Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2020-24.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2020.04.29/3(119) Հոդ.496.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2020 թվականի N 635-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 1,709,624.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 6 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 28

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 28-ի N 635-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2020, N 2204-Ն 24.02.2021, N 635-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան