ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2020 թվականի N 183-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ բաժինը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրագործումը համակարգող խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. փետրվարի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականիփետրվարի 12-ի N 183-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
|
Ռ. Բադասյան |
ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) |
|
Ռ. Գրիգորյան |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
|
Լ. Դրմեյան |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար |
|
Ա. Մխիթարյան |
Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
|
Ս. Գրիգորյան |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
|
Դ. Մելքոնյան |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Կ. Փոլադյան |
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Ա. Այվազյան |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Ս. Առաքելյան |
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
|
Է. Ամիրխանյան |
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
|
Ն. Փիրումյան |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի |
|
Ս. Մեղրյան |
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) |
|
Ա. Փխրիկյան |
Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
|
Հ. Հարությունյան |
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Դ. Ամիրյան |
«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.06.2020, N 754-Ա | 30.06.2020, N 183-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|