ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1974-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված` 8 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն հավելվածի, հետագայում oտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ 2012 թվականին թողարկված «Տոյոտա Քեմրի 2.5 ԳԱՍ» մակնիշի, 056 LL 60 պետհամարանիշի, JTNBF4FK903020832 նույնականացման համարով, 14.000.000,0 դրամ սկզբնական արժեքով, 2.501.935,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(3-րդ կետը փոփ. 23.04.20 N 616-Ա)
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի՝
1) 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման և տրանսպորտային միջոցի հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1974-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
Նույնականացման համարը |
1. |
Շևրոլե Նիվա 21230 L |
576 OՍ 64 |
2007 |
6,201,990.00 |
0.00 |
X9L21230070200610 |
2. |
Շևրոլե Նիվա 21230 L |
575 OՍ 64 |
2007 |
6,201,990.00 |
0.00 |
X9L21230080203145 |
3. |
Շևրոլե Նիվա 21230 L |
583 OՍ 64 |
2007 |
6,201,990.00 |
0.00 |
X9L21230070200352 |
4. |
Շևրոլե Նիվա 21230 L |
574 OՍ 64 |
2007 |
6,201,990.00 |
0.00 |
X9L21230080202328 |
5. |
Շևրոլե Նիվա 21230 L |
069 LL 60 |
2007 |
5,700,000.00 |
0.0 |
X9L21230070195402 |
6. |
Շևրոլե Նիվա 21230 L |
068 LL 60 |
2007 |
5,700,000.00 |
0.0 |
X9L21230070195446 |
7. |
Շևրոլե Նիվա 21230 L |
586 OՍ 64 |
2007 |
6,201,990.00 |
0.0 |
X9L21230080204605 |
8. |
Շևրոլե Նիվա 21230 L |
577 ՕՍ 64 |
2007 |
6,201,990.00 |
0.0 |
X9L21230080203141 |
(հավելվածը փոփ. 23.04.20 N 616-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |