ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի`ա) 8-րդ կետի «գ» ենթակետում «520-ապատիկի» բառը փոխարինել «150-ապատիկի» բառով.
բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով`
«ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար | բազային տուրքի 75-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 31 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա» ենթակետով`
«ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում»:
Այդ կապակցությամբ հոդվածի «ա», «բ», «գ» ենթակետերը համապատասխանաբար համարել «բ», «գ», «դ» ենթակետեր:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|