 67 բնակավայրում ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կառուցել 60 հեռուստակայան` արբանյակային ընդունմամբ, և Եղվարդի կայանի ՀՀՀ-ի ծրագրի 100 Վտ հզորությամբ հաղորդակը փոխարինել 500 Վտ հզորությամբ հաղորդակով:
Հաշվի առնելով 60 կայանի կառուցման աշխատանքների մեծ ծավալը` նախատեսվում է սույն ծրագիրն իրականացնել 3 փուլով: Բնակավայրերն ըստ փուլերի բաշխելիս նախապատվությունը տրվել է մեծաթիվ բնակչությամբ, սահմանամերձ ու բնակլիմայական անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերին:
Առաջին փուլ, 2002 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 4 հավելվածում:
Աղյուսակ 2
(աղյուսակն ուժը կորցրել է 20.06.02 N 892-Ն)
Երկրորդ փուլ, 2003 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 5 հավելվածում:
Երրորդ փուլ, 2003-2004 թթ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 10 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 7 հավելվածում:
Աղյուսակ 3
(աղյուսակն ուժը կորցրել է 20.06.02 N 892-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 20.06.02 N 892-Ն)
N 1 հավելվածում ներկայացված է շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակացույցը: Ֆինանսավորման պահից 5 ամսվա ընթացքում կատարվելու են հետևյալ նախապատրաստական աշխատանքները`
. նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,
. հաճախության տիրույթի հատկացում և ձևակերպում,
. պահանջվող սարքավորումների և նյութերի ձեռքբերում:
(2-րդ բաժինը փոփ. 20.06.02 N 892-Ն, փոփ., լրաց. 13.02.03 N 310-Ն)
3. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի կողմից շահագործվող արբանյակային ընդունմամբ 16 հեռուստակայանի կառուցման փորձը ցույց է տվել, որ դրանք կարելի է իրագործել հետևյալ տարբերակով`
. աշխատանքները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, վերջիններիս ապահովում են տվյալ բնակավայրում առկա շահագործվող շենքերից կամ շինություններից կայանի տեխնիկական նորմերին համապատասխանող տարածքներ, իսկ կապալառուն կատարում է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերում և տեղակայում:
Առաջին և երկրորդ փուլերով նախատեսված արբանյակային 50 կայանի և Եղվարդում տեղադրվող նոր 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումներն ըստ տարբերակների ներկայացված են N 6 հավելվածում:
Երրորդ փուլով նախատեսված 10 արբանյակային կայանի համար պահանջվող ներդրումները ներկայացված են N 8 հավելվածում:
Աղյուսակ 4 (մլն դրամ)
(աղյուսակն ուժը կորցրել է 20.06.02 N 892-Ն)
Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով` օգտվելով առևտրական զեղչերից:
(3-րդ բաժինը փոփ. 20.06.02 N 892-Ն, խմբ. 13.02.03 N 310-Ն)
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
I ՓՈՒԼ (26 ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ)
NN |
Աշխատանքի անվանումը |
Աշխատանքների կատարման ժամկետները՝ ըստ ամիսների | |||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI |
XII | ||
1. |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում |
| |||||||||||
2. |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն և հաստատում |
| |||||||||||
3. |
Հաճախային տիրույթի հատկացում |
||||||||||||
4. |
Նյութեր և սարքավորումներ մատակարարողների ճշտում և ընտրություն |
||||||||||||
5. |
Պահանջվող սարքավորումների և նյութերի ձեռքբերում |
||||||||||||
6. |
Տարածքի նորոգում, հարդարում (կատարում է տվյալ համայնքը) |
||||||||||||
7. |
Ռադիոտեխնիկական և էլեկտրատեխնիկական սարքերի մոնտաժում և կարգավորում |
||||||||||||
8. |
Չափողական ստուգումներ, ակտերի և |
||||||||||||
. Աշխատանքների սկիզբը` միանվագ լրիվ ծավալով ֆինանսավորման օրվանից
. II փուլը` (26 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից
. III փուլը` (10 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից
(հավելվածը փոփ. 20.06.02 N 892-Ն, լրաց. 13.02.03 N 310-Ն)
Հավելված N 2 |
Մեկ արբանյակային հեռուստակայանի կառուցման ծախսերը (հազ. դրամ)
● արբանյակային ալեհավաք՝ | 175.0 |
● արբանյակային ընդունիչ (թվային)՝ | 150.0 |
● ձևափոխիչ՝ | 18,0 |
● տեսահսկիչ (14//)՝ | 116.0 |
● մալուխ (10 մ)՝ | 18,0 |
● հաղորդակ (տրանզիստորային)՝ 10 Վտ | 1400.0 |
● ալեհավաք՝ | 230.0 |
● մալուխ (30 մ)՝ | 175.0 |
● մետաղական հենարան՝ | 165.0 |
● շինարարական և մոնտաժային աշխատանքներ՝ | 171.0 |
● նախագծային - հետազոտական աշխատանքներ՝ | 150.0 |
