Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 205-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑՆԵՐԻ, ԿՈՄԲԻՆԵԶՈՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՉԱԴԻՄԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,400,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01570843) 2020 թվականի մարտի 26-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների գնում՝ 3,400,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 9-ի N 205-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների ձեռքբերում»

 

1.

Ծրագրի նպատակը

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում գնել 100 հատ պաշտպանիչ ակնոցներ (3M Virtua AP71512-00000M), 100 հատ պաշտպանիչ կոմբինեզոններ (Tyvek 500Xpert DuPont) և 1000 հատ պաշտպանիչ շնչադիմակներ (XH004500449», որոնք անհատույց տրամադրվելու են «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն)։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Հայաստան համահայկական հիմնադրամ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը

Հայաստանի Հանրապետության, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3,400,300 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության բնակչությունը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. ապրիլի 27-ից մինչև 2020թ. հունիսի 19

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 100 հատ պաշտպանիչ ակնոցներ (3M Virtua AP71512-00000M), 100 հատ պաշտպանիչ կոմբինեզոններ (Tyvek 500Xpert DuPont) և 1000 հատ պաշտպանիչ շնչադիմակներ (XH004500449)։ Արժեքը՝ 3,400,300 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

100 հատ պաշտպանիչ ակնոցների (3M Virtua AP71512-00000M), 100 հատ պաշտպանիչ կոմբինեզոնների (Tyvek 500Xpert DuPont) և 1000 հատ պաշտպանիչ շնչադիմակների (XH004500449) ձեռքբերում՝ 3,400,300 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան