Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-210
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.1998-20.06.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1998 թ.

 

«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի`

ա) 1-ին կետը «շենքի» բառից հետո լրացնել «կամ շենքերի» բառերով.

բ) 8-րդ կետից հանել «շենքի» բառը.

գ) 10-րդ կետից հանել «շենքում» բառը.

դ) 11-րդ կետը «հատկացված է շենքի» և «ընդգրկելով նաև շենքի» բառերից հետո լրացնել «(շենքերի)» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետը «շենքի» բառից հետո լրացնել «(շենքերի)» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համատիրությունը հիմնադրվում է ընդհանուր օգտագործման միասնական տարածքում տեղակայված մեկ կամ մի քանի շենքերում, որոնցում առկա են մեկից ավելի սեփականատերեր».

բ) երրորդ մասում «(սեփականատերերի ձայների կեսը չի ապահովվում)» բառակապակցությունը փոխարինել «(չի ապահովված սեփականատերերի ձայների կեսը և յուրաքանչյուր շենքից առնվազն երկու սեփականատիրոջ մասնակցությունը)» բառակապակցությամբ, իսկ «առնվազն» բառը` «յուրաքանչյուր շենքից առնվազն» բառերով.

գ) չորրորդ մասից հանել «այդ շենքի» և «շենքի» բառերը.

դ) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շենքում չի կարելի հիմնադրել մեկից ավելի համատիրություն».

ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ մասեր`

«Եթե համատիրության մեջ մտնող որևէ շենքի սեփականատերեր սույն օրենքով սահմանված կարգով այլ համատիրություն ստեղծելու կապակցությամբ անցկացնում են հիմնադիր ժողով, ապա ժողովի արձանագրությունը և այդ մասին որոշումը հիմք են հանդիսանում համատիրությունից դուրս գալու համար:

Համատիրության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով»:

 

Հոդված 4. Օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետը «շենքի» բառից հետո լրացնել «(շենքերի)» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 8 հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Քսանից ավելի սեփականատերերից կազմված համատիրության ընդհանուր ժողովում ընտրվում է համատիրության նախագահ, ինչպես նաև հինգ ու ավելի անդամներից կազմված վարչություն` ընդգրկելով վարչության կազմում յուրաքանչյուր շենքից առնվազն մեկ մարդ»:

 

Հոդված 6. Օրենքի 15 հոդվածի առաջին մասից հանել «շենքում» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 17 հոդվածի`

ա) երկրորդ մասում «միասնական օրդերը» բառերից հետո ավելացնել «կամ կնքված վարձակալության պայմանագիրը» բառերը.

բ) երրորդ մասում «շենքը պատկանում է» բառերը փոխարինել «շենքերը պատկանում են» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 36 հոդվածի «գ» ենթակետը «շենքը» բառից հետո լրացնել «(շենքերը)» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 մայիսի 1998 թ.
ՀՕ-210