Գլխավոր տեղեկություն
Համար
N 1046-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.2020-20.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.14/23 Հոդ.746
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1046-Ն

 

«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.04.20 N 521-Ն)

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. (կետն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

3. Սահմանել, որ՝

ա) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Էրեբունի» պետական արգելոցի, և «Որդան կարմիր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» և «Զիկատար» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնական պաշարների կայուն օգտագործման, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման ապահովումն է.

բ) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական  գործունեության հետևյալ տեսակները՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

արժեքավոր և գեղազարդային տնկանյութի ու բուսատեսակների աճեցում և իրացում,

գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

բնակչության հանգստի և զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

«Էրեբունի» պետական արգելոցին ու «Որդան կարմիր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» և «Զիկատար» պետական արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում,

գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն. անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում, մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկի տնօրինության՝

պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ 26347,4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,

շենքերը, շինությունները՝ 61256,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 3 հավելվածի, ինչպես նաև «Էրեբունի» պետական արգելոցի ու «Որդան կարմիր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» և «Զիկատար» պետական արգելավայրերի համապատասխան հողատարածքները՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

(3-րդ կետը լրաց. 22.04.10 N 432-Ն, փոփ. 19.12.13 N 1465-Ն, փոփ., լրաց. 19.03.20 N 334-Ն)

4. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, 19.03.20 N 334-Ն, 09.04.20 N 521-Ն)

5. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը հանձնել «Ջրվեժ» անտառպարկ», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ», Վանաձորի «Սարուխանյան Ժ. անվան» դենդրոպարկ, Բերդի «Սորաններ» դենդրոպարկ» և Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկները։

(5-րդ կետը փոփ. 19.03.20 N 334-Ն)

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Էրեբունի» պետական արգելոցի ու «Որդան կարմիր» պետական արգելավայրի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի հողատարածքների անտառաշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա մինչև 2010 թվականը` սահմանված կարգով ապահովել «Էրեբունի» պետական արգելոցի ու «Որդան կարմիր» պետական արգելավայրի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի քարտեզագրումը, դրանց ու դրանց պահպանման գոտիների սահմանների ճշգրտումը և դրանք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, ամրացված հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

գ) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Էրեբունի» պետական արգելոցի և «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունները.

դ) մեկամսյա ժամկետում հաստատել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությամբ գործող պետական հիմնարկների կանոնադրությունները։

(6-րդ կետը խմբ. 18.06.09 N 684-Ն, փոփ. 19.12.13 N 1465-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա՝ «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և դրա ենթակայության պետական հիմնարկների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 24
  Երևան

 

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

1.

Էլեկտրատրանսֆորմատոր

1

4077,8

2.

Տրակտոր ԴՏ-75

1

407,8

3.

Ֆուգան

1

30,8

4.

Մամլիչ

1

61,6

5.

Կցասայլ

1

3,8

6.

Գութան  ՊԼՆ-3-3,5

2

46,2

7.

Եռակցող սարք  ՏԴՄ-317

2

7,7

8.

Դիզելային սարքավորում

1

100,8

9.

Կշեռք

1

7,7

10.

Առյուծի արձան

2

146,2

11.

Վազա  չուգունից

2

61,6

12.

Սառնարան

1

453,9

13.

Հյութեր սառեցնող հարմարանք

1

15,4

14.

Սառնարան

1

438,6

15.

Տարողություն

2

671,9

16.

Ա/ մեքենա ինքնաթափ ԶԻԼ-ՄՄԶ 4562

1

292,4

17.

Ա/ մեքենա ԳԱԶ-53

2

707,8

18.

Ա/ մեքենա ԶԻԼ  431412

1

677,1

19.

Ա/ մեքենա ՎԱԶ  2106

1

940,0

20.

Ավտոբուս ՊԱԶ - 672

1

215,4

21.

Կեռասենու այգի

4 հա

14664,8

22.

Գութանի կցման հարմարանք

1

21,3

23.

Ձի

4

1670,0

24.

Տարածքի բարեկարգում

 

12,3

25.

Տրակտորի կցասայլ

1

0,2

26.

Կիպպրինգել ավտոմատ

1

9,3

27.

Կուլտիվատոր

1

0,6

28.

Գազաֆիկացման ցանց

1

7,5

29.

Տրակտոր Տ - 25

1

1,2

30.

Տրակտոր Տ - 16

1

2,4

31.

Կցասայլ

1

2,4

32.

Ա/ մեքենա ԳԱԶ-52

1

0,9

33.

Ջրի բաք

1

2,3

34.

Ա/ մեքենա ՈՒԱԶ

1

179,9

35.

Տրակտոր ՄՏԶ-82

1

407,8

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

26347,4

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

1.

Վագոն-տնակ

2

353,9

2.

Կորդոն երկհարկանի

1

4116,3

3.

Ասֆալտապատ ճանապարհ

3,5 կմ

10879,0

4.

Ջրամբար

3

18860,7

5.

Պեմզաբլոկի արտադրության շենք

1

5,4

6.

Բետոնահանգույցի շենք

1

4,2

7.

Բետոնահանգույցի պահեստ

1

1,3

8.

Մեխանիկական արտադրամաս

1

30,9

9.

Փայտամշակման արտադրամասի շենք

2

21,0

10.

Մետաղացանց գործող արտադրամասի շենք

1

6,3

11.

Ավտոգարաժ

1

8,1

12.

Անցագրային տնակ

1

1,0

13.

Կաթսայատուն

3

50,2

14.

Վարչական շենք

1

2221,2

15.

Պահակատուն

2

40,2

16.

Անասնագոմ

1

1,3

17.

Երեքսենյականոց տնակ

3

175,8

18.

Ջերմոցին կից կառույց

1

639,6

19.

Ջրակասկադ

1

17896,2

20.

Ոռոգման ցանց

1

4385,6

21.

Գրասենյակի շենք

1

1074,3

22.

Ցանկապատ

-

473,8

23.

Ջերմոց

1

10,6

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

61256,9

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան