ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 541-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1910-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1910-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 19-րդ տողում «87,300» թիվը փոխարինել «1,746.000» թվով.
2) 23-րդ տողում «3,185.000» թիվը փոխարինել «3,291. 320» թվով.
3) 49-րդ տողում «5,360.000» թիվը փոխարինել «7,149.740» թվով.
4) 58-րդ տողում «11,361. 200» թիվը փոխարինել «17, 260. 898» թվով.
5) «Ընդամենը» տողում «4,629.823.300» թիվը փոխարինել «4,929.925.100» թվով, իսկ «3,427.496.568» թիվը՝ «3,468,201.926» թվով.
6) 148-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 149-155-րդ տողերով.
« |
|
»: |
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարաններին սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում և համապատասխան շինարարական աշխատանքների գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|