ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2020 թվականի N 578-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 500-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 500-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետում «2020 թվականի հունվարի 1-ից հետո» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և» բառերը.
3) 3-րդ կետը «շահառու հանդիսացող անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց)» բառերով, իսկ «իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց» բառերից հետո՝ «ոչ պակաս, քան 10,0 հազ. դրամ և» բառերով.
4) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) ովքեր բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված շահառու համարվելու պայմանները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|