Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
01.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2020 թվականի N 175-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 948-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի մասին» N 948‑Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «695,679,537 դրամ» բառերը փոխարինել «709,341,080 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն․

1) «Բասպետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07608491) 2020 թվականի փետրվարի 27‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սոցիալական կենտրոնի համար նախատեսված շենքի 1-ին և 2-րդ հարկերի վերանորոգման և 3-րդ հարկի կառուցման աշխատանքների իրականացում` 35,399,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի փետրվարի 1‑ին կնքված N 047/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մարտի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում` 726,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. ապրիլի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 1-ի N 175-Ա որոշման

 

«ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Սիրիայից ներգաղթած սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրացմանը հայ հասարակությունում։

2.

Ծրագրի բարեգործական
որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերից, տուրքերից, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից։

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) և Հերման Գմայների հիմնադրամը Գերմանիայում (HGFD)։

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19):

5.

Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Երևան քաղաքում։
Սոցիալական, տնտեսական և կրթական բնագավառ։

6.

Ծրագրի բյուջեն

24.11.2019-31.12.2023 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 709 341 080 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն
ստացողը

Ա) 400 սիրիահայ ընտանիք, մոտավորապես 1600 մարդ (որոնցից մոտ 850 երեխա և մոտավորապես 750 ծնող), որոնք ներգաղթել են Հայաստան սիրիական պատերազմի ընթացքում:
Բ) Հայաստանցի խոցելի ընտանիքների 20 երեխաներ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 24.11.2019 – 31.12.2023 թվականների ընթացքում։

9.

Միջոցառումների նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների
ծավալը

1. Կրթա-դաստիարակչական միջոցառումների կազմակերպում և իրականացում ` 5 տարվա համար կազմում է 44 798 708 ՀՀ դրամ (որից 28 033 920 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում);
1.1. Զարգացման խաղեր և դրանց համար անհրաժեշտ նյութերի տրամադրում` (գրքեր, խաղալիքներ, ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ, և այլն)` 1 953 432 ՀՀ դրամ;
1.2. Զարգացման խմբակների վճարներ (երգ, պար, սպորտ, արվեստ և այլն)՝ 27 131 000 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);
1.3. Էքսկուրսիաներ (սնունդ և տեղափոխման ծառայություններ)՝
1 636 542 ՀՀ դրամ;
1.4. Ամառային ճամբարներ (մասնակցության և տեղափոխման ծառայություններ)՝ 13 174 814 ՀՀ դրամ;
1.5. Մշակութային միջոցառումների տոմսեր (թատրոն, կինո, համերգ և այլն)՝ 902 920 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);
2. Առաջնային առողջության պահպանում՝ 5 տարվա համար կազմում է 5 860 296 ՀՀ դրամ:
3. Համայնքային միջոցառումների կազմակերպում շահառուների մասնակցությամբ (սնունդ, տեղափոխման ծառայություններ և այլն)՝ 5 տարվա համար կազմում է 4 232 436 ՀՀ դրամ։
4. Նյութական աջակցություն, սոցիալական փաթեթի տրամադրում և աշխատանքային գործիքների տրամադրում՝ 5 տարվա համար կազմում է 25 926 384 ՀՀ դրամ։
4.1. Սննդի փաթեթ և հագուստ՝ 3 255 720 ՀՀ դրամ;
4.2. Աշխատանքային գործիքներ (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, համակարգիչներ և այլն)՝ 22 670 664 ՀՀ դրամ;
5. Ցերեկային խնամքի կենտրոնում երեխաների համար պատրաստվող սնունդ և նրանց դպրոցից կենտրոն տեղափոխման ծառայություն՝ 5 տարվա համար կազմում է 10 255 518 ՀՀ դրամ։
5.1. Սնունդ՝ 5 209 152 ՀՀ դրամ;
5.2. Տեղափոխման ծառայություն՝ 5 046 366 ՀՀ դրամ;
6. Ծրագրի իրականացման համար վարձակալված գրասենյակային տարածք՝ 3 689 816 ՀՀ դրամ։
7. Այլ ծրագրային ծախսեր՝ 5 տարվա համար կազմում է 249 504 815 ՀՀ դրամ
7.1. Ենթադրամաշնորհներ (այս գումարը տրվում է մոտավորապես 55 սիրիահայ ընտանիքներին փոքր բիզնես սկսելու համար) 138 910 720 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);
7.2. Աշխատավարձի սուպերվիզիա (մասնագիտական աջակցություն անձնակազմին) 434 096 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);
7.3. Շահառուների մասնագիտական վերապատրաստման և կարողությունների բարձրացման դասընթացներ 109 891 402 ՀՀ դրամ;
7.4. Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների վճար՝ 268 597 ՀՀ դրամ։
8. Տպագրություններ, թարգմանություններ և համընթաց թարգմանություն՝ 5 տարվա համար կազմում է 4 750 625 ՀՀ դրամ։
9. Միջոցառումների (սեմինարներ, կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճ և սնունդ՝ 5 տարվա համար կազմում է
20 195 774 ՀՀ դրամ։
10. Տեսանյութերի և ձեռնարկների պատրաստման ու ներկայացումների բեմադրման ծախսեր՝ 5 տարվա համար կազմում է
3 103 786 ՀՀ դրամ։
11. Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (պատճենահանման սարք, տպիչ, սկաներ և այլն)՝ 5 տարվա համար կազմում է 6 294 392 ՀՀ դրամ։
12. Կահույք և կենցաղային տեխնիկա՝ 8 862 612 ՀՀ դրամ
12.1. Կահույք գրասենյակի և ցերեկային խնամքի կենտրոնի համար (մահճակալներ, ներքնակներ, աթոռներ, սեղաններ, անկողնային պարագաներ, գրապահարաններ, պահարաններ, խոհանոցային կահույք և այլն)՝ 5 456 044 ՀՀ դրամ;
12.2. Կենցաղային տեխնիկա (միկրոալիքային վառարան, սառնարան, գազօջախ, աման լվանալու մեքենա, սպասք և այլն)՝ 3 406 568 ՀՀ դրամ։
13. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջական աշխատող) աշխատավարձեր (4 սոցիալական աշխատող, 1 հոգեբան, 1 զբաղունակության մասնագետ, 3 մանկավարժ և 1 խոհարար)՝ 5 տարվա համար կազմում է 162 959 638 ՀՀ դրամ;
13.1. Սոցիալական աշխատող (թվով 4 հոգի)՝ 93 764 736 ՀՀ դրամ;
13.2. Հոգեբան (թվով 1 հոգի)՝ 19 534 320 ՀՀ դրամ;
13.3. Զբաղունակության մասնագետ (թվով 1 հոգի)՝ 22 790 040 ՀՀ դրամ;
13.4. Մանկավարժ (թվով 3 հոգի)՝ 22 355 944 ՀՀ դրամ;
13.5. Խոհարար (թվով 1 հոգի)՝ 4 514 598 ՀՀ դրամ։
14. Գրասենյակի վերակառուցում և վերանորոգում (վերակառուցումն իրենից ներկայացնում է առկա 2 հարկանի շինության վրա ևս 1 հարկի ավելացում։ Այն իր մեջ ներառում է նաև արևային վահանակների ձեռքբերում և տեղադրում։ Նախատեսվում է նաև իրականացնել 3 հարկերի վերանորոգման աշխատանքներ: Տվյալ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է ՍՕՍ մանկական գյուղեր ՀԲՀ-ին)՝ 39 165 239 ՀՀ դրամ:
(Քանի որ ծրագրի սկիզբը նախատեսված է 24.11.2019 թվականին, ուստի շինարարության համար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն հետաձգվում է մինչև 2020 թվականի II եռամսյակ և նախատեսվում է ավարտել III եռամսյակում։ Տվյալ ժամանակահատվածում ծրագրի իրականացումն ապահովելու համար վարձակալվելու է գրասենյակային տարածք։)
(Ծրագրի ընթացքում շահառուների համար նախատեսված ողջ ծառայությունները տրամադրվելու են/իրականացվելու են տվյալ շենքում։ Բացի այդ շենքի I և II հարկերը ծառայելու են որպես ցերեկային խնամքի կենտրոն նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար։)

