Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի, 2020 թվական N 77
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Արենի բնակավայր մուտք գործելու սահմանափակումից բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը 08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար.
գ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
դ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Արենի բնակավայրի վարչական սահմաններում.
ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Արենի բնակավայրի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
2. Սահմանել Արենի բնակավայրում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը:
Աղյուսակ 1. Արենի բնակավայրում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ
(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)
Անվանում |
Կոդ |
Թույլատրված |
Կոդ |
Արգելված |
(A) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(B) |
- |
Ամբողջությամբ արգելվում է: | ||
(C) |
- |
Ամբողջությամբ արգելվում է: | ||
(D) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(E) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(F) |
- |
Ամբողջությամբ արգելվում է: | ||
(G) |
46.11 |
Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
46.12 |
Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական | |||
նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն |
||||
46.17 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն | |||
46.2 |
Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր | |||
46.3 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր | |||
46.46 |
Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր | |||
47.11 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում | |||
47.2 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում | |||
47.62 |
Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում՝ միայն թերթերի մասով | |||
47.73 |
Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում | |||
47.74 |
Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում | |||
47.76 |
Ծաղիկների, բույսերի, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում | |||
47.78.9 |
Այլ ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, չներառված ուրիշ խմբավորումներում՝ միայն գյուղատնտեսական նշանակության գործիքների և սարքավորանքի մասով | |||
47.81 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում |
|||
47.9 |
Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս (ինտերնետով կամ փոստով) | |||
(H) |
Մեծամասամբ թույլատրվում է: |
49.31 |
Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն | |
(J) |
61 |
Հեռահաղորդակցություն |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
63 |
Տեղեկատվական ծառայությունների մատուցում | |||
(K) |
Ամբողջությամբ թույլատրվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով և անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով |
- | ||
(L) |
68.32.1 |
Համատիրությունների գործունեություն |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
(M) |
71.20.4 |
Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
75 |
Անասնաբուժական գործունեություն | |||
(N) |
77.1 |
Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
77.31 |
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ | |||
82.30.2 |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական մթերքի շուկաների մասով | |||
(O) |
Թույլատրված է: |
- | ||
(P) |
- |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | ||
(Q) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(R) |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |||
(S) |
94.91.2 |
Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
94.92 |
Քաղաքական կազմակերպությունների գործունեություն՝ հավաքների ժամանակ պահպանելով 20 հոգուց ավելի անձանց համաժամանակյա ներկայության սահմանափակման կանոնը | |||
96.03 |
Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ | |||
(T) |
Թույլատրվում է: |
- | ||
(U) |
Ամբողջությամբ թույլատրվում է |
- |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Հավելված Պարետի՝ 2020 թվականի մայիսի 16-ի N 77 որոշման |
Ձևանմուշ Պարետի՝ 2020 թվականի մայիսի 16-ի N 77 որոշման
Վայոց ձորի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկանք
Տրված՝ _______________, 2020 թ.
Անձի անուն, ազգանուն ____________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար ______________________________________________
Այգեգործական կամ գյուղատնտեսական նշանակության հողակտորի հասցեն _________________________________________________________________________________ _________________________________________________________________________________
Այցելությունների օրեր և ժամեր _____________________________________________________
Տեղեկանքի գործողության ժամկետը (օր) _____________________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի անուն, ազգանուն ___________________________________ _________________________________________________________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի ստորագրություն՝ ____________________________________ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին: