Գլխավոր տեղեկություն
Համար
N 1621-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.27/83(1536) Հոդ.1071
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1621-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmond Khudyan and Arin Capital & Investment Corp. v. Republic of Armenia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe & Johnson ընկերությանը, վերջինիս հետ 280,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործով արբիտրաժային ծախսերը հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականին հատկացնել 125,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 30.04.20 N 684-Ն)

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով և հիմքերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 21

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1621-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1621-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1621-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1621-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1621-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2020, N 684-Ն 09.05.2020, N 1621-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան