ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 157-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարման ներկայացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Ավինյան | 
| 
 
 2020 թ. փետրվարի 14 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականիփետրվարի 13-ի N 157-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
| 
 N/N  | 
 Մակնիշը,  | 
 Պետական համարա-նիշը  | 
 Թողարկ-ման տարե-թիվը  | 
 Ձեռքբեր-ման տարեթիվը  | 
 Սկզբնական արժեքը (դրամ)  | 
 Վերագնա-հատված արժեքը  | 
 Հաշվեկշռային արժեքը  | 
| 
 1.  | 
 TՕYՕTA CAMRI 2.5  | 
 013LL55  | 
 2013 թ.  | 
 2013 թ.  | 
 15000000  | 
 7207000  | 
 5044900  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականիփետրվարի 13-ի N 157-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
| 
 N/N  | 
 Մակնիշը,  | 
 Պետական  | 
 Թողարկման  | 
 Ձեռքբերման  | 
 Սկզբնական  | 
 Վերագնահատված  | 
 Հաշվեկշռային   | 
| 
 1.  | 
 NISSAN TIIDA 1.6  | 
 331LL60  | 
 2008 թ.  | 
 2009 թ.  | 
 5990000  | 
 1800000  | 
 0  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան |