Գլխավոր տեղեկություն
Համար
N 1465-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.2020-20.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.22/3(1016) Հոդ.1178.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1465-Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ԵՎ «ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 30.01.14 N 82-Ն, փոփ. 08.09.16 N 929-Ն)

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 13-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 72.210.01024) և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 79.210.00363) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ պետական գրանցումից հետո դրանում ներառելով «Արևիք» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը։

(1-ին կետը լրաց. 30.01.14 N 82-Ն, փոփ. 08.09.16 N 929-Ն)

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշի, Լեռնաձորի, Ճակատենի և Ծավի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` 6917.60 հեկտար, և համայնքային սեփականություն հանդիսացող` 29.14 հեկտար տարածքում ստեղծել «Խուստուփ» պետական արգելավայրը և հաստատել դրա տարածքի չափը՝ 6946.74 հեկտար:

3. Սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` պետական սեփականություն հանդիսացող 6917.60 հեկտար հողերը, այդ թվում` 3925.33 հեկտար անտառային նշանակության, որից` 3604.86 հեկտար անտառ, 38.86 հեկտար թփուտ, 89.42 հեկտար արոտ, 192.19 հեկտար այլ հողեր, 2963.16 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 1730.73 հեկտար արոտ, 1232.43 հեկտար այլ հողեր, 0.4 հեկտար գյուղատնտեսական արտադրական հողեր և 28.71 հեկտար ջրային նշանակության հողեր, որից` 28.71 հեկտար գետեր, ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

4. Ընդունել սույն որոշման 2-րդ կետում նշված, Լեռնաձորի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 41-Ա որոշմամբ հաստատված 29.14 հեկտար հողերի` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերությունը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումն իրականացնելուց հետո այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հաստատել՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

2) «Խուստուփ» պետական արգելավայրի՝

ա. կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի,

բ. սահմանների հատակագիծը՝ համաձայն N 3 հավելվածի,

գ. սահմանների նկարագիրը՝ համաձայն N 4 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 09.04.20 N 521-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 6 հավելվածի.

3) որոշման 1-ին և 2-րդ կետերում «25870.64» թիվը փոխարինել «25711.5959» թվով.

4) որոշման 3-րդ կետում «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով:

(6-րդ կետը խմբ. 02.07.15 N 731-Ն)

7. Սույն որոշման N 5 հավելվածում նշված «Զանգեզուր» պետական արգելավայրի ընդլայնված տարածքը, որը գտնվում է Գեղիի, Շենաթաղի, Ձորաստանի, Լեռնաձորի, Բնունիսի, Տաթևի, Նժդեհի, Դաստակերտի և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների վարչական սահմաններում, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 7 հավելվածի.

2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետն ու 3-րդ և 4-րդ կետերը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը, 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերը և 6-րդ կետը:

(9-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «Սև լիճ», իսկ 3-րդ կետի «բ» և «գ», 6-րդ կետի «բ» ենթակետերից ու որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից՝ «և «Սև լիճ» բառերը.

2) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում «արգելավայրերի» բառը փոխարինել «արգելավայրի» բառով:

11. Սահմանել, որ՝

1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արևիք» ազգային պարկի, «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի, արգելոցի և արգելավայրերի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում,

բ. գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

գ. բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում,

դ. էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

ե. գովազդի կազմակերպում,

զ. տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,

է. կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

ը. բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

թ. կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

ժ. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,

ժա. հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

ժբ. անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում,

ժգ. հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում.

3) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված ամբողջ գույքը, ինչպես նաև դրանց և «Սև լիճ», «Խուստուփ» պետական արգելավայրերի համապատասխան տարածքները՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի.

4) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է:

(11-րդ կետը փոփ. 08.09.16 N 929-Ն, 10.10.19 N 1442-Ն)

12. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(12-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, 09.04.20 N 521-Ն)

13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

ա. հաստատել միաձուլման պայմանագիրը, միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,

բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,

գ. հաստատել միաձուլման կարգը և պայմանները,

դ. պետական կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

1.1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ստեղծել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ» պետական արգելավայր, «Զանգեզուր» պետական արգելավայր, «Սև լիճ» պետական արգելավայր, «Արևիք» ազգային պարկ, «Բողաքար» պետական արգելավայր և «Խուստուփ» պետական արգելավայր մասնաճյուղեր, ապահովել մասնաճյուղերի պետական հաշվառումը.

2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ընդգրկված արգելոցի, արգելավայրերի և ազգային պարկի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ընդգրկված ազգային պարկի, արգելոցի, արգելավայրերի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատումից հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա. մեկ տարվա ընթացքում ապահովել սույն որոշումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը,

բ. եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ,

գ. մեկ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված հողերի փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:

(13-րդ կետը խմբ., լրաց. 30.01.14 N 82-Ն, փոփ. 08.09.16 N 929-Ն)

14. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման ծախսերը կատարել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը և 11-րդ կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ են մտնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման պահից:

(15-րդ կետը լրաց. 30.01.14 N 82-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խուստուփ» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի` պետական սեփականություն հանդիսացող 6946.74 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածի վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

4. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

2) որսորդությունը.

3) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

4) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

5) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

6) հողային ծածկույթի խախտմամբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

7) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

8) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը` ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

9) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

10) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

5. Օրենքով սահմանված կարգով թույլատրվում է արգելավայրի տարածքում իրականացնել`

1) հերթափոխային արածեցում.

2) խոտհունձ.

3) ուտելի և դեղաբույսերի հավաք (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցվածների).

4) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.

5) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

6) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.

7) էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպում.

8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.

10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

11) ռեկրեացիայի նպատակով հողերի` օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրում:

6. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

8. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 300 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանման գոտի:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

9. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

«ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

«ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Խուստուփ» պետական արգելավայր և Գեղանուշի գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով բարձրանում է հյուսիս-արևելք 2907.7 մ նիշ ունեցող բարձունքի գագաթով ուղղվում է դեպի հյուսիս 2887.7 մ նիշ ունեցող գագաթը թեքվում դեպի հյուսիս-արևելք անցնում 1177.54 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք լեռնագագաթով ջրբաժաններով անցնում 1772.94 մ հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք հատելով 2626.1 մ նիշ ունեցող գագաթը, այնուհետև հատելով ձորերը, անցնում է 788.94 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք լանջերով իջնում հատում է ձորերը, անցնելով 876.76 մ հասնում է ձորի սկզբին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ջրով իջնում է դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 530.7 մ հասնում ձորերի հատման տեղում գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդտեղից նույն ուղղությամբ ձորով անցնում 555.87 մ հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք անցնում 307.96 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս անցնելով լանջով 125.40 մ, բարձրանում և հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8611140.7511, x=4341266.2176): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք ջրբաժանով անցնում 136.09 մ հասնում թիվ 9 սահմանակետին, կտրուկ սուր անկյան տակ թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջերով հատում ձորը անցնում 437.25 մ, հասնում մյուս լանջի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով հատելով ձորը լանջով անցնելով 315.43 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 11 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա արևելք անցնում 217.68 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հյուսիս, հյուսիս-արևմուտք, լանջով և ջրբաժանով անցնում 433.37 մ հասնում ձորի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորը, անցնում 233.01 մ բարձրանում է լանջի վրա գտնվող թիվ 14 սահմանակետը: Որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հյուսիս-արևմուտք լանջով անցնելով 161.05 մ հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջով թիվ 16 սահմանակետով անցնելով 181.92 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8611291.1196, x=4342245.2177): Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք անցնելով թիվ 18 սահմանակետը 149.71 մ հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք թիվ 20 սահմանակետով, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք թիվ 21-22 սահմանակետերով անցնելով 165.44 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք թիվ 24 սահմանակետով թեքվում հարավ-արևելք անցնելով 150.81 մ հատելով ձորը բարձրանում լանջի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը հատելով ձորը, թեքվում է հյուսիս թիվ 26 սահմանակետով, ապա թեքվում հյուսիս-արևմուտք լանջով անցնելով 694.62 մ հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք ջրբաժաններով հատելով ձորերը, անցնելով 1231.50 մ հասնում է թիվ 28 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8612503.8095, x=4343457.5158): Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք լանջով անցնելով թիվ 29 սահմանակետը իջնում և հատում է ձորը, բարձրանում, լանջերով հատելով ձորերը անցնում 4457.75 մ հասնում ճանապարհի թեքման անկյունում գտնվող թիվ 30 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով ձորերը անցնում 1031.20 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, լանջերով, հատելով ձորերը հասնում ժայռին, թեքվում հարավ նորից հատելով ձորերը անցնելով 1370.13 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 32 սահմանակետին, որից հետո թեքվում հարավ-արևելք լանջերով հատելով ձորերը անցնելով 883.82 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8615926.2087, x=4338054.9396): Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հյուսիս-արևելք, նորից հարավ-արևելք անցնելով 759.56 մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 34 սահմանակետին, հետո թեքվելով արևելք լանջերով հատում ձորերը և դաշտային ճանապարհները, թեքվում է դեպի հյուսիս-արևելք նորից հատելով ձորերը թիվ 35 սահմանակետը նույն ուղղությամբ անցնելով 3927.25 մ հասնում թիվ 36 սահմանակետին, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք լանջով անցնելով 1777.82 մ հասնում է ձորի մոտ գտնվող թիվ 37 սահմանակետին: Այդտեղից թեքվում դեպի հարավ-արևելք բարձրանալով խոտհարքի եզրը, անցնելով 335.46 մ հասնում գագաթի մոտ գտնվող 1583.5 մ նիշ ունեցող թիվ 38 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը իջնում է հարավ լանջերով հատելով ճանապարհը անցնելով 984.94 մ հատելով ձորը հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 39 սահմանակետին: Այդտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 40-41 սահմանակետերով բարձրանալով 2031.1 մ նիշ ունեցող գագաթը նույն ուղղությամբ անցնելով 2407.73 մ հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա-Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28579.63 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայր և Ճակատենի գյուղական համայնքի «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են՝ (y=8618246.1700, x=4335179.0829), իջնում է դեպի հարավ-արևելք հատելով արտադրական մաս մտնող դաշտային ճանապարհը, անցնելով լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետը, թեքվում է արևելք, հարավ-արևելք, հյուսիս-արևելք, այնուհետև արևելք, նորից հարավ-արևելք լանջերով հատում ձորերը անցնելով 1840.35 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, այնուհետև հարավ-արևելք, հյուսիս, լանջերով հատում ձորերը անցնում 794.86 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում արևելք, հյուսիս-արևելք ջրբաժաններով իջնում և հատում ձորերը, անցնում 1742.72 մ հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից թեքվում է հարավ-արևելք ջրբաժանով հատում ձորը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ձորով հասնում երկու ձորերի հատման տեղը, թեքվում դեպի հարավ և հարավ-արևելք նույն ձորով հատելով թիվ 5-6 սահմանակետերը, անցնելով 4521.04 մ հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8621801.0004, x=4331508.0193): Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ ջրբաժանով անցնում 662.18 մ հասնում է դաշտային ճանապարհի մոտ գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք ամբողջությամբ անցնելով անտառի եզրով տարբեր ուղղություններով հատելով թիվ 9-48 սահմանակետերը, այնուհետև հատելով 2030.7 մ նիշ ունեցող թիվ 49 սահմանակետը անցնելով 15282.56 մ հասնում է «Գ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8617605.4455, x=4334780.8182):

«Բ-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24843.71 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայրի և Գեղանուշի գյուղական համայնքի «Գ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y=8617605.4455, x=4334780.8182) սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և ձորակով անցնելով 380.54 մ հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ հատելով 2400.7 մ նիշ ունեցող բարձունքը, թեքվում է հարավ-արևմուտք անցնելով 449.98 մ հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը հատում է 2353.1 մ նիշ ունեցող բարձունքը թեքվում հարավ-արևմուտք և ձորի միջով հատելով 2412.3 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 697.57 մ հասնում է թիվ 3 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8616168.8537, x=4334768.2841), այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք հատելով 2776.7 մ նիշ ունեցող բարձունքը, ժայռերի մոտով անցնելով 628.63 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք հատում է 2909.3 մ նիշ ունեցող բարձունքը, նորից թեքվելով հարավ-արևմուտք հասնում է «Խուստուպ» լեռան գագաթին, նորից նույն ուղղությամբ թեքվելով հատում է 3115.2 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 885.78 մ հասնում է դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8614977.0776, x=4334142.2589): Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կտրուկ փոխում է ուղղությունը դեպի հյուսիս-արևմուտք դաշտային ճանապարհի ուղղությամբ 2952.8 մ նիշ ունեցող բարձունքի մոտից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 945.13 մ հասնում է ձորի սկզբնամասում գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք դաշտային ճանապարհով անցնելով 641.55 մ հատում է թիվ 7 սահմանակետը, թեքվում է դեպի հյուսիս, այնուհետև հյուսիս-արևմուտք դաշտային ճանապարհի ուղղությամբ անցնելով 6983.94 մ հասնում է «Դ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8614194.9220, x=4336246.3321):

«Գ-Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5323.11 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայրի և Լեռնաձորի գյուղական համայնքի «Դ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y=8614194.9220, x=4336246.3321) սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք անցնելով 102.90 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող 2688.9 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք դաշտային ճանապարհին զուգահեռ անցնելով 236.41 մ հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք դաշտային ճանապարհով անցնելով 156.97 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք դաշտային ճանապարհով անցնելով 390.33 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև հյուսիս դաշտային ճանապարհին զուգահեռ անցնելով 678.09 մ հասնում է թիվ 5 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8613328.0745, x=4336153.7253): Այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, նորից դաշտային ճանապարհին զուգահեռ անցնելով 646.12 մ հասնում է 2415.7 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև դեպի հարավ- արևմուտք նորից դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 1299.21 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ հատում է դեպի հարավ-արևելք անցնում 391.88 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք հասնում է մինչև 2265.9 մ նիշ ունեցող սահմանակետին, թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով 1040.38 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ հատում է 2580.1 մ նիշ ունեցող բարձունքը թեքվում է դեպի հարավ-արևելք հատելով ձորը հասնում է 2838.4 մ նիշ ունեցող բարձունք և նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնելով 933.13 մ հասնում է դաշտային ճանապարհի մոտ գտնվող «Ե» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8611810.4679, x=4333125.0882):

«Դ-Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5875.41 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայր և Ծավի գյուղական համայնքի հանգուցային «Ե» սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y=8611810.4679, x=4333125.0882) սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով անցնելով 293.26 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Այնուհետև թիվ 1 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, ջրբաժանով իջնում է ձորի մեջ գտնվող աղբյուրը, այնուհետև ջրբաժանով հատում է 2916.0 մ նիշ ունեցող բարձունքը, անցնելով 1144.90 մ հասնում է 2883.7 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք: Այնուհետև հարավ-արևելք անցնելով 2860.8 մ նիշ ունեցող և հատելով 2866.0 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 1081.72 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք լանջերով մի քանի անգամ հատելով ձորը անցնելով 933.39 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք ջրբաժանով և լանջերով հատելով ձորերը անցնում է 1090.71 մ հասնում է «Բաղացսար» լեռան մոտ գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջերով և ջրբաժաններով հատելով ձորը անցնելով 2837.07 մ հասնում է 2811.0 մ նիշ ունեցող բարձունքի մոտ գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ ջրբաժանով իջնելով և հատելով ձորը բարձրանում ջրբաժանով 2812.2 մ նիշ ունեցող բարձունքի մոտով, թեքվում դեպի հարավ-արևմուտք հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 1516.69 մ հասնում է 2874.3 մ նիշ ունեցող բարձունքի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8607904.2817, x=4330253.4794): Այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք ջրբաժանով և լանջերով հատելով դաշտային ճանապարհները և ձորը անցնելով 868.88 մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից թեքվում է հյուսիս-արևելք հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 504.21 մ հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, այնուհետև հյուսիս-արևելք լանջերով և հատելով ձորակները և 2787.3 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 1094.01 մ հասնում է թիվ 10 սահմանակետին: Որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով հատելով ձորը անցնելով 954.97 մ բարձրանում է լանջին գտնվող թիվ 11 սահմանակետին: Այնուհետև թեքվելով արևելք լանջերով իջնում է ձորը և բարձրանում անցնելով 396.26 մ հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանագիծը հատելով ձորակը բարձրանում է հյուսիս-արևելք լանջերով անցնելով հասնում է թիվ 13 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը նույն ուղղությամբ անցնելով 404.96 մ հասնում է լանջին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջերով անցնելով 894.72 մ հասնում է 2930.5 մ նիշ ունեցող բարձունքի մոտ գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով և լանջով անցնելով 296.40 մ հասնում է «Զ» հանգուցային սահմանակետին:

 «Ե-Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15159.69 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայրի և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y=8613851.7990, x=433.7456.0943), սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք հասնում է թիվ 1 սահմանակետին, անցնելով 1396.86 մ: Այնուհետև նույն ուղղությամբ անցնելով 965.25 մ հասնում է թիվ 2 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք գետի աջ կողմով, անցնելով 257.26 մ հասնում է թիվ 3 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք գետի աջ կողմով և ջրբաժանով, անցնելով 741.47 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից նույն ուղղությամբ 2 անգամ հատելով գետը, անցնում է 469.69 մ, որի կոորդինատներն են՝ (y=8610391.5648, x=4337295.4437) հասնում է թիվ 5 սահմանակետին: Նորից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք գետի աջ կողմով, անցնելով 400.78 մ հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը հատում է գետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք անցնելով 771.75 մ հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է գետի ձախ ափին, որի կոորդինատներն են՝ (y=8609343.6429, x=4337153.1565), այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք հորիզոնականների ուղղությամբ հատելով ճանապարհը, անցնելով 320.31 մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք գետով անցնելով 1319.88 մ հասնում է թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8608132.8376, x=4336760.0010): Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հարավ-արևմուտք, հարավ, նորից հարավ-արևմուտք անցնելով 1692.61 մ հասնում է թիվ 10 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվելով հարավ լանջով հասնում է մինչև 2518.4 մ նիշ ունեցող բարձունքին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք անցնելով 1452.47 մ հասնում է թիվ 11 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք անցնելով 2506.1 մ նիշ ունեցող բարձունքով, ապա թեքվում հարավ-արևելք լանջով իջնում կտրում ձորը բարձրանում է 2467.4 մ նիշ ունեցող գագաթով լանջով իջնում ձորը անցնում 1019.11 մ հասնում ձորի մեջ գտնվող 2380.3 մ նիշ ունեցող թիվ 12 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը ձորի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հյուսիս մինչև ձորերը, հատելով, նույն ուղղությամբ բարձրանում, այնուհետև թեքվում դեպի հյուսիս անցնելով 1023.14 մ հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջով իջնում է ձորը, հատելով ձորերը անցնելով 640.51 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8609666.4214, x=4334480.9889): Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը իջնում է ձորը, այնուհետև լանջով անցնելով 479.92 մ հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 2317.6 մ նիշ ունեցող բարձունքով թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով անցնելով 738.41 մ բարձրանում 2539.2 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով բարձրանում է 2610.6 մ նիշ ունեցող գագաթի մոտ գտնվող ժայռով, բարձրանում 2711.9 մ նիշ ունեցող գագաթի եզրով անցնում 858.29 մ հասնում թամբի վրա գտնվող թիվ 17 սահմանակետին: Այնուհետև լանջով անցնելով հյուսիս-արևելք 381.18 մ հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք անցնելով 2762.1 մ նիշ ունեցող գագաթը, այնուհետև թեքվում հարավ-արևելք, ապա հարավ, հարավ-արևելք անցնելով 959.29 մ հասնում է թամբի վրա գտնվող 2863.8 մ նիշ ունեցող «Զ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8611230.0686, x=4333470.4253):

«Զ-Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15888.19 մ է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_2477»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Զանգեզուր» պետական արգելավայր

 

«Զանգեզուր» պետական արգելավայր և Բնունիս գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y= 8576663.0520, x= 4357070.9700): Սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, իջնում է երկու ձորակների հատման կետը թեքվում հյուսիս-արևմուտք ձորակով իջնում է անցնելով 1369.72մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը նույն ձորով թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 942.29մ հասնում է թիվ 2 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը նույն ձորով թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 1246.58մ հասնում է արևմուտքից իջնող երկու ձորերի հատման կետի մոտ գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև նույն ձորով անցնելով 1717.57մ հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, հյուսիս-արևելք հատելով թիվ 5-6 սահմանակետերը, անցնելով 1108.4մ հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ հատելով ձորեր, ձորակները, 2593.0մ նիշ ունեցող բարձունքը, աղբյուրի մոտով անցնելով 3644.82մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք հատելով ձորը ջրբաժանով անցնելով 369.23մ հասնում է «Բ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8579269.0590, x= 4357991.4370):

«Ա-Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10398.62մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նժդեհի գյուղական համայնքի «Բ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y= 8579269.0590, x= 4357991.4370) սահմանագիծը շարունակելով ուղղությունը դեպի արևելք հատելով ջրբաժանները և ձորերը անցնելով 630.77 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջով հատելով ձորերը, բարձրանում լանջը անցնելով 1414.23մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս լանջով անցնում 1276.43 մ հասնում է թիվ 3 սահմանակետին որի կոորդինատներն են՝ (y= 8580899.8490, x= 4360267.8680): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք իջնում ձորը, այնուհետև թեքվում է դեպի արևելք և ձորակով անցնելով 1012.54մ հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով հատելով ձորերը բարձունքի վրա գտնվող թիվ 5 սահմանակետով անցնելով 907.56 մ հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը իջնում է հարավ հատելով բարձունքները, ձորերը և թիվ 7 սահմանակետը անցնելով 1241.41 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք ջրբաժանով անցնելով 811.47 մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ ժայռերի վրայով իջնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետը, նույն ուղղությամբ ջրբաժանով հատում 2977.0 մ նիշ ունեցող գագաթը, անցնելով 1603.71 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով իջնում և հատելով ձորերը, բարձունքները և թիվ 12 սահմանակետը անցնելով 3365.14 մ հասնում ձորի եզրին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 85.82642.1640, x= 43533384.4010):

«Բ-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12263.27 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Դաստակերտի գյուղական համայնքի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ձորով, լանջով և բարձունքներով հատելով թիվ 1-7 սահմանակետերը անցնելով 3132.01մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են` (Y=8584932.5240,X=4355397.0530): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս և հյուսիս - արևելք, ձորով անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 945.48 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս ձորի եզրով և ժայռի տակով անցնելով 576.6 մ հասնում է ձորի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ձորի երկայնքով բարձրանում ձորի հատման տեղում գտնվող թիվ 14 սահմանակետով սահմանագիծը թեքվում է հաջորդ ձորով հարավ, այնուհետև ջրբաժանով բարձրանում թիվ 15 սահմանակետով հարավ-արևելք անցնելով 2514.51 մ հասնում 2768.7 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, որի կոորդինատներն են (Y = 8586794.9310,X=4355151.3040): Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ ջրբաժանով իջնում դեպի ձորը, հատում թիվ 17 սահմանակետը թեքվելով հարավ-արևմուտք հատելով թիվ 18 սահմանակետը, այնուհետև բարձրանում ջրբաժանով նորից իջնում ձորի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետը, հատելով այն, բարձրանում ջրբաժանով թիվ 20 սահմանակետով անցնելով 2707.78 մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևելք բարձրանալով 2924.1 մ նիշ ունեցող գագաթներով թիվ 22-23 սահմանակետերով անցնելով 1674.68 մ հասնում ձորի մեջ գտնվող 3070.5 մ նիշ ունեցող «Դ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (Y= 8586632.7820, X=4351872.8210):

