Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-244
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1998-10.02.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև տասը ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ունենալ մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև ութ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակի ընթացքում ունենալ մեկ երկարատև տեսակցություն, իսկ եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, այն կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև ինը ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ունենալ մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև յոթ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակի ընթացքում ունենալ մեկ երկարատև տեսակցություն, իսկ եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, այն կարող է փոխարինվել մեկ կարճատև տեսակցությամբ»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև ութ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ունենալ մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան երկու ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակի ընթացքում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև վեց ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի երրորդ պարբերությունում «տարվա ընթացքում» բառերը փոխարինել «կիսամյակի ընթացքում» բառերով:

 

Հոդված 22. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև յոթ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև և եռամսյակի ընթացքում` մեկ երկարատև տեսակցություն»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակի ընթացքում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդ կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև հինգ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև հինգ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակի ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակը մեկ ստանալ մեկ փաթեթ»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«շաբաթական ստանալ տասը կիլոգրամ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 30 հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի մեկ երրորդը կրելուց հետո, դատապարտյալներին թույլատրվում է սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական լրացուցիչ ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար և կիսամյակի ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 30 հոդվածի չորրորդ մասը հանել:

 

Հոդված 34. Օրենսգրքի 31 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև երեք ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև նվազագույն աշխատավարձի չափով գումար» բառերով:

 

Հոդված 35. Օրենսգրքի 31 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«եռամսյակի ընթացքում ստանալ մեկ փաթեթ»:

 

Հոդված 36. Օրենսգրքի 31 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«շաբաթական ստանալ տասը կիլոգրամ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 37. Օրենսգրքի 31 հոդվածի հինգերորդ մասից հանել «ծանրոցներ և հանձնուքներ ստանալ» բառերը:

 

Հոդված 38. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև տասը ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 39. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 40. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 41. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի հինգերորդ պարբերությունում «տարեկան ստանալ ոչ ավելի, քան երկու փաթեթ» բառերը փոխարինել «ամսական ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ» բառերով:

 

Հոդված 42. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև յոթ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 43. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 44. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև ութ ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 45. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 46. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց»:

 

Հոդված 47. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսական ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ»:

 

Հոդված 48. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լավ վարքի, աշխատանքի և ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել»:

 

Հոդված 49. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունում «մինչև վեց ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար» բառերով:

 

Հոդված 50. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն»:

 

Հոդված 51. Օրենսգրքի 40 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 40.

Չափահաս դարձած դատապարտյալներին դաստիարակչական աշխատանքային գաղութներում թողնելը

 

Ուղղման և վերադաստիարակման արդյունքներն ամրապնդելու, ընդհանուր կրթությունը կամ պրոֆեսիոնալ պատրաստականությունն ավարտելու նպատակով տասնութ տարեկան դարձած դատապարտյալները թողնվում են դաստիարակչական աշխատանքային գաղութում մինչև պատժի ժամկետը լրանալը:

Տասնութ տարեկան դարձած և դաստիարակչական աշխատանքային գաղութում թողնված դատապարտյալների նկատմամբ տարածվում են այն ռեժիմը, աշխատանքային պայմանները, սննդի և նյութական ապահովման նորմաները, որոնք սահմանված են անչափահաս դատապարտյալների համար»:

 

Հոդված 52. Օրենսգիրքը 40 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 401 հոդվածով`

 

«Հոդված 401.

Կանանց և անչափահասների համար նախատեսվող արտոնությունները

 

Սույն օրենսգրքում կանանց և անչափահասների համար սահմանված տեսակցությունների, փաթեթների, ծանրոցների, հանձնուքների թիվը, անկախ ուղղիչ աշխատանքային հիմնարկի տեսակից, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի թույլտվությամբ, առանձին դեպքերում կարող է ավելացվել, բայց ոչ ավելի, քան երկու անգամ»:

 

Հոդված 53. Օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Արտադրական նորմաները գերակատարող կամ սահմանված առաջադրանքներն օրինակելիորեն կատարող դատապարտյալներին կարող են լրացուցիչ թույլատրվել ամսական ծախսեր` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ ծանր աշխատանքներում, աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում կամ բարձր լեռնային և ջրազուրկ շրջաններում տեղակայված ուղղիչ աշխատանքային հիմնարկներում արտադրանքի նորմաները գերակատարողներին կամ սահմանված առաջադրանքներն օրինակելիորեն կատարողներին` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

 

Հոդված 54. Օրենսգրքի 43 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ծախսելու թույլատրված փողի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկը»:

 

Հոդված 55. Օրենսգրքի 43 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Դատապարտյալներին, անկախ նրանց նկատմամբ սահմանված ռեժիմի տեսակից, սույն օրենսգրքի 23-26, 30, 31, 37 և 38 հոդվածներով նախատեսված գումարից բացի, իրենց անձնական հաշիվներում ունեցած միջոցների հաշվին թույլատրվում է առանց սահմանափակման ձեռք բերել գրականություն, գրենական պիտույքներ, թերթեր և ամսագրեր»:

 

Հոդված 56. Օրենսգրքի 44 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ուղղիչ աշխատանքային գաղութում, դաստիարակչական աշխատանքային գաղութում պատիժ կրող անձանց, անկախ ռեժիմի տեսակից, ամսական թույլատրվում է ստանալ մինչև հիսուն կիլոգրամի չափով հանձնուք` միանգամից կամ մաս-մաս, իսկ բանտի ընդհանուր և խիստ ռեժիմներում պատիժ կրող անձանց` շաբաթական տասը կիլոգրամ հանձնուք, բայց ոչ ավելի, քան ամիսը քառասուն կիլոգրամ»:

 

Հոդված 57. Օրենսգրքի 44 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը հանել:

Այդ կապակցությամբ հոդվածի հինգերորդից ութերորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդից հինգերորդ մասեր:

 

Հոդված 58. Օրենսգրքի 45 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Տարբեր ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներին իրար հետ տեսակցություններ հատկացնելն արգելվում է»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ մասեր:

 

Հոդված 59. Օրենսգրքի 46 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Դատապարտյալներին թույլատրվում է նամակներ ստանալ և ուղարկել անսահմանափակ քանակությամբ»:

 

Հոդված 60. Օրենսգրքի 46 հոդվածի երկրորդ մասը հանել:

Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել երկրորդ մաս:

Օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասի ութերորդ պարբերությունում «մինչև երեք ռուբլի գումար» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար» բառերով և «իսկ դաստիարակչական աշխատանքային գաղութներում` ամսական մինչև երկու ռուբլի գումար» բառերը հանել:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
2 օգոստոսի 1998 թ.
ՀՕ-244