ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
18 մարտի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«1. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը»:
Հոդված 2.
Օրենքի 17 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված` նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`
ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.
բ) հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|