Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.05.18/17(685) Հոդ.92
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.04.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 17 ապրիլի 2020 թվականի

թիվ 55-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել բանկային համակարգի իրացվելիության կառավարումը և բանկային համակարգի կարգավորումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժթ» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով.

«գ. բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև սահմանային հարաբերակցությունը (իրացվելիության ծածկույթի նորմատիվ),

դ. բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև սահմանային հարաբերակցությունը (զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվ):»:

2) Կանոնակարգը 19.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.3-րդ և 19.4-րդ կետերով.

«19.3. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը սահմանվում է.

1) Բոլոր արժույթներով՝ 100% (Ն23 նորմատիվ):

2) Յուրաքանչյուր նշանակալի արժույթի (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի) գծով՝ 60%` մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, 80%՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, 100%՝ 2022 թվականի հունվարի 1-ից (Ն23 (FX) նորմատիվ, որտեղ FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է):

Ընդ որում, առաջին խմբում ներառված նշանակալի արժույթները խմբավորվում են:

19.4. Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը սահմանվում է.

1) Բոլոր արժույթներով՝ 100% (Ն24 նորմատիվ),

2) Յուրաքանչյուր նշանակալի արժույթի (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի) գծով՝ 60%` մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, 80%՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, 100%՝ 2022 թվականի հունվարի 1-ից (Ն24(FX) նորմատիվ, որտեղ FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է):

Ընդ որում, առաջին խմբում ներառված նշանակալի արժույթները խմբավորվում են:»:

3) Կանոնակարգի 25-րդ կետը.

ա. «Ն222,» բառից հետո լրացնել «Ն24, Ն24(FX),» բառերով,

բ. «հաշվարկվում են ամսական,» բառերից հետո լրացնել «Ն23 և Ն23(FX) հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են շաբաթական և ամսական,» բառերով»:

4) Կանոնակարգը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-րդ, 36.2-րդ, 36.3-րդ, 36.4-րդ և 36.5-րդ կետերով.

«36.1. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն23 նորմատիվ) հաշվարկվում է`

 

Ն23= ԲԻԱ/ԶԴԱ բանաձևով, որտեղ

 

ԲԻԱ- բանկի բարձր իրացվելի ակտիվներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 12-ի,

ԶԴԱ - բանկի զուտ դրամական արտահոսքն է` համաձայն սույն կանոնակարգի հավելված 12-ի:

36.2. Յուրաքանչյուր նշանակալի արժույթի (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի) գծով բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն23(FX) նորմատիվ) հաշվարկվում է`

 

Ն23(FX)= ԲԻԱ(FX)/ԶԴԱ(FX) բանաձևով, որտեղ

 

ԲԻԱ (FX) - տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկի բարձր իրացվելի ակտիվներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 12-ի,

ԶԴԱ (FX) – տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկի զուտ դրամական արտահոսքն է` համաձայն սույն կանոնակարգի հավելված 12-ի:

36.3. Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն24 նորմատիվ) հաշվարկվում է`

 

Ն24= ՀԿՄ/ԱԿՄ բանաձևով, որտեղ`

 

ՀԿՄ – բանկին հասանելի կայուն միջոցներն է, որը որոշվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ՀԿՄ =ՀԿՄ1*ՀԿԿ1 + ՀԿՄ2*ՀԿԿ2 +…+ ՀԿՄո*ՀԿԿո, որտեղ

 

ՀԿՄ1, ՀԿՄ2, ՀԿՄո- բանկին հասանելի կայուն միջոցների տարատեսակներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի,

ՀԿԿ1, ՀԿԿ2, ՀԿԿո – բանկին հասանելի կայուն միջոցների կշիռներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի,

ԱԿՄ – բանկին անհրաժեշտ կայուն միջոցներն է, որը որոշվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԱԿՄ =ԱԿՄ1*ԱԿԿ1 + ԱԿՄ2*ԱԿԿ2 +…+ ԱԿՄո*ԱԿԿո, որտեղ

 

ԱԿՄ1,ԱԿՄ2, ԱԿՄո- բանկին անհրաժեշտ կայուն միջոցների տարատեսակներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի,

ԱԿԿ1, ԱԿԿ2, ԱԿԿո, - բանկին անհրաժեշտ կայուն միջոցների կշիռներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի:

36.4. Յուրաքանչյուր նշանակալի արժույթի (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի) գծով բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն24(FX) նորմատիվ) հաշվարկվում է`

 

Ն24(FX)= ՀԿՄ(FX)/ԱԿՄ(FX) բանաձևով, որտեղ`

 

ՀԿՄ (FX)– տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկին հասանելի կայուն միջոցներն է, որը որոշվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ՀԿՄ(FX) =ՀԿՄ1(FX)*ՀԿԿ(FX)1 + ՀԿՄ2(FX)*ՀԿԿ2(FX) +…+ ՀԿՄո(FX)*ՀԿԿո(FX), որտեղ

 

ՀԿՄ1(FX), ՀԿՄ2(FX), ՀԿՄո(FX)- տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկին հասանելի կայուն միջոցների տարատեսակներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի,

ՀԿԿ1(FX), ՀԿԿ2(FX), ՀԿԿ(FX)ո – տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկին հասանելի կայուն միջոցների կշիռներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի,

ԱԿՄ(FX) – տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկին անհրաժեշտ կայուն միջոցներն է, որը որոշվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԱԿՄ(FX) =ԱԿՄ1(FX)*ԱԿԿ1(FX) + ԱԿՄ2(FX)*ԱԿԿ2(FX) +…+ ԱԿՄո(FX)*ԱԿԿո(FX), որտեղ

 

ԱԿՄ(FX)1,ԱԿՄ2(FX), ԱԿՄո(FX)- տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկին անհրաժեշտ կայուն միջոցների տարատեսակներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի,

ԱԿԿ1(FX), ԱԿԿ2(FX), ԱԿԿո(FX), - տվյալ նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) բանկին անհրաժեշտ կայուն միջոցների կշիռներն են` համաձայն սույն կանոնակարգի հավելված 13-ի:

36.5. Ն23(FX) և Ն24(FX) նորմատիվների հաշվարկման ժամանակ նշանակալի են համարվում այն արժույթները, որոնցով արտահայտված պարտավորությունները գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5%-ը՝ հավելված 12-ով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ:»:

5) Կանոնակարգը 61.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.4-րդ կետով.

«61.4. Սույն կանոնակարգի իմաստով` ազատ շրջանառելի են համարվում այն արժեթղթերը, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պահանջներին.

1) ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում,

2) շրջանառվում են մեծ, խորը, ակտիվ և ցածր կենտրոնացվածություն ունեցող ռեպոյի և փողի շուկայում,

3) թողարկված չեն ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական կազմակերպության հետ փոխկապակցված կազմակերպության կողմից:»:

6) Կանոնակարգը Հավելված 11-ից հետո լրացնել Հավելված 12-ով և Հավելված 13-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2020 թ. ապրիլի 21

Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի ապրիլի

17-ի թիվ 55-Ն որոշմամբ

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 12

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ

հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը,

բանկային գործունեության hիմնական տնտեսական

նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ (Ն23) ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ն23 նորմատիվը հաշվարկվում է շաբաթական և ամսական կտրվածքով: Մասնավորապես, հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթվա կիրակի օրվա դրությամբ (այսուհետ՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օր)՝ տվյալ օրվան հաջորդող 30 օրացուցային օրվա համար և յուրաքանչյուր ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ (այսուհետ՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օր)՝ հաջորդող 30 օրացուցային օրվա համար:

2. Ն23 նորմատիվը հաշվարկելիս անհրաժեշտ է բացառել կրկնակի հաշվարկը: Այն դեպքում, երբ ակտիվը ներառված է բանկի բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում, ապա այդ ակտիվի գծով առաջիկա 30 օրվա ընթացքում ակնկալվող դրամական մուտքերը չեն կարող միաժամանակ հաշվարկվել բանկի դրամական միջոցների ներհոսքի մեջ:

3. Ն23 նորմատիվը հաշվարկելիս վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներն օգտագործելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն Կանոնակարգի հավելված 3-ի 4-րդ գլխով:

 

ԳԼՈՒԽ 2․ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ (Ն23) ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

4. Ն23 նորմատիվի հաշվարկին մասնակցող բանկի բարձր իրացվելի ակտիվները (այսուհետև նաև` ԲԻԱ) բաժանվում են երկու մակարդակի և հաշվարկվում են՝

 

ԲԻԱ = ԲԻԱ1 +ԲԻԱ+ ԲԻԱ - 15% ՍՃ – 40% ՍՃ բանաձևով, որտեղ`

 

ԲԻԱ1- սույն հավելվածով սահմանված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվների հանրագումարն է` համապատասխան կշիռներով կշռվելուց հետո,

ԲԻԱ - սույն հավելվածով սահմանված երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների հանրագումարն է` համապատասխան կշիռներով կշռվելուց հետո,

ԲԻԱ - սույն հավելվածով սահմանված երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների հանրագումարն է` համապատասխան կշիռներով կշռվելուց հետո:

15% ՍՃ - երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների գծով սահմանաչափի ճշգրտումն է, որը հաշվարկվում է`

 

 15% ՍՃ = Առավելագույնը (ՃշԲԻԱ2բ– 15/85 * (Ճշ ԲԻԱ1 + ՃշԲԻԱ), ՃշԲԻԱ– 15/60 *Ճշ ԲԻԱ1, 0) բանաձևով,

 

40% ՍՃ - երկրորդ մակարդակի բարձր իրացվելի ակտիվների գծով սահմանաչափի ճշգրտումն է, որը հաշվարկվում է`

 

 40% ՍՃ = Առավելագույնը ((ՃշԲԻԱ+ ՃշԲԻԱ – 15% ՍՃ) – 2/3 * Ճշ ԲԻԱ1, 0) բանաձևով, որտեղ`

 

ՃշԲԻԱ1 - սույն հավելվածով սահմանված այն բոլոր առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվների գումարն է՝ համապատասխան կշիռներով կշռելուց հետո, որը բանկը կունենա իր ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրերի` առաջիկա 30 օրվա ընթացքում մարման արդյունքում, որի դեպքում վերջիններիս հիմքում ընկած բարձր իրացվելի ակտիվները փոխանակվում են առաջին մակարդակի ակտիվների (այդ թվում` կանխիկ դրամական միջոցների) հետ,

ՃշԲԻԱսույն հավելվածով սահմանված այն բոլոր երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների գումարն է՝ համապատասխան կշիռներով կշռելուց հետո, որը բանկը կունենա ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրերի` առաջիկա 30 օրվա ընթացքում մարման արդյունքում, որի դեպքում վերջիններիս հիմքում ընկած բարձր իրացվելի ակտիվները փոխանակվում են երկրորդ (ա) մակարդակի ակտիվների հետ:

ՃշԲԻԱ - սույն հավելվածով սահմանված այն բոլոր երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների գումարն է՝ համապատասխան կշիռներով կշռելուց հետո, որը բանկը կունենա ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրերի` առաջիկա 30 օրվա ընթացքում մարման արդյունքում, որի դեպքում վերջիններիս հիմքում ընկած բարձր իրացվելի ակտիվները փոխանակվում են երկրորդ (բ) մակարդակի ակտիվների հետ:

5. Այն դեպքում, երբ մինչև 30 օր մարման ժամկետ ունեցող հակադարձ ռեպո համաձայնագրերով կամ արժեթղթերի փոխառության պայմանագրերով ներգրավված արժեթուղթը օգտագործվում է 30 օրից ավել ժամկետայնությամբ գործարքներում (ներառյալ՝ արժեթղթի վաճառքը), ապա հակադարձ ռեպո համաձայնագրերը կամ արժեթղթերի փոխառության պայմանագրերը չեն ներառվում սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ճշգրտված ԲԻԱ-ի և սույն հավելվածի 41-րդ կետի Աղյուսակ 5-ի 1-4-րդ կետերով սահմանված ներհոսքի հաշվարկում:

6. Բանկի զուտ դրամական արտահոսքը առաջիկա 30 օրվա ընթացքում բոլոր ակնկալվող դրամական արտահոսքերի (այսուհետ նաև` ԱԴԱ) և ներհոսքերի (այսուհետ նաև` ԱԴՆ) հանրագումարների տարբերությունն է, բայց ոչ պակաս, քան դրամական արտահոսքերի հանրագումարի 25%-ը, մասնավորապես`

 

ԶԴԱ = ԱԴԱ – նվազագույնը (ԱԴՆ; 75%* ԱԴԱ):

 

7. Բանկի բոլոր ակնկալվող դրամական արտահոսքերը հաշվարկվում են `

 

ԱԴԱ= ԴԱ1*ԱԿ1 + ԴԱ2*ԱԿ2 +….+ԴԱn*ԱԿn բանաձևով, որտեղ`

 

ԴԱn - առաջիկա 30 օրվա ընթացքում n-րդ դրամական արտահոսք առաջացնող հաշվեկշռային կամ արտահաշվեկշռային պարտավորության գումարն է,

ԱԿn - առաջիկա 30 օրվա ընթացքում n-րդ դրամական արտահոսք առաջացնող հաշվեկշռային կամ արտահաշվեկշռային պարտավորության գծով սույն հավելվածով սահմանված արտահոսքի կշիռն է` արտահայտված տոկոսով:

8. Ն23 նորմատիվի հաշվարկին մասնակցող բանկի դրամական միջոցների առաջիկա 30 օրվա ընթացքում ակնկալվող զուտ արտահոսքը հաշվարկելիս բանկի կողմից արտահոսքի հնարավոր գումարների մասին որևէ այլ ենթադրություն (կանխատեսում) չի իրականացվում, քան պահանջվում է սույն հավելվածով: Օրինակ՝ բանկից չի պահանջվում կանխատեսել առաջիկա 30 օրվա ընթացքում նոր վարկերի տրամադրման հետևանքով դրամական միջոցների արտահոսքը կամ դեռևս չկնքված, սակայն սպասվող պայմանագրերից բխող դրամական միջոցների ներհոսքը, ինչպես նաև բանկի ներքին մոդելների հիման վրա դրամական միջոցների արտահոսքերի կամ ներհոսքերի հաշվարկման արդյունքները:

9. Բանկի դրամական միջոցների զուտ արտահոսքը հաշվարկելիս միջոցները հաշվարկվում են պայմանագրի համաձայն 30-օրյա ժամանակահատվածում ակնկալվող հոսքերի հանրագումարի չափով, եթե այլ բան սահմանված չէ սույն հավելվածով:

10. Բանկի բոլոր ակնկալվող դրամական ներհոսքերը հաշվարկվում են`

 

ԱԴՆ= ԴՆ1*ՆԿ1 + ԴՆ2*ՆԿ2 +….+ԴՆn*ՆԿn բանաձևով, որտեղ`

 

ԴՆn - առաջիկա 30 օրվա ընթացքում n-րդ դրամական ներհոսք առաջացնող հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվների գումարն է,

 ՆԿn - առաջիկա 30 օրվա ընթացքում n-րդ դրամական ներհոսք առաջացնող հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվների գծով սույն հավելվածով սահմանված ներհոսքի կշիռն է` արտահայտված տոկոսով:

 

ԳԼՈՒԽ 3 ԲԱՆԿԻ ԲԱՐՁՐ ԻՐԱՑՎԵԼԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՇԻՌՆԵՐԸ

 

11. Բանկի բարձր իրացվելի ակտիվների առաջին մակարդակի կազմում ընդգրկվում են հետևյալ ակտիվները` սույն կետի Աղյուսակ 1-ով սահմանված համապատասխան կշիռներով։

 

Աղյուսակ 1

 

Առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվներ

Կշիռը

1. Կանխիկ դրամական միջոցները (ներառյալ՝ ճանապարհին գտնվող կանխիկ), կանխիկին հավասարեցված և վճարային քարտում առկա դրամական միջոցները (բացառությամբ՝ ճանապարհին գտնվող անկանխիկ դրամական միջոցների)

100%

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցները, ներդրված ավանդները, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված հաշվի մնացորդները և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ այլ պահանջներ (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում սառեցված հաշիվների)

100%

3. Սույն Կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների և միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks) կողմից թողարկված կամ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված և սույն Կանոնակարգի հավելված 3-ի աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների և միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks) կողմից ամբողջությամբ երաշխավորված ազատ շրջանառելի արժեթղթերը

100%

4. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների (կառավարությունների) և կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված և Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների (կառավարությունների) և կենտրոնական բանկերի կողմից ամբողջությամբ երաշխավորված պարտատոմսերը

100%

5. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտքային արժեթղթերը

100%

6. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արտարժույթով պարտքային արժեթղթեր՝ առավելագույնը տվյալ արտարժույթի (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի) գծով առկա զուտ արտահոսքի չափով

100%

 

12. Բանկի բարձր իրացվելի ակտիվների երկրորդ (ա) մակարդակի կազմում ընդգրկվում են հետևյալ ակտիվները` սույն կետի Աղյուսակ 2-ով սահմանված համապատասխան կշիռներով։

 

Աղյուսակ 2

 

Երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվներ

Կշիռը

1. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3)-ից Ա+(կամ Ա1) վարկանիշ ունեցող պետությունների (կառավարությունների) և կենտրոնական բանկերի, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3)-ից ԱԱԱ (կամ Աաա) վարկանիշ ունեցող օտարերկրյա տեղական կառավարման մարմինների կողմից թողարկված, կամ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված և Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3)-ից Ա+(կամ Ա1) վարկանիշ ունեցող պետությունների (կառավարությունների) և կենտրոնական բանկերի կամ ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա տեղական կառավարման մարմինների կողմից ամբողջությամբ երաշխավորված ազատ շրջանառելի արժեթղթերը, որոնք շուկայական սթրեսային իրավիճակում հանդիսանում են իրացվելիության հուսալի աղբյուր, մասնավորապես՝ 30-օրյա սթրեսային իրավիճակներում արժեթղթի գինը առավելագույնը նվազում է 10%-ով կամ 30-օրյա իրացվելիության սթրեսի ընթացքում արժեթղթի սահմանաչափի ճշգրտումը (haircut) չի գերազանցում 10%-ը

85%

2. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթեր (բացառությամբ՝ ստորադաս պարտավորությունների), որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.

1) թողարկված չեն ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական կազմակերպության հետ փոխկապակցված կազմակերպության կողմից,

2) ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում,

3) շուկայական սթրեսային իրավիճակում հանդիսանում են իրացվելիության հուսալի աղբյուր, մասնավորապես, 30-օրյա սթրեսային իրավիճակներում արժեթղթի գինը առավելագույնը նվազում է 10%-ով կամ 30-օրյա իրացվելիության սթրեսի ընթացքում արժեթղթի սահմանաչափի ճշգրտումը (haircut) չի գերազանցում 10%-ը

85%

3. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող ապահովված պարտատոմսեր, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պահանջներին.

1) թողարկված չեն տվյալ բանկի կամ տվյալ բանկի հետ փոխկապակցված կազմակերպության կողմից,

2) ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում,

3) շուկայական սթրեսային իրավիճակում հանդիսանում են իրացվելիության հուսալի աղբյուր, մասնավորապես՝ 30-օրյա սթրեսային իրավիճակներում արժեթղթի գինը առավելագույնը նվազում է 10%-ով կամ 30-օրյա իրացվելիության սթրեսի ընթացքում արժեթղթի սահմանաչափի ճշգրտումը (haircut) չի գերազանցում 10%-ը

85%

 

13. Բանկի բարձր իրացվելի ակտիվների երկրորդ (բ) մակարդակի կազմում ընդգրկվում են հետևյալ ակտիվները` սույն կետի Աղյուսակ 3-ով սահմանված համապատասխան կշիռներով։

 

Աղյուսակ 3

 

Երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվներ

Կշիռը

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված ապահովված բնակարանային հիփոթեքային պարտատոմսեր

75%

2. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից ԲԲԲ-(կամ Բաա3)-ից Ա+(կամ Ա1) վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.

1) թողարկված չեն ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական կազմակերպության հետ փոխկապակցված կազմակերպության կողմից,

2) ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում,

3) շուկայական սթրեսային իրավիճակում հանդիսանում են իրացվելիության հուսալի աղբյուր, մասնավորապես՝ 30-օրյա սթրեսային իրավիճակներում արժեթղթի գինը առավելագույնը նվազում է 20%-ով կամ 30-օրյա իրացվելիության սթրեսի ընթացքում արժեթղթի սահմանաչափի ճշգրտումը (haircut) չի գերազանցում 20%-ը

50%

3. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան կամ վարկանիշից բարձր վարկանիշ կամ մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթեր, որոնք ցուցակված են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ հիմնական ցուցակում

50%

4. Կանոնադրական կապիտալում մասնակցությունը հավաստող արժեթղթեր, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պահանջներին.

1) թողարկված չեն ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական կազմակերպության հետ փոխկապակցված կազմակերպության կողմից,

2) ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում,

3) շուկայական սթրեսային իրավիճակում հանդիսանում են իրացվելիության հուսալի աղբյուր, մասնավորապես՝ 30-օրյա սթրեսային իրավիճակներում արժեթղթի գինը առավելագույնը նվազում է 40%-ով կամ 30-օրյա իրացվելիության սթրեսի ընթացքում արժեթղթի սահմանաչափի ճշգրտումը (haircut) չի գերազանցում 40%-ը

50%

 

14. Ն23 նորմատիվի հաշվարկին մասնակցող բարձր իրացվելի ակտիվները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ գործառնական պահանջներին.

1) չկա իրավական, պայմանագրային կամ կարգավորման դաշտում առկա որևէ պահանջ, որը սահմանափակում է կամ կարող է սահմանափակել ակտիվի տնօրինումը,

2) բանկը ռեպո գործարքի կամ վաճառքի միջոցով կարող է ակտիվները վերածել կանխիկ դրամական միջոցների 30-օրյա սթրեսային ժամանակահատվածում՝ բանկի ընդհանուր ակտիվներից ստացվող ներհոսքի և արտահոսքի միջև ճեղքվածքը վերացնելու նպատակով,

3) դասակարգված են ստանդարտ դասով:

15. Բարձր իրացվելի ակտիվներում ներառվում են նաև Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների մեծությունը:

16. Բարձր իրացվելի ակտիվներում ներառվում են նաև ածանցյալ գործարքների գծով որպես գրավ ստացված ակտիվները, որոնք պայմանագրով սահմանված կարգով կարող են վերագրավադրվել բանկի կողմից:

17. Բարձր իրացվելի ակտիվներում չեն ներառվում վերագրավադրված (որպես գրավ ստացված ակտիվի գրավադրում) այն ակտիվները, որոնց դեպքում գրավատուն ունի պայմանագրային իրավունք պայմանագրի գործողության ընթացքում հետ պահանջելու գրավադրված ակտիվները:

18. Ն23 նորմատիվի հաշվարկին չեն մասնակցում բարձր իրացվելի այն ակտիվները, որոնք հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա վերջի դրությամբ գրավադրված են բանկի կողմից ի ապահովումն բանկի ունեցած դրամական կամ այլ պարտավորությունների (այդ թվում` ռեպո համաձայնագրերով վաճառված (արժեթղթերի փոխառության պայմանագրով տրամադրված) արժեթղթերը), կամ որոնց գծով բանկի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը որևէ կերպ սահմանափակված է` իրավական (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարականների հիման վրա), պայմանագրային կամ այլ հիմքերով:

19. Բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են հակադարձ ռեպո համաձայնագրով (արժեթղթերի փոխառության պայմանագրով) ստացված բարձր իրացվելի ակտիվները, եթե դրանք չեն վաճառվել կամ գրավադրվել հաշվետու բանկի կողմից, և որոնց գծով բանկի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը որևէ կերպ սահմանափակված չէ:

20. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում սույն հավելվածով սահմանված ակտիվներն ընդգրկվում են համախառն հաշվեկշռային արժեքով` բացառությամբ պարտատոմսերի, որոնք ընդգրկվում են ընթացիկ (շուկայական) արժեքով:

21. Բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվող պարտատոմսերն ընդգրկվում են անկախ այդ պարտատոմսերի` մինչև մարմանը մնացած ժամկետից:

22. Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության համախառն հաշվեկշռային արժեք է համարվում վերջինիս գծով հաշվեկշռում գրանցված գումարը, ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները, առանց նրա գծով ձևավորված պահուստի, կուտակված ամորտիզացիայի կամ արժեզրկման նվազեցման, եթե այդպիսիք կան:

23. Բարձր իրացվելի ակտիվները համապատասխան կշիռներով կշռվելուց հետո նվազեցվում են առաջիկա 30 օրվա ընթացքում իրականացվելիք ոչ տոկոսային ծախսերի (բացառությամբ՝ հիմնական միջոցների մաշվածության գծով ծախսերի և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի գծով ծախսերի) չափով:

 

ԳԼՈՒԽ 4. ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՇԻՌՆԵՐԸ

 

24. Բանկի դրամական միջոցների արտահոսքի հաշվարկին մասնակցում են սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ով սահմանված այն հաշվեկշռային և հետհաշվեկշռային պարտավորությունները.

1) որոնց մարման (դրանց գծով իրականացվելիք մարումների) ժամկետը չի գերազանցում 30 օրը (ներառյալ՝ ցպահանջ և անժամկետ միջոցները),

2) որոնց մարման ժամկետը գերազանցում է 30 օրը, սակայն միջոցների ներգրավման պայմանագրում առկա է որևէ պայման, որը միջոցները տրամադրող կողմին իրավունք է տալիս ներգրավված միջոցի վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնել կամ միջոցներ ներգրավող կողմի համար պարտավորություն է առաջացնում վաղաժամկետ մարում իրականացնել, բացառությամբ այն դեպքի, երբ.

ա․ պայմանագրում հստակ ամրագրված են հետևյալ դրույթները.

ա1․ վաղաժամկետ մարում կարող է իրականացվել միայն միջոցներ տրամադրող կողմի՝ վաղաժամկետ մարում իրականացնելու պահանջ ներկայացնելու դեպքում,

ա2․ վաղաժամկետ մարում իրականացնելու համար սահմանված է պահանջ ներկայացնելու պահից առնվազն 30-օրյա ժամկետ,

բ․ այդ միջոցների գծով հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ բանկը վաղաժամկետ մարման վերաբերյալ պահանջ չի ստացել,

3) որոնց մարման ժամկետը գերազանցում է 30 օրը, և միջոցների ներգրավման պայմանագրում առկա չէ որևէ պայման, որը միջոցները տրամադրող կողմին իրավունք է տալիս ներգրավված միջոցի վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնել կամ միջոցներ ներգրավող կողմի համար պարտավորություն է առաջացնում վաղաժամկետ մարում իրականացնել, սակայն այդ կամ նմանատիպ այլ միջոցների գծով պարբերաբար (երկկողմանի համաձայնությամբ) վաղաժամկետ մարումներ են իրականացվել կամ ձևավորվել են ակնկալիքներ, որ կիրականացվեն վաղաժամկետ մարումներ։

25. Բանկի դրամական միջոցների արտահոսքի հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային և հետհաշվեկշռային պարտավորությունները` համաձայն սույն կետի Աղյուսակ 4-ով սահմանված արտահոսքի կշիռների։

 

Աղյուսակ 4

 

Դրամական արտահոսք առաջացնող հաշվեկշռային կամ հետհաշվեկշռային պարտավորություններ

Արտահոսքի կշիռ
(ՀՀ դրամ)

1. Բանկի հետ չկապված ֆիզիկական անձանցից բանկային ավանդներով, բանկային հաշիվներով, փոխառություններով և այլ գործիքների միջոցով ներգրավված միջոցներ (բացառությամբ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

10%

2. Բանկի հետ չկապված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ գերփոքր, փոքր և միջին դասակարգված սուբյեկտներից, ինչպես նաև բանկի հետ չկապված անհատ ձեռնարկատերերից բանկային ավանդներով, բանկային հաշիվներով, փոխառություններով և այլ գործիքների միջոցով ներգրավված միջոցներ (բացառությամբ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

10%

3. Սույն Աղյուսակի 2-րդ կետում չընդգրկված, բանկի հետ չկապված ոչ ֆինանսական կազմակերպություններից, ՀՀ կառավարությունից, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարություններից և կենտրոնական բանկերից, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա տեղական ինքնակառավարման մարմիններից, սույն Կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպություններից և միջազգային զարգացման բանկերից (multilateral development banks), բանկային հաշիվներով, ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

40%

4. Բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որոնք բավարարում են սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետին

100%

5. Բանկի կողմից թողարկված և սույն Աղյուսակի 4-րդ կետում չընդգրկված պարտատոմսեր

40%

6. Բանկի հետ չկապված ֆինանսական կազմակերպություններից ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցները (բացառությամբ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

100%

7. Բանկի հետ կապված անձանցից բանկային հաշիվներով, ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի պարտավորությունների)

100%

8. Ռեպո համաձայնագրեր և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են սույն հավելվածով սահմանված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվներով

0%

9. Ռեպո համաձայնագրեր և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են սույն հավելվածով սահմանված երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվներով

15%

10. Ռեպո համաձայնագրեր և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերով

25%

11. ՀՀ կառավարության, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների, սույն Կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների և միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks) հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով բանկի այն պարտավորությունների գումարը, որոնք ապահովված չեն սույն հավելվածով սահմանված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվներով և երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվներով

25%

12. Ռեպո համաձայնագրեր և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են սույն հավելվածով սահմանված երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվներով (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերի)

50%

13. Ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ բանկի պարտավորությունները

0%

14. Ռեպո համաձայնագրեր և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք նշված չեն սույն աղյուսակի այլ կետերում

100%

15. Ածանցյալ գործիքների գծով վճարման ենթակա զուտ դրամական միջոցները

100%

16. Իրացվելիության պահանջ ֆինանսական գործիքների, ածանցյալ գործիքների և այլ պայմանագրերի գծով` կապված բանկի վարկանիշի նվազման հետ. այն է՝ բարձր իրացվելի ակտիվների այն լրացուցիչ արտահոսքի գումարը, որը կարող է առաջանալ բանկի երկարաժամկետ վարկանիշի 3 մակարդակով (notch) նվազման դեպքում, եթե նման դրույթ նախատեսված է բանկի կողմից կնքված ֆինանսական գործիքների, ածանցյալ գործիքների և այլ պայմանագրերի գծով (սույն կետում նշված բարձր իրացվելի ակտիվների արտահոսքը կարող է հանդես գալ լրացուցիչ բարձր իրացվելի ակտիվների գրավադրման, պարտավորությունների ժամկետից շուտ մարման և այլ ձևերով)

100%

17. Իրացվելիության պահանջ գրավադրված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվների արժեքի պոտենցիալ փոփոխության գծով

0%

18. Իրացվելիության պահանջ գրավադրված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվ չհանդիսացող ակտիվների արժեքի փոփոխության գծով, այն է` ածանցյալ գործիքների և այլ ֆինանսական գործիքների գծով բանկի կողմից գրավադրված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվ չհանդիսացող ակտիվները՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, եթե նշված ածանցյալ գործիքների և այլ ֆինանսական գործիքների պայմանագրով նախատեսված է բանկի պարտավորությունը համալրել կամ ավելացնել գրավը` գրավադրված ակտիվների շուկայական արժեքի նվազման դեպքում

20%

19. Իրացվելիության պահանջ պայմանագրով սահմանված կարգով պարտապանի պահանջով գրավի մի մասի վերադարձման գծով

100%

20. Իրացվելիության պահանջ պայմանագրով պահանջվող, բայց դեռևս չգրավադրված բարձր իրացվելի ակտիվների գծով. այն է՝ բարձր իրացվելի ակտիվների արժեքը, որոնք ըստ կնքված պայմանագրի հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ պետք է գրավադրվեն բանկի կողմից, սակայն դեռևս չեն գրավադրվել

100%

21. Իրացվելիության պահանջ գրավի փոխարինում թույլատրող պայմանագրերի գծով. այն է՝ բանկի կողմից հակադարձ ռեպո համաձայնագրով (արժեթղթերի փոխառության պայմանագրով) ստացված առաջին և երկրորդ մակարդակի այն բարձր իրացվելի ակտիվները՝ ընթացիկ (շուկայական) արժեքով՝ կշռված սույն հավելվածի 11-րդ կետի Աղյուսակ 1-ով, 12-րդ կետի Աղյուսակ 2-ով , 13-րդ կետի Աղյուսակ 3-ով սահմանված համապատասխան կշռով, որոնք բանկի կողմից ներառվել են սույն հավելվածով սահմանված բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում և որոնք գրավատուի պահանջով` առանց բանկի համաձայնությունը ստանալու, կարող են հետ կանչվել կամ փոխարինվել այլ` ոչ բարձր իրացվելի ակտիվներով

100%

22. Իրացվելիության պահանջ ածանցյալ գործիքների շուկայական արժեքի փոփոխության գծով. այն է՝ դրամական միջոցների զուտ արտահոսքի գումարը, որը կարող է առաջանալ ածանցյալ գործիքների գնային տատանումների արդյունքում (այդ թվում՝ ածանցյալ գործիքների գծով բանկի կողմից դեպոնացված (սառեցված) մարժայի ավելացման միջոցով)

100%

23. Բանկի հետ չկապված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ գերփոքր, փոքր և միջին դասակարգված սուբյեկտների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

5%

24. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա տեղական ինքնակառավարման մարմինների, բանկի հետ չկապված և սույն Աղյուսակի 23-րդ կետում չընդգրկված ոչ ֆինանսական կազմակերպությունների, սույն Կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների և միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks) նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

10%

25. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա տեղական ինքնակառավարման մարմինների, բանկի հետ չկապված սույն Աղյուսակի 23-րդ կետում չընդգրկված ոչ ֆինանսական կազմակերպությունների, սույն Կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների և միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks) նկատմամբ վարկային ռիսկ պարունակող իրացվելիության գծերի չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

30%

26. Բանկի հետ չկապված ռեզիդենտ և օտարերկրյա բանկերի նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

40%

27. Բանկի հետ չկապված ռեզիդենտ և օտարերկրյա ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

40%

28. Բանկի հետ չկապված ռեզիդենտ և օտարերկրյա ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարկային ռիսկ պարունակող իրացվելիության գծերի չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

100%

29. Բանկի մասնակիցների և բանկի հետ կապված անձանց նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

100%

30. Սույն աղյուսակի 23-29-րդ կետերում նշված անձանցից տարբեր այլ անձանց նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների չօգտագործված մասը (բացառությամբ` երաշխավորությունների, երաշխիքների)

100%

31. Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, եթե սույն աղյուսակով այլ բան նախատեսված չէ

100%

32. Ֆիզիկական անձանց և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սույն աղյուսակում չնշված վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, եթե առաջիկա 30 օրվա ընթացքում դրանց գծով սպասվող արտահոսքը գերազանցում է սպասվող ներհոսքի 50%-ը։

100%

33. Բանկի կողմից տրված երաշխիքներ, երաշխավորություններ

10%

34. Բանկի կողմից տրված ակրեդիտիվներ

5%

35. Սույն աղյուսակում չնշված այլ միջոցներ

100%

 

26. Այն դեպքում, երբ բանկը հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ բացահայտում է սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 5-րդ կետով սահմանված բոլոր պարտատոմսերի սեփականատերերին, ապա բանկի կողմից թողարկված պարտատոմսերը դրամական միջոցների արտահոսքի հաշվարկին կարող են մասնակցել ըստ տվյալ սուբյեկտից ներգրաված միջոցների արտահոսքի կշռի՝ համաձայն սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 1-3-րդ և 6-7-րդ կետերի: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

27. Այն դեպքում, երբ բանկն ընտրում է սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված մոտեցումը, ապա այդ մոտեցումը կիրառում է բոլոր պարտատոմսերի գծով, իսկ մոտեցման փոփոխության դեպքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով վերջինիս հիմնավորումը:

28. Սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 15-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում վճարման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ գործընկերոջ գծով ածանցյալ գործիքի արտահոսքի գումարը հաշվարկվում է զուտ մեծությամբ` զուտացման մասին համապատասխան պայմանագրի առկայության դեպքում (master netting agreement): Օպցիոնների գծով դրամական միջոցների արտահոսքը ներառվում է միայն այն դեպքում, երբ օպցիոնը թողարկվել է (written) հաշվետու բանկի կողմից, և օպցիոնը դրական արժեք ունի օպցիոնի գնորդի համար հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա վերջի դրությամբ (in the money), և այն կարող է իրականացվել (exercise) առաջիկա 30 օրվա ընթացքում:

29. Ընդ որում, յուրաքանչյուր նշանակալի արժույթի (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների) գծով Ն23 նորմատիվի հաշվարկում սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 15-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում վճարման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ գործընկերոջ գծով ածանցյալ գործիքի արտահոսքի գումարը կարող է զուտ մեծությամբ չհաշվարկվել, եթե բավարարված է սույն Կանոնակարգի 56.2-րդ կետի 1-4 ենթակետերով սահմանված պայմաններից մեկը և համաձայն պայմանագրի՝ գործարքի կողմերը չունեն պարտավորություն և (կամ) իրավունք իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ:

30. Եթե սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 16-րդ կետով սահմանված դրույթները պայմանագրով սահմանված են բանկի կարճաժամկետ վարկանիշի նկատմամբ, ապա հիմք է ընդունվում համապատասխանող երկարաժամկետ վարկանիշը: Օրինակ, եթե Ստանդարտ ընդ Փուրզ վարկանշային գործակալության կողմից բանկին տրամադրվել է «Ա» երկարաժամկետ վարկանիշ և «Ա-1» կարճաժամկետ վարկանիշ, ապա երկարաժամկետ վարկանիշի 3 մակարդակով նվազման դեպքում բանկի երկարաժամկետ վարկանիշը կդառնա «ԲԲԲ», որին համապատասխանող կարճաժամկետ վարկանիշը կլինի «Ա-3»:

31. Եթե բանկի կողմից կնքված պայմանագրերի գծով բանկի վարկանիշի նվազման դեպքում նախատեսված է պարտավորությունների ժամկետից շուտ մարման դրույթ, և նույն անձից ներգրաված միջոցներն արդեն իսկ արտացոլված են սույն հավելվածով սահմանված կարգով դրամական միջոցների արտահոսքի հաշվարկում, ապա սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 16-րդ կետով սահմանված դրույթները կիրառվում են միայն լրացուցիչ արտահոսքի գծով գումարի նկատմամբ, ըստ հետևյալ բանաձևի`

 

Լրացուցիչ արտահոսք = Առավելագույնը {0, Դրամական միջոցների արտահոսք բանկի վարկանիշի նվազման դեպքում – Ներգրավված միջոց X Արտահոսքի կշիռ}

 

32. Սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 21-րդ կետը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ գրավատուն կարող է փոխարինել բարձր իրացվելի ակտիվը` մեկ այլ, ավելի ցածր մակարդակի բարձր իրացվելի ակտիվով, այն է` առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվը երկրորդ (ա) կամ երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվով, կամ երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվը երկրորդ (2բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվով: Տվյալ դեպքում դրամական արտահոսքի մեծությունը որոշվում է որպես ստացվելիք բարձր իրացվելի ակտիվների ընթացիկ (շուկայական) արժեքի և համապատասխան բարձր իրացվելի ակտիվների կշիռների միջև տարբերության արտադրյալ: Եթե գրավատուն փոխարինման դեպքում կարող է փոփոխել նաև բարձր իրացվելի ակտիվների ընթացիկ (շուկայական) արժեքը, ապա պետք է հիմք ընդունվի հնարավոր ամենացածր ընթացիկ (շուկայական) արժեքը:

33. Սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 16-րդ, 18-րդ և 21-22-րդ կետերով սահմանված գումարը հաշվարկվում է այն դեպքում, երբ սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 16-րդ, 18-րդ և 21-22-րդ կետերով սահմանված պայմանների ի հայտ գալու դեպքում (հիպոթետիկ) բանկի` այդ ենթակետերով սահմանված պարտավորության կատարումը, ըստ պայմանագրի, պետք է տեղի ունենա հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում:

34. Սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 22-րդ կետով սահմանված գումարը որոշվում է՝ հիմք ընդունելով դրամական միջոցների արտահոսքի (այդ թվում՝ դեպոնացված մարժայի ավելացման) այն գումարը, որը բանկը կունենա ածանցյալների հիմքում ընկած ակտիվների գների՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվան նախորդող 24 ամսվա ընթացքում դիտարկված 30-օրյա առավելագույն տատանումների պատմական սցենարի կրկնության արդյունքում: Արտահոսքի գումարը հաշվարկելու համար հիմք է ընդունվում այն 30-օրյա պատմական ժամանակահատվածը, որի դեպքում ածանցյալ գործիքի կամ ածանցյալների պորտֆելի գծով իրացվելիության պահանջն առավելագույնն է: Կիրառվող 30-օրյա ժամանակահատվածը որոշելիս ածանցյալները կարող են խմբավորվել ըստ հիմքում ընկած ակտիվների տեսակների (օրինակ՝ արժութային ածանցյալներ): Հաշվարկված իրացվելիության լրացուցիչ պահանջները կարող են զուտացվել միայն ըստ գործընկերների՝ ներառյալ արդեն առկա դեպոնացված (սառեցված) միջոցները:

35. Սույն հավելվածի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 25-րդ և 28-րդ կետերի իմաստով՝ իրացվելիության գիծը ցանկացած հետհաշվեկշռային պայմանական պարտավորություն է, որն օգտագործվում է հաճախորդի պարտքը վերաֆինանսավորելու համար, երբ հաճախորդն ի վիճակի չի լինում ֆինանսական շուկաներում սպասարկել իր պարտքը: Սույն կետով սահմանված իրացվելիության գծի մեջ ներառվում են միայն հաճախորդի առաջիկա 30-օրյա ժամանակահատվածում մարման ենթակա պարտքը սպասարկելու համար անհրաժեշտ միջոցները:

36. Բանկի դրամական միջոցների արտահոսքի հաշվարկում ընդգրկվող բանկային հաշիվները ներառում են նաև մետաղական հաշիվները:

37. Բանկի դրամական միջոցների արտահոսքը հաշվարկելիս բանկերի` տվյալ բանկում առկա «լորո» թղթակցային հաշիվների և ցպահանջ ու անժամկետ ավանդների մնացորդը նվազեցվում է (համապատասխան արժույթով) նույն բանկում առկա «նոստրո» թղթակցային հաշվի և ներդրված ցպահանջ ու անժամկետ ավանդների մնացորդի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «լորո» թղթակցային հաշվի և ցպահանջ ու անժամկետ ավանդների մնացորդն է:

38. Բանկի դրամական միջոցների արտահոսքը հաշվարկելիս չեն ներառվում բանկում ներդրված այն դրամական միջոցները, որոնք բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ.

