Գլխավոր տեղեկություն
Համար
N 927-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.04.2020-20.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38) Հոդ.799
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 927-Ն

 

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03507) վերակազմակերպել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի՝ վերակազմավորման ձևով:

2. Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 02.04.20 N 458-Ն)

4. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ տնօրենի պաշտոնակատար) նշանակել Վահան Տեր-Ղևոնդյանին (անձնագիր` AM 0301120, տրված՝ 16.05.2011 թ., 004-ի կողմից):

5. Առաջարկել տնօրենի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

7. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումից հետո դադարեցնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղի գործունեությունը:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները (հին ձեռագրեր, նկարներ) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող՝ պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ այն կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին՝ նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման ակտը.

2) «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման՝ հանձնման-ընդունման գործընթացը։

13. Սահմանել, որ՝

1) «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուներ (հին ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, արվեստի գործեր՝ գեղանկարչական, խեցեգործական և այլն) ձեռք բերելիս Մատենադարանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, և ձեռք բերված պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները պետական սեփականություն են, որոնք համարվում են անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին տրամադրված:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 8

Երևան

 

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 927-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ՝ Մատենադարան) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, կրթական, մշակութային և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Մատենադարանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03507) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Մատենադարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Մատենադարանի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

(4-րդ կետը փոփ. 02.04.20 N 458-Ն)

5. Մատենադարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում:

6. Մատենադարանն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

7. Մատենադարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «Մատենադարան».

3) ռուսերեն լրիվ` Фонд «Научно-исследовательский институт древних рукописей «Матенадаран» им. Месропа Маштоца».

4) ռուսերեն կրճատ` «Матенадаран».

5) անգլերեն լրիվ` «Matenadaran» Mesrop Mashtots Institute of Ancient Manuscribts» Foundation.

6) անգլերեն կրճատ` «Matenadaran»։

8. Մատենադարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0009, Մեսրոպ Մաշտոցի 53:

9. Մատենադարանի շահառուներն են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, ինչպես նաև արտերկրի գիտական, մշակութային ու կրթական բնագավառներում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 

II. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

10. Մատենադարանը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ, օգտվում իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից, կրում է համապատասխան պարտականություններ և գործում է անժամկետ:

11. Մատենադարանն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

12. Մատենադարանն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Մատենադարանը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` Մատենադարանի պարտավորությունների համար: Մատենադարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

13. Մատենադարանն իր գործունեության ընթացքում ստացված ամբողջ շահույթը պետք է օգտագործի իր կանոնադրական նպատակների իրականացման համար: Մատենադարանն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից Մատենադարանին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

 

III. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

14. Մատենադարանի՝ որպես գիտական կենտրոնի գործունեության նպատակներն են՝

1) հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի`

ա. ձեռքբերումը, պահպանումը, վերանորոգումը, նմանատիպ վերարտադրությունը և հետազոտումը,

բ. պատճենահանումը, այդ թվում` թղթային, միկրոժապավենային, թվային (էլեկտրոնային) և ժամանակակից այլ հնարավոր ձևաչափերով ու տեսքով,

գ. պահպանման, վերականգնման, սպասարկման և գիտահետազոտական համակարգերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,

դ. ձեռագրացուցակների, մատենագիտական ուղեցույցների, գիտական հանդեսների, բնագրերի և ուսումնասիրությունների, ալբոմների, բուկլետների և այլ գիտական ու քարոզչական-գովազդային նյութերի պատրաստումն ու հրատարակումը.

2) հայագիտության և միջնադարագիտության բնագավառներում հիմնարար ծրագրերի և հետազոտությունների իրականացումը.

3) համանման գործունեություն ծավալող օտարերկրյա գիտական շրջանակների (այդ թվում` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց) հետ փոխշահավետ կապի հաստատումը, զարգացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը.

4) գիտական կադրերի պատրաստումը:

15. Մատենադարանն իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով`

1) կազմակերպում է հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի վերաբերյալ գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլ համանման միջոցառումներ.

2) իրականացնում է գիտակրթական և ուսումնամեթոդական գործառույթներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կազմակերպել գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր:

 

IV. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ

 

16. Հիմնադրի կողմից Մատենադարանին հանձնված գույքը Մատենադարանի սեփականությունն է: Մատենադարանը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով: Մատենադարանի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

17. Պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները (հին ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, արվեստի գործեր՝ գեղանկարչական, խեցեգործական և այլն), այդ թվում՝ Մատենադարանի գործունեության ընթացքում ձեռք բերված ու ձեռք բերվող կամ Մատենադարանին տրամադրված (նվիրատվությամբ, նվիրաբերությամբ) հավաքածուները ենթակա չեն օտարման, ինչպես նաև այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները՝ այլ անձանց փոխանցման, գրավադրման կամ այլ եղանակով տնօրինման:

18. Մատենադարանի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) Մատենադարանի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 Սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված դրամական միջոցների և գույքի համար Մատենադարանը վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց մասին տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված և իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:

19. Մատենադարանի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, Մատենադարանի մարմինների անդամների, ինչպես նաև Մատենադարանի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Մատենադարանի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Մատենադարանի մարմինների անդամները, ինչպես նաև Մատենադարանի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

20. Մատենադարանի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների, ապրանքների և իր կարիքների համար գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Մատենադարանը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

6) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի.

7) Մատենադարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցները, ընդ որում, առանց հիմնադրի որոշման՝ բացառելու հիմնադրի կողմից Մատենադարանին օգտագործման հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

8) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

9) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

22. Մատենադարանը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Մատենադարանը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

23. Մատենադարանն իրավունք ունի անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) ցուցահանդեսային գործունեություն.

2) ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանություն` օտար լեզուներով.

3) ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թվայնացման և վերանորոգման աշխատանքների իրականացում.

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն.

6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի և այլ տպագրական նյութերի վաճառքի իրականացում.

7) հուշանվերների իրացում.

8) աշխատողների, ինչպես նաև Մատենադարանի այցելուների, կազմակերպվող միջոցառումների մասնակիցների հանրային սննդի կազմակերպում և սպասարկում։

24. Մատենադարանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում`օրենքով սահմանված կարգով:

25. Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար Մատենադարանը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

26. Մատենադարանը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու վիճակագրական հաշվետվություն ներկայացնել պետական մարմիններ.

4) յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ Մատենադարանը հttp://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝

ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը, որի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացման ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և Մատենադարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են Մատենադարանի միջոցներից և ծառայություններից։ Հաշվետվությունը հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում Մատենադարանը դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին,

բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե Մատենադարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

27. Մատենադարանի կառավարման մարմիններն են`

1) Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) Մատենադարանի տնօրենը:

28. Մատենադարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհուրդը բաղկացած է 23 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը խորհրդի անդամ է՝ ի պաշտոնե: Մեկական ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գիտության կոմիտեից, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններից, Հայաստանի ազգային գրադարանից, կրթության և գիտության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կամ բարեգործական կազմակերպություններից: Խորհրդի կազմում ընդգրկվում են նաև երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի անվանի գիտնականներից և 11 ներկայացուցիչ՝ Մատենադարանից:

(28-րդ կետը խմբ. 02.04.20 N 458-Ն)

29. Խորհրդի լիազորություններն սկսվում են Մատենադարանի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա՝ դրա հաջորդ օրվանից:

30. Խորհրդի անդամները չեն կարող լինել Մատենադարանի մեկ այլ մարմնի անդամ:

31. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ Մատենադարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում.

5) համակարգելու Մատենադարանի նպատակներից բխող՝ Մատենադարանի գործունեության տարբեր ոլորտների կամ ուղղությունների աշխատանքը:

32. Խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով Մատենադարանի շահերից:

33. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

34. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին Մատենադարանի տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում Մատենադարանի տնօրենը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

(34-րդ կետը փոփ. 02.04.20 N 458-Ն)

35. Խորհրդի իրավասություններն են`

1) Մատենադարանի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման վերահսկումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

2) Մատենադարանի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Մատենադարանի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) Մատենադարանի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

4) Մատենադարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

5) Մատենադարանի գույքի տնօրինման, պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուների ձեռքբերման, պահպանման, վերանորոգման, վերականգնման, սպասարկման, թվայնացման, պատճենահանման, պատճեններն այլ կազմակերպությունների տրամադրելու կարգերի հաստատումը.

6) Մատենադարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) Մատենադարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) Մատենադարանի տնօրենի ընտրությունը և նրան պաշտոնից ազատելը.

10) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի) և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

11) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ Մատենադարանի տնօրենի հաշվետվությունների լսումը և հաստատումը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) Մատենադարանի կառուցվածքի հաստատումը.

14) Մատենադարանի հաստիքացուցակի հաստատումը.

15) այլ խորհրդակցական մարմինների ձևավորումը.

16) Մատենադարանի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 20,000,000 դրամը.

17) Մատենադարանի ներքին աշխատանքային կանոնակարգի հաստատումը.

18) Մատենադարանի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

19) Մատենադարանի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

20) օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև Մատենադարանի այլ մարմինների չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

36. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

37. Մատենադարանի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Մատենադարանի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

38. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

39. Խորհրդի նախագահը`

1) ընտրվում է խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

2) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր՝ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, Մատենադարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

3) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

4) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

5) որոշում է խորհրդի անդամների աշխատանքի համակարգման ոլորտները կամ ուղղությունները.

