Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.13/38(1593) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 502-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 417-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ու 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը հաստատելու մասին» N 417-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:».

2) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը՝ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների։».

3) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատակիցների քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):».

4) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տնտեսավարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մարտ ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե տնտեսավարողի կողմից 2020 թվականի մարտ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների թիվը և վերջիններիս գծով այդ հաշվարկով նշված եկամուտների (այսուհետ` հաշվարկված եկամուտների) մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) հունվար և փետրվար ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հայտարարագրված աշխատակիցների թիվը և հաշվարկված եկամուտների մեծությունը՝ հաշվի չառած 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թիվն ու նրանց հաշվարկված եկամուտների մեծությունը, ինչպես նաև 2020 թվականի մարտի 26-ից հետո ներկայացված գրանցման հայտերում` 2020 թվականի մարտի 26-ին նախորդող ժամանակահատվածում աշխատանքի սկիզբ նշված աշխատակիցների թիվն ու նրանց հաշվարկված եկամուտների մեծությունը:

Սույն կարգի իմաստով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում արտացոլված աշխատակիցների գծով [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտների հանրագումարով:

Սույն կարգի իմաստով 2020 թվականի հունվար և փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ են համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հարկային հաշվարկները, իսկ 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:».

5) որոշման հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:».

6) որոշման հավելվածի 6-րդ կետը «ներկայացվում է գանձապետարան:» բառերից հետո լրացնել «Վճարման հանձնարարագրի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:» բառերով.

7) որոշման հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «շահառուի բանկի անվանումը և» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 9

Երևան