Գլխավոր տեղեկություն
Համար
N 1319-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/70(1523) Հոդ.912
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1319-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հ-70՝ Մ-6-Մարց-Աթան հանրապետական նշանակության ճանապարհի 25-րդ կմ-ի սողանքային հետևանքների վերացման նպատակով՝

1) նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և սողանքի վտանգի չեզոքացման նպատակով ճանապարհաշինական աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2019 թվականին համապատասխանաբար հատկացնել 1,500.0 հազար դրամ և 26,000.0 հազար դրամ՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով).

2) պայթեցման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականին հատկացնել 23,000.0 հազար դրամ՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պայթեցման աշխատանքների և Լոռու մարզպետարանի կողմից՝ Հ-70՝ Մ-6-Մարց-Աթան հանրապետական նշանակության ճանապարհի 25 կմ-ի սողանքային հետևանքների վերացման նպատակով նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և սողանքի վտանգի չեզոքացման նպատակով՝ ճանապարհաշինական աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով՝ կնքվելիք պայմանագրի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1319-Ն որոշման