6) Մատենադարանի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում Մատենադարանի տնօրենի հետ.

7) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

40. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

41. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման՝ խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամների կողմից:

42. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

43. Մատենադարանի տնօրենը ղեկավարում է Մատենադարանի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում Մատենադարանի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

44. Մատենադարանի տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, տարեկան մեկ անգամ խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ:

45. Մատենադարանի տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից` բաց մրցույթով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են խորհրդի կողմից:

46. Մատենադարանի տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Մատենադարանի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

47. Մատենադարանի տնօրենը`

1) տնօրինում է Մատենադարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Մատենադարանի անունից.

2) ներկայացնում է Մատենադարանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է Մատենադարանի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում Մատենադարանի ներքին աշխատանքային կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) պայմանագիր է կնքում ընտրված աուդիտորական կազմակերպության հետ.

11) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Մատենադարանի աշխատողներին, այդ թվում՝ Մատենադարանի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին։

48. Խորհուրդն իրավունք ունի լուծելու Մատենադարանի տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

 

VII. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

49. Մատենադարանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը, գիտական գործունեության հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման գործառույթները կանոնակարգելու նպատակով Մատենադարանում ստեղծվում է գիտական խորհուրդ:

50. Գիտական խորհրդի գործունեության կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ և Մատենադարանի խորհրդի կողմից հաստատված գործունեության կանոնակարգով:

51. Գիտական խորհրդի կազմը սահմանվում է Մատենադարանի խորհրդի կողմից: Գիտական խորհրդի նախագահը Մատենադարանի տնօրենն է, իսկ քարտուղարը` Մատենադարանի գիտնական քարտուղարը:

52. Գիտական խորհուրդը`

1) քննարկում և տալիս է համաձայնություն Մատենադարանի գիտական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

2) քննարկում և հաստատում է գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման, խորհրդակցությունների ու նստաշրջանների պլանների նախագծերը.

3) քննարկում և հաստատում է Մատենադարանի գիտական ու գիտակազմակերպչական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները.

4) քննարկում է կարևորագույն գիտական հիմնախնդիրները, գիտական զեկուցումները և հաստատում Մատենադարանի գիտական աշխատանքների արդյունքները.

5) քննարկում է Մատենադարանի միջազգային գիտական համագործակցության հարցերը, օտարերկրյա գիտական հիմնարկների հետ համատեղ իրականացվող հետազոտությունների ընթացքը, ինչպես նաև լսում Մատենադարանի աշխատողների հաշվետվություններն արտասահմանյան գիտական գործուղումների մասին.

6) քննարկում է գիտական կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման հետ կապված հարցերը, պարբերաբար լսում գիտնականների հաղորդումները գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին, քննում և հաստատում է ասպիրանտների ու գիտական աստիճան հայցողների թեկնածուական ատենախոսությունների թեմաները, տալիս է դրանց վերաբերյալ երաշխավորություններ.

7) իր գործունեության ոլորտի բարձրարժեք գիտական աշխատությունները, գիտական հայտնագործություններն ու գյուտերն առաջադրում է պետական և այլ մրցանակների շնորհման:

53. Գիտական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է տարեկան հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Տարեկան նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան երկու անգամ` յուրաքանչյուր տարվա առաջին և չորրորդ եռամսյակների ընթացքում: Արտահերթ նիստերը գումարվում են գիտական խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:

54. Գիտական խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին ներկա է նրա կազմի առնվազն կեսից ավելին:

55. Գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այլ որոշում չի ընդունել:

56. Գիտական խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել են գիտական խորհրդի՝ նիստին մասնակցած անդամները՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

 

VIII. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Մատենադարանն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

58. Մատենադարանի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության ընթացքում բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Մատենադարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

59. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` Մատենադարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

IX. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

60. Մատենադարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես Մատենադարանի հիմնադիրը, այնպես էլ՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Մատենադարանի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել Մատենադարանի նպատակներին կամ շահառուներին:

 

X. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

61. Մատենադարանի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

62. Մատենադարանը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

63. Մատենադարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:

64. Մատենադարանը, միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

65. Մատենադարանն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս՝ դրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

66. Մատենադարանի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում Մատենադարանը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշման ընդունման տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև Մատենադարանի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

67. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում՝ վերակազմակերպվող Մատենադարանի պարտատերն իրավունք ունի Մատենադարանից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

68. Մատենադարանը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

69. Մատենադարանը կարող է լուծարվել, եթե`

1) Մատենադարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ Մատենադարանը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել Մատենադարանի նպատակների իրականացմանը և փոփոխել դրանք.

4) Մատենադարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) Մատենադարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) Մատենադարանն ստեղծելիս՝ հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

70. Մատենադարանը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

71. Դատարանի կողմից Մատենադարանի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

72. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Մատենադարանի գործերի կառավարման լիազորությունները: Մատենադարանի անունից դատարանում հանդես են գալիս լուծարման հանձնաժողովի ներկայացուցիչները:

73. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

74. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հttp://www.azdarar.am) զետեղում է հայտարարություն Մատենադարանը լուծարելու և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է Մատենադարանի լուծարման գործընթացի սկիզբը:

75. Լուծարման հանձնաժողովը վերագնահատում է գույքը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման համար, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է Մատենադարանի լուծարման մասին:

76. Լուծարման ընթացքում Մատենադարանն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

77. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը պարունակում է տեղեկություններ լուծարվող Մատենադարանի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

78. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է Մատենադարանի խորհուրդը:

79. Լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումից հետո, եթե լուծարվող Մատենադարանի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով վաճառում է Մատենադարանի գույքը:

80. Լուծարման հանձնաժողովը լուծարվող Մատենադարանի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

81. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Մատենադարանը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է Մատենադարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

82. Մատենադարանի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում խորհրդին՝ հաստատման: Լուծարման հանձնաժողովը խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարան՝ հաստատման:

83. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռը՝ օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ Մատենադարանի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

84. Մատենադարանի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ լուծարման պետական գրանցման պահից:

85. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 71-րդ, 78-րդ և 82-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացվելու պահից) չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը Մատենադարանի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

(հավելվածը փոփ., խմբ. 02.04.20 N 458-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 927-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Շենքերի և շինություն-ների անվանումը

Գտնվելու
վայրը

Շահա-գործ-ման տարե-թիվը

Մակերեսը
(քառ. մ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Մաշվածու-թյունը
(դրամ)

Հաշվեկշռա-յին արժեքը
(դրամ)

Սեփա-կանության իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Հողա-
մասը
(հա)

Վի-ճակը

Այլ նշում-ներ

1.

Մատենա-դարան

քաղ. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա, 53,
Մատենա-դարան

1957 թ.

3538.67

1306525600

480555600

825970000

15.06.2016 թ.
N 15062016-01-0191
(ՀՀ սեփակա-նություն)

2.953883

լավ

 

1.1.

Երկրորդ մասնաշենք

2011 թ.

8897.72 ,
այդ թվում՝ նկուղ՝ 1104

4385314500

0

4385314500

լավ

 

1.2.

Կաթսայա-
տուն

1996 թ.

300.95

83579300

70374000

13205300

լավ

 

1.3.

Չորրորդ մասնաշենք

1987 թ.

642.07

146892900

49345600

97547300

վատ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 3 

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 927-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Հավաքածուի անվանումը

Գույքամատյանների թիվը

Հավաքածուի միավորները

1.

Ձեռագրերի հավաքածու

45

18645

2.

Արխիվային փաստաթղթերի հավաքածու

106

508.700

3.

Տպագիր գրականության հավաքածու

72

109.047

4.

Հին և նոր պարբերական մամուլի հավաքածու

19

20.504

5.

Այլ մշակութային արժեքներ

 

75

6.

Բոլոր հավաքածուները միասին

242

656.971

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 4 

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 927-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Շենքերի և շինու-թյունների անվա-նումները

Գտնվելու
վայրը

Շահա-գործ-ման տարե-թիվը

Մակերեսը
(քառ. մ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Մաշվա-ծությունը
(դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը
(դրամ)

Սեփա-կանության իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Հողա-
մասը
(հա)

Վի-ճակը

Այլ նշում-ներ

1.

Մատենա-դարան

քաղ. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա, 53,
Մատենադա-րան

1957 թ.

3538.67

1306525600

480555600

825970000

15.06.2016 թ.
N 15062016-01-0191
(ՀՀ սեփակա-նություն)

2.953883

լավ

 

1.1.

Երկրորդ մասնաշենք

2011 թ.

8897.72,
այդ թվում՝
նկուղ՝ 1104

4385314500

0

4385314500

լավ

 

1.2.

Կաթսայա-տուն

1996 թ.

300.95

83579300

70374000

13205300

լավ

 

2.

Չորրորդ մասնաշենք

1987 թ.

642.07

146892900

49345600

97547300

վատ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2023, N 753-Ն 20.05.2023, N 927-Ն
02.04.2020, N 458-Ն 17.04.2020, N 927-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան