Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի, 2020 թ. N 42
ՊԱՐԵՏԻ 2020 Թ. ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝
1. «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի դեպքերը սահմանելու մասին» Պարետի 2020թ. մարտի 20-ի թիվ 7 որոշման 1-ին մասի «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացվելու պարագայում:» բառերը հանել:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ սույն փոփոխություններն ընդունել ի գիտություն:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|