ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2015 թվականի N 1033-Ն
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող 10698.3 հազ. դրամ սկզբնական արժեքով, 2486,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,61 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է կազմակերպությանը՝ պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի, այդ թվում՝ օտարման ենթակա շարժական գույքի պահառության աշխատանքների կազմակերպման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման համար.
2) պահառության, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բյուջեի միջոցներից կազմակերպությանը տրամադրվող դրամաշնորհի հաշվին:
(2-րդ կետը խմբ. 20.06.19 N 778-Ն, փոփ. 23.04.20 N 605-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 689-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«պետական սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ օտարման ենթակա շարժական գույքի պահառության աշխատանքների կազմակերպում, տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում.»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում ապահովել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը.
2) երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.04.2020, N 605-Ն | 05.05.2020, N 1033-Ն | |
20.06.2019, N 778-Ն | 04.07.2019, N 1033-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|