ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 369-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից հանդես եկող «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության» կողմից 2015 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 16-ին և 23-ին Հայաստանի Հանրապետությանը տրամադրված տրանսպորտային միջոցները՝ համաձայն N 1 հավելվածի, և շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Որպես նվիրատվություն ընդունված, N 1 հավելվածում նշված տրանսպորտային միջոցները և N 2 հավելվածում նշված շարժական գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը:
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 369-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
NN |
Ավտոմեքենայի անվանումը և մակնիշը |
Նույնականացման համարը (VIN) |
Թողարկման տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
Արտարժույթի փոխարժեք (ռուբլի/դրամ) |
1. |
«Լադա X Ռեյ»«Лада Х рей» |
№XTAGAB110L1261077 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. (8 736 000,00) |
7,49 |
2. |
«Լադա X Ռեյ» |
№XTAGAB110L1252913 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. (8 736 000,00) |
7,49 |
3. |
«Լադա X Ռեյ» |
№XTAGAB110L1252980 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. (8 736 000,00) |
7,49 |
4. |
«Լադա X Ռեյ» |
№XTAGAB110L1253029 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. |
7,49 |
5. |
«Լադա X Ռեյ» |
№XTAGAB110L1253030 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. (8 736 000,00) |
7,49 |
6. |
«Լադա X Ռեյ» |
№XTAGAB110L1261069 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. (8 736 000,00) |
7,49 |
7. |
«Լադա X Ռեյ» |
№XTAGAB110L1261076 |
2019 թ․ |
9,347,520.00 դ. (8 736 000,00) |
7,49 |
8. |
«Լադա Լարգուս» |
№X891806D1K0FB3257 |
2019 թ. |
12,288,000․00 դ. |
7,68 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 369-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը, չափման միավորը |
Միավորի գին (ռուբլի) |
Ընդամենը (ռուբլի) |
Արտարժույթի փոխարժեք (ռուբլի/դրամ) |
Միավորի գին (դրամ) |
Ընդամենը (դրամ) |
1. |
Հեռախոսակայան (ATC 1-IP) (ներառյալ՝ հեռախոսներ) |
1 կոմպլեկտ |
600 000,00 |
600 000,00 |
7,68 |
4 608 000,00 |
4 608 000,00 |
2. |
Նոթբուք Acer A spire 3 (ներառյալ՝ Windows-ի լիցենզավորված ծրագիր) |
14 հատ |
86 896,00 |
1 216 544,00 |
7,68 |
667 361,28 |
9 343 057,92 |
3. |
Սերվեր Del Power Edge T30 |
2 հատ |
101 728,00 |
203 456,00 |
7,68 |
781 271,04 |
1 562 542,08 |
4. |
Ֆոտոխցիկ Nikon L320 Wifi |
7 հատ |
24 000,00 |
168 000,00 |
7,68 |
184 320,00 |
1 290 240,00 |
5. |
Էլեկտրական տաքացուցիչ |
21 հատ |
5 000,00 |
105 000,00 |
7,68 |
38 400,00 |
806 400,00 |
6. |
Չհրկիզվող պահարան |
7 հատ |
20 000,00 |
140 000,00 |
7,68 |
153 600,00 |
1 075 200,00 |
7. |
Հեռուստացույց LG 32LJ610V (ներառյալ՝ կախիչ) |
7 հատ |
60 000,00 |
420 000,00 |
7,68 |
460 800,00 |
3 225 600,00 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |