Գլխավոր տեղեկություն
Համար
N 752-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2020-28.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/53(1608) Հոդ.634
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

14 մայիսի 2020 թվականի N 752-Ն

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահին` սույն որոշման N 5 հավելվածով հատկացված գումարից 150,000.0 հազ. դրամը դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա տրամադրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 25,000.0 հազ. դրամը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, 25,000.0 հազ. դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին:

3. Սահմանել, որ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը միջոցառման շրջանակներում ծախսերն իրականացնելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. մայիսի 18

Երևան

 

        

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 752-Ն որոշման

   

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 752-Ն որոշման

  

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 752-Ն որոշման

  

  

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 752-Ն որոշման

  

  

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 752-Ն որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2020, N 839-Ն 28.05.2020, N 752-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան