Գլխավոր տեղեկություն
Համար
N 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2020-11.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.05/59(1614)
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի, 2020 թ. N 31

 

ՈՐՈՇԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 12 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝

1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.

ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում կամ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» անցումային կետի տարածքում, կամ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» տերմինալի տարածքում,

բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.

(3-րդ կետը լրաց. 15.04.20 N 39)

4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան»։

5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

 

Հավելված

Պարետի 2020 թ.

Ապրիլի 3-ի N 31 որոշման

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

Ապրանքների նկարագրություն

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

1.

Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, N95 կամ FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)

6307 90-ից
9020 00 000 0-ից

2.

Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային N95 կամ FFP3

6307 90-ից
9020 00 000 0-ից

3.

Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ

9004 90-ից

4.

Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային N95 կամ FFP3 զտիչների հետ օգտագործվող

6307 90-ից
9020 00 000 0-ից

5.

Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ N95 կամ FFP3

8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից

6.

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ

3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից

7.

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ

3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից

8.

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման

6211-ից

9.

Առանձնահատուկ ամրության բախիլներ

3926-ից

10.

Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն

3005

11.

Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ

3808 94 100 0-ից
3808 94 200 0-ից
3808 94 900 0-ից

12.

Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ

4015 11 000 0-ից

13.

Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ

4015 19 000 0-ից

14.

Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6307 90 980 0-ից

15.

Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6207-ից
6208-ից
6210 10 920 0-ից

16.

Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ

6203-ից
6204-ից

17.

Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով

9020 00 000 0-ից

18.

Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար, սակայն մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձևերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում չբաժնեծրարված (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից)

3004

19.

Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու

3002

20.

Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար

300630 000

21.

Գեղձեր և այլ օրգաններ՝ նախատեսված օրգանաբուժության համար, չորացրած, փոշիացրած կամ չփոշիացրած, գեղձերի և այլ օրգանների կամ դրանց արտազատուկների լուծամզվածքներ՝ նախատեսված օրգանաբուժության համար, հեպարին և դրա աղերը, մարդկային և կենդանական ծագում ունեցող այլ նյութեր` պատրաստված թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, այլ տեղում չնշված կամ չներառված

3001

22.

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901–3914 ապրանքային դիրքերում

3926

23.

Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար.

3923

24.

(կետը հանվել է 15.04.20 N 39)

25.

ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված.

3507

26.

Պատրաստի կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ և նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար

3821

27.

Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի՝ բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր

3822

28.

Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և տեսողությունը հետազոտելու սարքեր. – էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար նախատեսված ապարատուրան).

9018

29.

Նուկլեինաթթուներ և դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով, այլ հետերացիկլային միացություններ

2934

30.

 Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.

8418

31.

 Կենտրոնացված բժշկական գազերի համակարգ

9019200000

32.

ԱՄԲՈՒ

9019200000

33.

Պացիենտի մոնիտոր

9018191000

34.

 Դեֆիբրիլյատոր մոնիտորով

9018908409

35.

 Թոքերի արհեստական օդափոխության սարք

9019200000

36.

 Վոլյումետրիկ ներարկման պոմպ

8413608000

37.

 Ավտոմատ ներարկիչ

9018311009

38.

 Թթվածնի կոնցենտրատոր

9019200000

39.

 Շարժական ռենտգեն համակարգ

9022140000

40.

 Նեգատոսկոպ

9018908409

41.

 Շարժական ուլտրաձայնային սարք

9018120009

42.

 ԷՍԳ Էլեկտրասրտագրության սարք

9018110009

43.

 Արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ

3002909000

44.

 Վիրաբուժական արտածծիչ

9018908409

45.

 Լարինգոսկոպ

9018902000

46.

 Նեբուլայզեր

9019200000

47.

 Մանրէազերծիչ օդի բաց տիպի

8421392009

48.

 Ինտուբացիայի հավաքածու

9018902000

49.

 Տերմկարգավորող ներքնակ

9019109009

50.

 Հակապառկելախոցային ներքնակ

9019109009

51.

 Ֆունկցիոնալ մահճակալ

9402900000

52.

 Շիրմա

9402900000

53.

 Վիրահատական գործիքների սեղանիկ փոքր

9402900000

54.

 Պացիենտի սայլակ

871310000

55.

 Cipap դիմակներ

902000000

56.

 Թթվածնային հոսքաչափ՝ խոնավացուցիչով

9026808000

57.

 Մատնային պուլսօքսիմետր

90181910000

58.

 Էլեկտրական գեներատոր 50 կվտ

8501340000

59

 ԹԱՇ (ИВЛ) ապարատի կոնտուրներ

9019200000

60

 Թթվածնային դիմակներ

902000000

61

 Թթվածնային կանուլյա

9018390000

62

 Երակների կենտրոնական կատետերիզացիայի հավաքածու

9018390000

63

 Տրախեոտոմիայի վիրաբուժական հավաքածու

9018908409

64

 Ֆոլլիի կատետերներ

9018390000

(հավելվածը փոփ. 15.04.20 N 39)

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 3-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2020, N 215-Ն 27.07.2020, N 31
11.06.2020, N 132-Ն 11.06.2020, N 31
15.04.2020, N 39 15.04.2020, N 31
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան