ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` 1) 22 հոդվածի`
ա) 1-ին կետի աղյուսակից հանել «շահաբաժիններ, տոկոսներ 15» տողը.
բ) 2-րդ կետում «առանց սույն օրենքով սահմանված նվազեցումների իրականացման» բառերը փոխարինել «իրականացնելով միայն սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները» բառերով,
2) 35 հոդվածի 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերի» բառերը:
Հոդված 2. 1998 թվականին օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժինների և տոկոսների ձևով ստացված եկամուտների նկատմամբ հաշվարկված և բյուջե վճարված հարկի գումարները ենթակա են վերադարձման օրենքով սահմանված կարգով:
Հոդված 3. 1998 թվականին օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժինների և տոկոսների ձևով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը եկամուտներ վճարած հարկային գործակալներն ազատվում են նշված եկամուտների համար հարկը չհաշվարկելու կամ հարկը հաշվարկելու և բյուջե չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|