1) Գրավադրված են ի ապահովումն բանկի կողմից տրամադրված վարկի (փոխառության),

2) Գրավի պայմանագրով հստակ սահմանված է, որ հաճախորդն իրավունք չունի պահանջել բանկից ստանալ բանկում ներդրված դրամական միջոցները` նախքան վարկի ամբողջական մարումը,

3) Գրավադրված դրամական միջոցի մեծությունը չի գերազանցում համապատասխան վարկի (փոխառության) մնացորդային մեծությունը (մայր գումար և հաշվեգրված տոկոս, տույժ, տուգանք), կամ այն դեպքում, երբ գրավադրված դրամական միջոցի մեծությունը գերազանցում է համապատասխան վարկի (փոխառության) մնացորդային մեծությունը, ապա արտահոսքը հաշվարկելիս չի ընդգրկվում միայն վարկի (փոխառության) մնացորդային մեծությունը չգերազանցող մասը: Ընդ որում, արտահոսքի հաշվարկում անհրաժեշտ է ընդգրկել այն դրամական միջոցների մեծությունը, որոնք գրավադրված են ի ապահովումն վարկային գծի չօգտագործված մասի:

39. Ընդ որում, այն դեպքում, երբ գրավադրված դրամական միջոցը և բանկի կողմից տրամադրված վարկը (փոխառությունը) արտահայտված են տարբեր արժույթներով, գրավադրված դրամական միջոցի մեծությունը հաշվարկվում է՝

Գրավադրված դրամական միջոց = Գրավադրված դրամական միջոց*(1-արժույթի տատանման գործակից) բանաձևով, որտեղ արժույթի տատանման գործակիցը 8% է:

 

ԳԼՈՒԽ 5 ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՇԻՌՆԵՐԸ

 

40. Բանկի դրամական միջոցների ներհոսքի հաշվարկին մասնակցում են այն ակտիվների գծով ակնկալվող ներհոսքերը (ներառյալ` հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները), որոնք դասակարգված են ստանդարտ դասով և որոնց գծով չկա որևէ հիմք կասկածելու, որ այդ ակտիվի գծով պայմանագրով սահմանված վճարումները չեն իրականացվի առաջիկա 30 օրվա ընթացքում:

41. Բանկի դրամական միջոցների ներհոսքի հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվները` համաձայն սույն կետի Աղյուսակ 5-ով սահմանված ներհոսքի կշիռների:

 

Աղյուսակ 5

 

Դրամական միջոցների ներհոսք առաջացնող հաշվեկշռային կամ հետհաշվեկշռային ակտիվներ

Ներհոսքի ժամկետը

Ներհոսքի կշիռ

1. Հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են սույն հավելվածով սահմանված առաջին մակարդակի բարձր իրացվելի ակտիվների տեսակներով

Մինչև մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 30 օրը

0%

2. Հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են սույն հավելվածով սահմանված երկրորդ (ա) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների տեսակներով

Մինչև մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 30 օրը

15%

3. Հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված ապահովված բնակարանային հիփոթեքային պարտատոմսերով

Մինչև մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 30 օրը

25%

4. Հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք ապահովված են սույն հավելվածով սահմանված երկրորդ (բ) մակարդակի բարձր իրացվելի ակտիվների տեսակներով (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված ապահովված բնակարանային հիփոթեքային պարտատոմսերի)

Մինչև մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 30 օրը

50%

5. Հակադարձ ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրեր, որոնք նշված չեն սույն աղյուսակի այլ ենթակետերում

Մինչև մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 30 օրը

100%

6. Չօգտագործված վարկային գծերը, երաշխիքները, ակրեդիտիվները և վարկային ռիսկ պարունակող այլ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, բացառությամբ այն չօգտագործված վարկային գծերի, որոնց պայմանագիրը պարունակում է դրույթ, որով տրամադրող կողմը պայմանագրի գործողության ընթացքում պարտավորվում է չօգտագործված վարկային գիծը հասանելի դարձնել առանց որևէ սահմանափակման

 

0%

7. Սույն Աղյուսակի 6-րդ կետում չընդգրկված չօգտագործված վարկային գծերը

 

100%

8. Ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն գերփոքր, փոքր և միջին դասակարգված սուբյեկտների նկատմամբ ունեցած պահանջների գծով ստացման ենթակա մայր գումարի, տոկոսների և այլ վճարների հանրագումարը

Առաջիկա 30 օրվա ընթացքում

50%

9. Սույն Աղյուսակի 8-րդ կետում չընդգրկված ոչ ֆինանսական կազմակերպությունների, ՀՀ կառավարության, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(կամ Աա3) և բարձր վարկանիշ ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների, սույն Կանոնակարգի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների և միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks) նկատմամբ սույն աղյուսակի 1-6-րդ կետերում չընդգրկված պահանջների հանրագումարը

Առաջիկա 30 օրերի ընթացքում

50%

10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող կենտրոնական բանկերի, ՀՀ ֆինանսական կազմակերպությունների, ԲԲԲ-(կամ Բաա3) և բարձր վարկանիշ ունեցող բանկերի և Ա-(կամ Ա3) և բարձր վարկանիշ ունեցող վարկանիշ ունեցող ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սույն աղյուսակի 1-6-րդ կետերում չընդգրկված պահանջների հանրագումարը

Առաջիկա 30 օրվա ընթացքում, այդ թվում՝ ցպահանջ

100%

11. Սույն հավելվածի 11-րդ կետի Աղյուսակ 1-ում ներառված բարձր իրացվելի ակտիվներում չընդգրկած արժեթղթերի գծով ներհոսքեր

Մինչև մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 30 օրը

100%

12. Ածանցյալ գործիքների գծով զուտ դրամական ներհոսքեր

 

100%

13. Սույն աղյուսակում չնշված այլ միջոցներ

Առաջիկա 30 օրվա ընթացքում (այդ թվում` ցպահանջ):

0%

 

42. Սույն հավելվածի 41-րդ կետի Աղյուսակ 5-ի 12-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում վճարման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ գործընկերոջ գծով ածանցյալ գործիքի ներհոսքի գումարը հաշվարկվում է զուտ մեծությամբ` զուտացման մասին համապատասխան պայմանագրի առկայության դեպքում (master netting agreement): Օպցիոնների գծով դրամական միջոցների ներհոսքը ներառվում է միայն այն դեպքում, երբ օպցիոնը թողարկվել է (written) հաշվետու բանկի կողմից, և օպցիոնը դրական արժեք ունի օպցիոնի գնորդի համար հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա վերջի դրությամբ (in the money), և այն կարող է իրականացվել (exercise) առաջիկա 30 օրվա ընթացքում:

43. Ընդ որում, յուրաքանչյուր նշանակալի արժույթով (կամ առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթներով) գծով Ն23 նորմատիվի հաշվարկում սույն հավելվածի 41-րդ կետի Աղյուսակ 5-ի 12-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում վճարման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ գործընկերոջ գծով ածանցյալ գործիքի ներհոսքի գումարը կարող է զուտ մեծությամբ չհաշվարկվել, եթե բավարարված է սույն Կանոնակարգի 56.2-րդ կետի 1-4 ենթակետերով սահմանված պայմաններից մեկը, և, համաձայն պայմանագրի, գործարքի կողմերը չունեն պարտավորություն և (կամ) իրավունք իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ:

44. Բանկի դրամական միջոցների ներհոսքի հաշվարկում ընդգրկվող բանկային հաշիվները ներառում են նաև մետաղական հաշիվները:

45. Բանկի դրամական միջոցների ներհոսքը հաշվարկելիս բանկերի թղթակցային հաշիվների, ցպահանջ և անժամկետ ավանդների մնացորդները նվազեցվում են (համապատասխան արժույթով) նույն բանկի նկատմամբ ունեցած «լորո» թղթակցային հաշիվների, ցպահանջ և անժամկետ ավանդային պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի, ցպահանջ և անժամկետ ավանդի մնացորդն է:

46. Այն ակտիվների գծով, որոնք անժամկետ են, դրամական միջոցների ներհոսքը հաշվի չի առնվում, բացառությամբ մայր գումարի, տոկոսների և այլ վճարների այն նվազագույն չափի, որը պայմանագրի համաձայն ենթակա է մարման պարտապանի կողմից առաջիկա 30 օրվա ընթացքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 13

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ

հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը,

բանկային գործունեության hիմնական տնտեսական

նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ԶՈՒՏ ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ (Ն24) ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ն24 նորմատիվի հաշվարկին մասնակցող բանկին հասանելի կայուն միջոցները բանկի հաշվեկշռի պասիվային մասում գրանցված բանկի կապիտալի այն գործիքներն ու պարտավորություններն են, որոնք, սպասվում են, որ հասանելի կլինեն բանկին առաջիկա մեկ տարվա ընթացքում:

2. Ն24 նորմատիվի հաշվարկին մասնակցող բանկին անհրաժեշտ կայուն միջոցների չափը որոշվում է` ելնելով բանկի հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվների իրացվելիության մակարդակից և ժամկետայնությունից:

3. Ն24 նորմատիվը հաշվարկելիս վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներն օգտագործելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն կանոնակարգի հավելված 3-ի 4-րդ գլխով:

4. Ն24 նորմատիվը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրացուցային օրվա (այսուհետ՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օր) դրությամբ առկա տվյալների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 2 ԲԱՆԿԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՅՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՇԻՌՆԵՐԸ

 

5. Բանկին հասանելի կայուն միջոցների կազմում ընդգրկվում են բանկի կապիտալի գործիքները, հաշվեկշռային և հետհաշվեկշռային պարտավորությունները` համաձայն սույն կետի Աղյուսակ 1-ով սահմանված կշիռների.

 

Աղյուսակ 1

 

Հասանելի կայուն միջոցներ

Հասանելի կայուն միջոցների ժամկետը

Կշիռը

1. Հիմնական կապիտալի տարրերի հանրագումարը. այն է` սույն Կանոնակարգի 28.1-րդ կետի 1-ին ենթակետում նշված տարրերի հանրագումարը, ընդ որում, նշված տարրերից չեն պակասեցվում սույն Կանոնակարգի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նվազեցումները` բացառությամբ 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված նվազեցումների

 

100%

2. Լրացուցիչ կապիտալի հետևյալ տարրերի հանրագումարը`

1) Ֆինանսական և նյութական ակտիվների վերագնահատման պահուստ,

2) Այլ պահուստներ,

3) Սույն Կանոնակարգի 28.2-րդ կետի «գ» պարբերությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսեր,

4) Սույն Կանոնակարգի 28.2-րդ կետի «դ» պարբերությամբ սահմանված ստորադաս փոխառություններ, եթե, դրանց մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է մեկ տարին

 

100%

3. Բանկի հետ չկապված իրավաբանական անձանցից ներգրաված ավանդներ, վարկեր, փոխառություններ և այլ պարտավորություններ (ներառյալ՝ բանկի կողմից թողարկված պարտատոմսեր)

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 1 տարին

100%

4. Բանկի հետ չկապված ֆիզիկական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ներգրավված միջոցները

Անկախ Ժամկետից

90%

5. Բանկի հետ չկապված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» Հավելված 5-ի համաձայն գերփոքր, փոքր և միջին դասակարգված սուբյեկտներից բանկային ավանդներով և բանկային հաշիվներով ներգրավված միջոցները

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում մեկ տարին (ներառյալ՝ ցպահանջ և անժամկետ)

90%

6. Սույն աղյուսակի 5-րդ կետում չընդգրկված, բանկի հետ չկապված ոչ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցները

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 1 տարին (ներառյալ` ցպահանջ և անժամկետ միջոցները)

50%

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններից, օտարերկրյա պետական մարմիններից, սույն Կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպություններից և միջազգային զարգացման բանկերից (multilateral development banks) ներգրաված միջոցները (այդ թվում` հետաձգված հարկային պարտավորությունները)

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 1 տարին (ներառյալ` ցպահանջ և անժամկետ միջոցները)

50%

8. Կենտրոնական բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցները

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 6 ամիսը, բայց չի գերազանցում 1 տարին

50%

9. Սույն աղյուսակում չնշված այլ միջոցներ (ներառյալ բանկի կողմից թողարկված պարտատոմսեր)

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 6 ամիսը, բայց չի գերազանցում 1 տարին

50%

10. Բանկի մասնակիցներից և բանկի հետ կապված ֆիզիկական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ավանդներով, վարկերով և փոխառություններով ներգրավված միջոցներ (բացառությամբ սույն աղյուսակի երկրորդ կետում ներառվող ստորադաս փոխառությունների)

Անկախ ժամկետից

0%

11. Ածանցյալ գործիքների գծով զուտ պարտավորության և բանկի ակտիվներում արտացոլված ածանցյալ գործիքների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը

 

0%

12. Ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցները և ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները

 

0%

13. Ռեզիդենտ և օտարերկրյա բանկերի` հաշվետու բանկում առկա «լորո» թղթակցային հաշիվների և ցպահանջ ավանդների մնացորդը

 

0%

14. Սույն Կանոնակարգի 28.2-րդ կետի «դ» պարբերությամբ սահմանված ստորադաս փոխառությունները

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 6 ամիսը

0%

15. Այլ անձանց կողմից բանկին տրամադրված և դեռևս բանկի կողմից չօգտագործված վարկային գծերը, երաշխիքները, ակրեդիտիվները և իրացվելիության տրամադրման նմանատիպ այլ գործիքներ, բացառությամբ այն չօգտագործված վարկային գծերի, որոնց պայմանագիրը պարունակում է դրույթ, որով տրամադրող կողմը պայմանագրի գործողության ընթացքում պարտավորվում է չօգտագործված վարկային գիծը հասանելի դարձնել առանց որևէ սահմանափակման

 

0%

16. Պարտավորությունները, որոնք հաշվետու բանկի կողմից չեն կատարվել պայմանագրով սահմանված ժամկետում, ինչպես նաև դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները

 

0%

17. Սույն աղյուսակում չնշված այլ միջոցներ

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 6 ամիսը

0%

 

6. Բանկի հետ կապված և բանկի մասնակից հանդիսացող իրավաբանական անձանցից ներգրաված միջոցները հասանելի կայուն միջոցների կազմում ընդգրկվում են սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի համապատասխան հոդվածների համար սահմանված կշիռներից 50 տոկոսով ավելի ցածր կշռով:

7. Հասանելի կայուն միջոցների հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում հասանելի կայուն միջոցների համախառն հաշվեկշռային արժեքները:

8. Հասանելի կայուն միջոցների ժամկետների հաշվարկը սկսվում է հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվան հաջորդող օրվանից:

9. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 1-ով սահմանված ներգրավված միջոցների գծով պայմանագրով մասնակի մարումներ են նախատեսված, ապա տվյալ մասի նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի այն համապատասխան կետի պահանջները, որի ժամկետայնությանը համապատասխանում է տվյալ գումարը:

10. Սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 7-րդ կետով սահմանված հետաձգված հարկային պարտավորությունները բանկին հասանելի կայուն միջոցների կազմում ընդգրկվում են` ըստ հարկային պարտավորությունների հետագա մարման ամենամոտ հավանական ժամկետի:

11. Սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 1-ով սահմանված «լորո» թղթակցային հաշվի և ցպահանջ ավանդի մեծությունը նվազեցվում է (համապատասխան արժույթով) նույն բանկում առկա «նոստրո» թղթակցային հաշվի և ներդրված ցպահանջ ավանդների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «լորո» թղթակցային հաշվի և ցպահանջ ավանդի մնացորդն է:

 

ԳԼՈՒԽ 3 ԲԱՆԿԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՅՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՇԻՌՆԵՐԸ

 

12. Բանկին անհրաժեշտ կայուն միջոցների կազմում ընդգրկվում են բանկի հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվները՝ համաձայն սույն կետի Աղյուսակ 2-ով սահմանված կշիռների.

 

Աղյուսակ 2

 

Անհրաժեշտ կայուն միջոցներ

Միջոցների ժամկետայնությունը

Կշիռ

1. Կանխիկ դրամական միջոցները (ներառյալ՝ բանկոմատներում գտնվող դրամական միջոցները), կանխիկին հավասարեցված և վճարային քարտում առկա դրամական միջոցները (բացառությամբ՝ ճանապարհին գտնվող անկանխիկ դրամական միջոցների)

 

0%

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցները, ներդրված ավանդները, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված հաշվի մնացորդները

 

0%

3. Կենտրոնական բանկի նկատմամբ այլ պահանջներ (բացառությամբ՝ Կենտրոնական բանկում սառեցված հաշիվների)

Մինչև մարման ժամկետը չի գերազանցում 6 ամիսը

0%

4. Մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով տրամադրված միջոցներ, եթե վարկառուն հանդիսանում է Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման ԲԲԲ+(Բաա1) և ԲԲԲ+(Բաա1)-ից բարձր վարկանիշ ունեցող ոչ ռեզիդենտ բանկ

 

0%

5. Ֆինանսական գործիքների, արժույթի (արտարժույթի) և թանկարժեք մետաղների վաճառքից ստացվելիք գումարները

Ենթակա են ստացման գործարքի կնքման օրվանից առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում և ժամկետանց չեն

0%

6. Հայաստանի Հանրապետության կառավարության, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված ազատ շրջանառելի արժեթղթեր (այդ թվում` ռեպո համաձայնագրով վաճառված)՝ ընթացիկ (շուկայական) արժեքով

 

5%

7. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված ԱԱ-(Աա3) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների (կառավարությունների), կենտրոնական բանկերի, տեղական ինքնակառավարման մարմինների, Սույն Կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների, միջազգային զարգացման բանկերի (multilateral development banks), Միջազգային հաշվարկների բանկի, Եվրոպական կոմիտեի (European community) կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված ազատ շրջանառելի արժեթղթեր (այդ թվում` ռեպո համաձայնագրով վաճառված)՝ ընթացիկ (շուկայական) արժեքով

 

5%

8. Չվերականգնվող վարկային գծերի չօգտագործված մասը

 

5%

9. Բանկի այն ռեպո համաձայնագրերի և արժեթղթերի փոխառության պայմանագրերի գումարը, որոնք ամբողջությամբ ապահովված են սույն աղյուսակի 6-7-րդ կետերով սահմանված արժեթղթերի տեսակներով

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 6 ամիսը

10%

10. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա-(Ա3)-ից Ա+(Ա1) վարկանիշ ունեցող պետությունների (կառավարությունների) և կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված ազատ շրջանառելի արժեթղթեր (այդ թվում` ռեպո համաձայնագրով վաճառված)` ընթացիկ (շուկայական) արժեքով

 

15%

11. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից ԱԱ-(Աա3) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսերը (այդ թվում` ռեպո համաձայնագրով վաճառված)՝ ընթացիկ (շուկայական) արժեքով

 

15%

12. Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած պահանջներ

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 6 ամիսը (ներառյալ՝ ցպահանջ կամ անժամկետ)

15%

13. Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ` երաշխավորությունների (երաշխիքների և չվերականգնվող վարկային գծերի չօգտագործված մասի))

 

20%

14. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից ԱԱ (Աա2) և բարձր վարկանիշ ունեցող ապահովված բնակարանային հիփոթեքային պարտատոմսերը

 

50%

15. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված ապահովված բնակարանային հիփոթեքային պարտատոմսերը (այդ թվում` ռեպո համաձայնագրով վաճառված)` ընթացիկ (շուկայական) արժեքով

 

50%

16. Ազատ շրջանառելի սովորական բաժնետոմսերը, որոնք թողարկված չեն ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական կազմակերպության հետ փոխկապակցված կազմակերպության կողմից

 

50%

17. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (կամ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից ԲԲԲ-(Բաա3)-ից Ա+(Ա1) վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսերը (այդ թվում` ռեպո համաձայնագրով վաճառված)՝ ընթացիկ (շուկայական) արժեքով

 

50%

18. Կենտրոնական բանկերին և ֆինանսական կազմակերպություններին տրված վարկեր

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 6 ամիսը, բայց չի գերազանցում 1 տարին

50%

19. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան, վարկանիշից բարձր կամ մեկ վարկանիշ ցածր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնք ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում

 

50%

20. Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց (ներառյալ` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի), կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված վարկերի և այլ պահանջների գումարը, որոնք նշված չեն սույն աղյուսակի այլ կետերում և դասակարգված են ստանդարտ դասում

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 1 տարին

50%

21. Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց տրամադրված վարկերի և այլ պահանջների գումարը, որոնք սահմանված չեն սույն աղյուսակի այլ կետերում, դասակարգված են ստանդարտ դասում, գրավադրված չեն և սույն Կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի համաձայն` ունեն 35% կամ ավելի ցածր ռիսկի կշիռ

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 1 տարին

65%

22. Ներդրումներ բարձր իրացվելի ակտիվ չհամարվող արժեթղթերում, որոնք դասակարգված են որպես ոչ ռիսկային և գրավադրված չեն

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 1 տարին

85%

23. Բանկի թանկարժեք մետաղները՝ հաշվեկշռային արժեքով, ներառյալ բանկային ոսկին, ստանդարտացված ձուլակտորները

 

85%

24. Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց (ներառյալ` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի), կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված վարկերի և այլ պահանջների գումարը, որոնք նշված չեն սույն աղյուսակի այլ կետերում, դասակարգված են ստանդարտ դասում և գրավադրված չեն

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 1 տարին

85%

25. Հիմնական միջոցներ (բացառությամբ նորմատիվային կապիտալից նվազեցվող հիմնական միջոցների)

 

100%

26. Չաշխատող ակտիվներ

 

100%

27. Ֆինանսական կազմակերպություններին տրամադրված միջոցները

Մարմանը մնացած ժամկետը հավասար է կամ գերազանցում է 1 տարին

100%

28. Նորմատիվային կապիտալից նվազեցվող ակտիվներ

 

100%

29. Բանկի ակտիվներում արտացոլված ածանցյալ գործիքների հաշվեկշռային արժեքի և ածանցյալ գործիքների գծով զուտ պարտավորության դրական տարբերությունը

 

100%

30. Բանկի կողմից տրված երաշխիքների, երաշխավորությունների գումարը

 

20%

31. Այլ ռեպո համաձայնագրերի, արժեթղթերի փոխառության պայմանագրերի գումարը

Մարմանը մնացած ժամկետը չի գերազանցում 6 ամիսը

15%

32. Սույն աղյուսակում չնշված այլ միջոցներ

 

100%

 

13. Բանկին անհրաժեշտ կայուն միջոցների ժամկետների հաշվարկը սկսվում է հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվան հաջորդող օրվանից:

14. Բանկին անհրաժեշտ կայուն միջոցների հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում բանկին անհրաժեշտ կայուն միջոցների համախառն հաշվեկշռային արժեքները:

15. Սույն հավելվածի 12-րդ կետի Աղյուսակ 2-ով սահմանված «նոստրո» թղթակցային հաշվի, ցպահանջ և անժամկետ ավանդի մեծությունը նվազեցվում է (համապատասխան արժույթով) նույն բանկի նկատմամբ ունեցած «լորո» թղթակցային հաշիվների, ցպահանջ և անժամկետ ավանդային պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի, ցպահանջ և անժամկետ ավանդի մնացորդն է:

16. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 12-րդ կետի Աղյուսակ 2-ով սահմանված ակտիվների գծով պայմանագրով մասնակի մարումներ են նախատեսված, ապա տվյալ մասի նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 12-րդ կետի Աղյուսակ 2-ի այն համապատասխան կետի պահանջները, որի ժամկետայնությանը համապատասխանում է տվյալ գումարը:

17. Սույն հավելվածի 12-րդ կետի Աղյուսակ 2-ի 29-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով զուտ պարտավորությունը որոշվում է որպես պասիվներում արտացոլված ածանցյալ գործիքների հաշվեկշռային արժեքի և այդ ածանցյալ գործիքների գծով բանկի կողմից դեպոնացված (սառեցված) մարժայի (initial or maintenance margin) տարբերություն:»։