● կապուղու հատկացում՝ | 840.0 |
● չափիչ սարքավորումներ՝ | 990.0 |
ընդամենը |
4598.0 |
|
_______________________________ |
Ծանոթագրություններ։ |
1. Գները վերցված են 2002 թվականի մայիս ամսվա դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները: 2. Ծախսերը նախատեսված են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքներն իրականացվելու դեպքում: 3. Նախատեսված չեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվելիք տարածքների հարդարման, նորոգման, ճանապարհների շինարարության աշխատանքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը: 4. Յուրաքանչյուր 5 կայանի համար նախատեսվում է չափիչ սարքավորումների մեկ լրակազմ: |
(հավելվածը խմբ. 20.06.02 N 892-Ն)
Հավելված N 3 |
Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումից զրկված բնակավայրերն ըստ մարզերի եվ բնակչության թվի
Մարզի անվանումը |
Բնակավայրերի |
Բնակչության |
Արագածոտն |
3 |
3678 |
Շիրակ |
12 |
7125 |
Լոռի |
16 |
6141 |
Գեղարքունիք |
8 |
3039 |
Վայոց ձոր |
1 |
240 |
Սյունիք |
27 |
5613 |
Ընդամենը |
67 |
25836 |
(հավելվածը լրաց. 20.06.02 N 892-Ն, փոփ. 13.02.03 N 310-Ն)
Հավելված N 4 |
Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները
Մարզի |
Բնակավայրի |
Բնակչության |
Միջոցառումները |
Սյունիք |
Դավիթ-Բեկ |
686 |
Արբանյակային ընդունմամբ
|
Ճակատեն |
180 | ||
Գեղանուշ |
198 | ||
Գոմարան |
| ||
Շրվենանց |
91 | ||
Ներքին |
89 | ||
Գեղի |
294 | ||
Չայքենդ |
80 | ||
Մուսալլամ |
78 | ||
Անդոկավան |
112 | ||
Կաթնառատ |
40 | ||
Վահրավար |
79 | ||
Կաղնուտ |
96 | ||
|
Ջաղացաձոր |
121 | |
Կալավան |
196 | ||
Բարեպատ |
202 | ||
Գեղամասար |
216 | ||
Ջիվիխլու |
220 | ||
Լոռի |
Պետրովկա |
312 | |
Գոգավան |
117 | ||
Նորաշեն |
2150 | ||
Ձորամուտ |
536 | ||
Ապավեն |
206 | ||
Արծնի |
569 |
Հավելված N 5 |
Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները
Մարզի |
Բնակավայրի |
Բնակչու- |
Միջոցառումները |
Սյունիք |
Առաջաձոր |
166 |
Եղվարդում Հայաստանի հանրային
Արբանյակային ընդունմամբ հեռուստա-
|
Եղեգ |
121 | ||
Չափնի |
86 | ||
Սևաքար |
107 | ||
Ձորաստան |
139 | ||
Ներքին |
52 | ||
Տեղ |
2221 | ||
Արավուս |
143 | ||
Արևիս |
50 | ||
Սոֆլու |
98 | ||
Մուցք |
60 | ||
Գեղավանք |
170 | ||
Աղբուլլաղ |
177 | ||
Փիրլու |
| ||
Լոռի |
Ծաղկաշատ |
227 | |
Թեղուտ |
554 | ||
Ահնիձոր |
297 | ||
Փամբակ |
337 | ||
Քարաբերդ |
189 | ||
Քարաձոր |
400 | ||
Հալավար |
122 | ||
Քիլիսա |
35 | ||
Գյուլլուդարա |
35 | ||
Հայդարլի |
55 | ||
Վայոց ձոր |
Սերս |
240 | |
Արագածոտն |
Եղիպատրուշ |
659 | |
Վարդենիս |
619 | ||
Փարպի |
2400 | ||
Գեղարքունիք |
Սոթք |
1558 | |
Գեղաքար |
178 | ||
Արեգունի |
348 | ||
Շիրակ |
Սարապատ |
149 | |
Սառնաղբյուր |
3071 |
(հավելվածը լրաց. 20.06.02 N 892-Ն)
Հավելված N 6 |
Արբանյակային 50 կայանի եվ Եղվարդում տեղադրվող նոր՝ 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումները
(մլն դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
*) Այդ թվում՝ Եղվարդում նոր տեղադրվող 500 Վտ հզորությամբ հաղորդակի արժեքը` 13,5 մլն դրամ:
Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով՝ օգտվելով առևտրական զեղչերից:
(հավելվածը լրաց. 20.06.02 N 892-Ն)
Հավելված N 7 |
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆի ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 10 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Մարզի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
Բնակչության մոտավոր թիվը |
Միջոցառումները |
Շիրակ | Վարդաքար | 663 |
|
Հայրենյաց | 667 | ||
Սարատակ | 1390 | ||
Լեռնուտ | 206 | ||
Մեծ Սարիար | 430 | ||
Հովտաշեն | 357 | ||
Լուսաղբյուր | 625 | ||
Ձիթհանքով | 1447 | ||
Փոքրաշեն | 216 | ||
Սարալանջ | 1124 |
(հավելվածը լրաց. 13.02.03 N 310-Ն)
Հավելված N 8 |
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ 10 ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
(մլն դրամ) | ||||||||
|
(հավելվածը լրաց. 13.02.03 N 310-Ն)
(ծրագիրը փոփ., լրաց., խմբ. 20.06.02 N 892-Ն, 13.02.03 N 310-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2003, N 1616-Ն | 31.12.2003, N 559 | |
14.08.2003, N 1019-Ն | 04.09.2003, N 559 | |
13.02.2003, N 310-Ն | 17.04.2003, N 559 | |
20.06.2002, N 892-Ն | 03.08.2002, N 559 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|