Կազմակերպական ծախսերը` 5 տարվա համար կազմում են 119 741 041 ՀՀ դրամ:
1. Աշխատակազմի ծախսեր;
2. Տրանսպորտային միջոցի նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն;
3. Տրանսպորտային միջոցի վառելանյութ;
4. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ;
5. Անձնակազմի ապահովագրություն;
6. Կոմունալ ծառայություններ;
7. Աուդիտորական ծառայություններ;
8. Ծրագրի նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում;
9. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար տրանսպորտային միջոցի ձեռքբերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների
համառոտ նկարագիրը,
ծավալները և
նախատեսվող գինը

1. Զարգացման խաղերի և դրանց համար անհրաժեշտ նյութերի (գրքեր, խաղալիքներ, ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ, և այլն) ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 1 953 432 ՀՀ դրամ;
2. Շահառուների մասնակցությամբ համայնքային միջոցառումների կազմակերպում, հագուստի և սննդի փաթեթի տրամադրում, էքսկուրսիաների, ամառային ճամբարների մասնակցություն, ցերեկային խնամքի կենտրոնում երեխաների համար պատրաստվող սննդի ձեռքբերում, տեղափոխման ծառայություն 5 տարվա համար կազմում է 32 555 030 ՀՀ դրամ;
2.1. Սննդի փաթեթի և հագուստի ձեռքբերում`10 915 344 ՀՀ դրամ
2.2. Տեղափոխման ծառայություն` 8 616 806 ՀՀ դրամ;
2.3. Ամառային ճամբարի մասնակցության վճար՝ 13 022 880 ՀՀ դրամ;
3. Աշխատանքային գործիքների ձեռքբերում (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, համակարգիչներ և այլն)՝ 22 670 664 ՀՀ դրամ;
4. Առաջնային առողջության պահպանում՝ 5 տարվա համար կազմում է 5 860 296 ՀՀ դրամ:
5. Տարածքի վարձակալություն՝ 3 689 816 ՀՀ դրամ;
6. Շահառուների մասնագիտական վերապատրաստման և կարողությունների բարձրացման դասընթացների ծառայություն՝ 5 տարվա համար կազմում է 109 891 402 ՀՀ դրամ։
7. Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների ծառայություն՝ 268 597 ՀՀ դրամ:
8. Տպագրությունների և թարգմանությունների ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է ՝ 4 750 625 ՀՀ դրամ;
9. Միջոցառումների (սեմինարներ, կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճի վարձակալություն՝ ներառյալ սննդի ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 20 195 774 ՀՀ դրամ։
10. Տեսանյութերի և ձեռնարկների պատրաստում ու ներկայացումների բեմադրման ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է 3 103 786 ՀՀ դրամ։
11. Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (պատճենահանման սարք, տպիչ, սկաներ և այլն)՝ 5 տարվա համար կազմում է 6 294 392 ՀՀ դրամ։
12. Կահույքի (մահճակալներ, ներքնակներ, աթոռներ, սեղաններ, անկողնային պարագաներ, գրապահարաններ, պահարաններ, խոհանոցային կահույք, գրասենյակային կահույք և այլն) ձեռքբերում՝ 5 456 044 ՀՀ դրամ։
13. Կենցաղային տեխնիկայի (միկրոալիքային վառարան, սառնարան, գազօջախ, մսաղաց, սպասք և այլն) ձեռքբերում՝ 3 406 568 ՀՀ դրամ։
14. Գրասենյակի վերակառուցման և վերանորոգման ծախսեր՝ 35 399 999 ՀՀ դրամ։
15. Արևային վահանակների ձեռքբերում և տեղադրում՝ 3 765 240 ՀՀ դրամ։
16. Տրանսպորտային միջոցի նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն՝ 5 տարվա համար կազմում է
1 411 355 ՀՀ դրամ;
17. Տրանսպորտային միջոցի վառելանյութի ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 2 900 847 ՀՀ դրամ։
18. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար տրանսպորտային միջոցի (մարդատար ավտոմեքենա) ձեռքբերում՝ 15 193 360 ՀՀ դրամ։
19. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 8 011 242 ՀՀ դրամ։
20. Կոմունալ ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է 3 689 273 ՀՀ դրամ։
21. Աուդիտորական ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է
10 309 780 ՀՀ դրամ։
22. Ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվելու է նախնական (ծրագրի սկզբում առկա իրավիճակի գնահատում), ընթացիկ (կարճաժամկետ արդյունքների գնահատում համոզվելու համար, որ ծրագիրը ընթանում է ըստ պլանավորվածի) և վերջնական գնահատում (հավաստիանալու, որ ծրագիրը իրագործել է իր առջև դրված նպատակները)՝ 5 տարվա համար կազմում է
8 460 531 ՀՀ դրամ։

11.

Ծրագրի
իրականացման հետ
կապված
կազմակերպական
ծախսերը

Կազմակերպական ծախսերը 24.11.2019-31.12.2023 թվականների համար կազմում են 119 741 041 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 16.88 տոկոսը:
Այդ թվում`
1. Աշխատակազմի ծախսեր (սպասարկող անձնակազմի աշխատավարձ) թվով 3 հոգի՝ 5 տարվա համար կազմում է 65 423 693 ՀՀ դրամ;
1.1. Համակարգող (թվով 1 հոգի)` 31 906 056 ՀՀ դրամ;
1.2. Ֆինանսական և ադմինիստրատիվ մենեջեր (թվով 1 հոգի)`
27 917 799 ՀՀ դրամ;
1.3. Տեխնիկական աշխատող (թվով 1 հոգի)` 5 599 838 ՀՀ դրամ։
2. Տրանսպորտային միջոցի նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն՝ 5 տարվա համար կազմում է
1 411 355 ՀՀ դրամ;
3. Տրանսպորտային միջոցի վառելանյութ՝ 5 տարվա համար կազմում է 2 900 847 ՀՀ դրամ։
4. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար տրանսպորտային միջոցի (մարդատար ավտոմեքենա) ձեռքբերում՝ 15 193 360 ՀՀ դրամ։
5. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ՝ 5 տարվա համար կազմում է 8 011 242 ՀՀ դրամ։
6. Կոմունալ ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է 3 689 273 ՀՀ դրամ։
7. Աուդիտորական ծառայություն՝ 5 տարվա համար կազմում է
10 309 780 ՀՀ դրամ։
8. Անձնակազմի ապահովագրություն՝ 5 տարվա համար կազմում է
4 340 960 ՀՀ դրամ։
9. Ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվելու է նախնական (ծրագրի սկզբում առկա իրավիճակի գնահատում), ընթացիկ (կարճաժամկետ արդյունքների գնահատում համոզվելու համար, որ ծրագիրը ընթանում է ըստ պլանավորվածի) և վերջնական գնահատում (հավաստիանալու, որ ծրագիրը իրագործել է իր առջև դրված նպատակները)՝ 5 տարվա համար կազմում է
8 460 531 ՀՀ դրամ։

12.

Համագործակցությունը
պետական կառավարման, տեղական
ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև համապատասխան մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան