ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 մարտի 2020 թվականի |
թիվ 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից վարկային ռիսկի կառավարումը և խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետում «Իսլամական զարգացման բանկի,» բառերից հետո հանել «Առևտրի և զարգացման սևծովյան բանկի,» բառերը,
2) Կանոնակարգի Հավելված 3-ի 7.1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1.2. Այն դեպքում, երբ պարտապանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրամանով սահմանված կարգի ունի «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր, վերջինիս գծով առկա պահանջների նկատմամբ հավաստագրի գործողության ընթացքում կիրառվում են հետևյալ դրույթները.
1) պարտապանին տրամադրված արտարժութային ակտիվների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի՝ համապատասխան դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռները,
2) պարտապանին տրամադրված դրամային ակտիվների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի՝ դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռներից 50 տոկոսով ցածր ռիսկի կշիռներ, բացառությամբ եթե սույն հավելվածի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի համաձայն դրամային ակտիվների համար սահմանված է 75% ռիսկի կշիռ, ապա «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր ունեցող պարտապանի հանդեպ համապատասխան պահանջի նկատմամբ կիրառվում է 50% ռիսկի կշիռ,
3) այն դեպքում, երբ պարտապանին տրամադրված դրամային ակտիվների համար սույն հավելվածի 6-րդ կետի Աղյուսակ 1-ով սահմանված են 50% կամ ավելի ցածր ռիսկի կշիռներ, ապա պարտապանին տրամադրված բոլոր դրամային և արտարժութային ակտիվների համար կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետի Աղյուսակ 1-ով սահմանված համապատասխան դրամային և արտարժութային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռները:»,
3) Կանոնակարգի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««ՍԻՎԻԷՍՕ ՍիՎիԲիԷյ-ԷՍՕ/ԷմԷՍԻ» (CVSO CVBA-SO/MSE) (նախկինում՝ «Ինկոֆին Սի Վի Բի Էյ» (Incofin CVBA)) ընկերությունից» բառերից հետո լրացնել «, «Տրիոդոս Քասթըդի Բի-Վի»-ից (Triodos Custody B.V.), «Տրիոդոս Միկրոֆայնընս Ֆանդ»-ից (Triodos Microfinance Fund)», «Ստարտս Փի-Էլ-Սի ԷսՓիՎի»-ից (STARTS plc SPV)» բառերը:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Ա. Ջավադյան |
2020 թ. մարտի 31 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|