ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39.
Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի արտոնությունները
1. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ բանկերի) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է`
Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրման սահմանված չափաքանակը լրանալու տարեթիվը | Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի նվազեցման չափը` ըստ տարիների | |
100 տոկոսով |
50 տոկոսով | |
1998 | 1999 և 2000 թ. | 2001-2008 թ. ներառյալ |
1999 | 2000 և 2001 թ. | 2002-2009 թ. ներառյալ |
2000 | 2001 և 2002 թ. | 2003-2008 թ. ներառյալ |
2001 | 2002 և 2003 թ. | 2004-2007 թ. ներառյալ |
2002 | 2003 և 2004 թ. | 2005-2006 թ. ներառյալ |
2003 | 2004 և 2005 թ. | |
2004 | 2005 և 2006 թ. | |
2005 | 2006 և 2007 թ. | |
2006 | 2007 և 2008 թ. | |
2007 | 2008 և 2009 թ. |
Սույն կետով սահմանված արտոնության ժամկետում հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից»:
Հոդված 2. Օրենքի 40 հոդվածը «երկաթուղային փոխադրումների իրացման» բառերից հետո լրացնել «ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 73 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3. Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությանը համապատասխան հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն օրենքի 39 հոդվածով սահմանված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վերապահված արտոնության ժամկետի չափով:
4. Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում 1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացվող տոկոսները և զեղչի ձևով եկամուտները»:
Հոդված 4. 1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացվող տոկոսների և զեղչի ձևով եկամուտների նկատմամբ հաշվարկված և բյուջե վճարված հարկի գումարները ենթակա են վերադարձման օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. 1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսների և զեղչի ձևով հարկատուներին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը եկամուտներ վճարած հարկային գործակալներն ազատվում են այդ եկամուտների համար հարկը չհաշվարկելու կամ հաշվարկելու և բյուջե չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:
Հոդված 6. 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կանոնադրական կապիտալում առնվազն 500 մլն դրամ փաստացի կատարված օտարերկրյա ներդրման արժեք ունեցող ռեզիդենտ բանկերն ազատվում են 1998 թվականի ընթացքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շահութահարկի ամսական կանխավճարներ չկատարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|