ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 943-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ի մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 943-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետում «Անհատ քաղաքացիներ» բառերից առաջ լրացնել «Գերմանիայի միսիոներական և զարգացման ընկերություն՝ «Սամեզենթխալ ակցիոն հոֆնունգ բեթխայբեր աբեյցգմեյնշաֆթ միսիոն ունդ ենթվիկլունգցիֆ» (Գերմանիայի Դաշնություն, Լաուպհեյմ 88471, Ֆոկեստրեյբ 23/1)» բառերը:
2 Սահմանել, որ Գերմանիայի «Միսիոներական և զարգացման ընկերության» կողմից՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (72 տեղ, 7,761 կգ ընդհանուր քաշով, 7,942.57 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ 4,063.92 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 9-ի N 212-Ա որոշման |
1. |
Օգտագործված հեծանիվներ |
12 |
130 |
ԱՄՆ դոլար |
180,00 |
2. |
Շամպուն, ատամի խոզանակներ, ատամի մածուկներ, հեղուկ օճառ |
1 |
291 |
ԱՄՆ դոլար |
1.404,00 |
3. |
Օգտագործված հագուստ |
36 |
6912 |
ԱՄՆ դոլար |
2.052,00 |
4. |
Օգտագործված գլխարկով վերարկուներ |
2 |
90 |
ԱՄՆ դոլար |
26,40 |
5. |
Օգտագործված կարի փոքր մեքենաներ |
11 |
107 |
ԱՄՆ դոլար |
110,00 |
6. |
Կարի մեքենայի համար օգտագործված պահեստամասեր | 2 | 15 | ԱՄՆ դոլար | 11,00 |
7. |
Օգտագործված ձմեռային ծածկոցներ |
1 |
6 |
ԱՄՆ դոլար |
1,50 |
8. |
Խոհանոցի համար օգտագործված սարքավորումներ | 1 | 5 | ԱՄՆ դոլար | 6,00 |
9. |
Կարելու և գործվածքների համար օգտագործված սարքավորումներ | 1 | 12 | ԱՄՆ դոլար | 2,75 |
10. |
Օգտագործված արդուկի մեքենա | 1 | 41 | ԱՄՆ դոլար | 25,00 |
11. |
Օգտագործված մեծ կարի մեքենաներ | 4 | 152 | ԱՄՆ դոլար | 60,00 |
Ապրանքների արժեքը
Բեռնափոխադրման արժեքը Լաուֆեմից Երևան /ներառյալ բեռնափոխադրման և ապահովագրության արժեք/ Ընդհանուր |
7761 |
ԱՄՆ դոլար
ԱՄՆ դոլար ԱՄՆ դոլար |
3.878,65
4.063,92 7.942,57 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|