«Գ-Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11551.06 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք բարձունքից իջնում թամբ, այնուհետև լանջով թիվ 1 սահմանակետով շարունակվում նույն ուղղությամբ 3050.7մ նիշ ունեցող բարձունքով իջնում թամբ հետո լանջերով անցնում 2930.37մ հասնում է թամբի վրա գտնվող 3014.1մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8588597.6430, x=4354029.4430): Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս այնուհետև հյուսիս-արևելք լանջով անցնելով 530.76մ հասնում բարձունքի վրա գտնվող «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ-Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3461.13մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Գեղիի գյուղական համայնքի «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք բարձրանում 3217.4մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևելք և հյուսիս-արևելք լեռնաշղթայի գագաթներով անցնում 1854.5մ հասնում 3320.2մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8590712.3340, x= 4354515.1830): Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, նույն լեռնաշղթայի բարձունքներով անցնում 998.11 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք նույն լեռնաշղթայի գագաթներով իջնում թամբի վրա գտնվող 3100.3մ նիշը բարձրանում նույն լեռնագագաթներով արևելք և հյուսիս-արևելք անցնում 2181.06մ հասնում թիվ 4 սահմանակետին, նույն ուղղությամբ լեռնագագաթներով անցնում 1404.03մ հասնում թամբի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Որտեղ սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք անցնելով 3238.2մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 6 սահմանակետը թեքվում դեպի հարավ-արևելք անցնելով գագաթի վրա գտնվող թիվ 7 սահմանակետը, նույն ուղղությամբ անցնում թիվ 8 սահմանակետը, բարձրանում 3045.1 մ նիշ ունեցող գագաթը և գագաթներով անցնելով 3729.39մ հասնում 3050.1մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող «Զ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (y= 8598194.3310, x= 4354900.4850):

 «Ե-Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10167.09մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Շենաթաղի գյուղական համայնքի «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են՝ (y= 8598194.3520, x= 4354900.4750) թեքվում է հյուսիս ջրբաժանով իջնում ձորի հատման տեղում գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև ձորի ուղղությամբ իջնում նույն ձորի մոտ գտնվող թիվ 2 սահմանակետը, այնուհետև լանջով անցնում 1935.86մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևելք իջնում ժայռի վրա գտնվող 2568.4մ նիշին անցնում 555.60մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջով իջնում ձորը անցնում 910.06մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս լանջով անցնում 586.19մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով 2742.3մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև ջրբաժանով անցնելով 922.98մ հասնում է բարձունքի վրա գտնվող 2622.0մ նիշ ունեցող թիվ 7 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծն իջնում է հարավ կտրում է ձորերը, այնուհետև լանջերով անցնում 1802.91մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս և հյուսիս-արևելք լանջերով հատելով ձորերը թիվ 9-10 սահմանակետերով նույն ուղղությամբ անցնելով 2359.11 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8601462.8940, x= 4357198.5550): Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք 2660.5մ նիշ ունեցող գագաթի մոտով, ջրբաժանով իջնում ձորը, հատելով թիվ 12-14 սահմանակետերը, ջրբաժաններով և լանջերով հատում ձորերը անցնում 3403.06մ հասնում բարձունքի վրա գտնվող «Է» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8603527.7380, x= 4354847.7080):

 «Զ-Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12475.77մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Տաթևի գյուղական համայնքի «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 827.68 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվում է հարավ-արևելք լանջով և հատելով ձորերը անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1492.23 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով ջրբաժանները և ձորերը թիվ 6-8 սահմանակետերով անցնելով 2319.44 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են (y= 8606737.7890, x= 4353169.1400): Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս այնուհետև դեպի հյուսիս -արևելք հատելով ջրբաժանները և ձորերը անցնելով թիվ 10-11 սահմանակետերով 2370.47 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը գագաթներով և թամբերով իջնում է հարավ և հարավ - արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 3301.83 մ հասնում թամբի վրա գտնվող «Ը» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (y= 8607443.9250, x= 4351868.6260):

 «Է-Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10311.64մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են (y= 8607443.9040, x=4351868.6370), սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք ջրբաժանով, գագաթով իջնելով և հատելով դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-3 սահմանակետերով 2471.66մ հասնում է ձորի մոտ գտնվող թիվ 4 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, ձորով բարձրանում թիվ 5 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, ջրբաժանով թեքվում հարավ-արևելք, անցնում 1117.27մ հասնում բարձունքի վրա գտնվող 2396.3մ նիշ ունեցող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում հարավ-արևմուտք ժայռի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետով թեքվում հարավ-արևելք ջրբաժանով անցնում 1061.43մ հասնում ձորերի հատման մոտ գտնվող «Թ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8609731.1020, x= 4350925.1010):

 «Ը-Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4650.36մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Ձորաստանի գյուղական համայնքի «Ը» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են (y= 8609731.1020, x= 430925.1010) սահմանագիծը թեքվում է արևելք լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետը, թեքվում դեպի հարավ, լանջով իջնում ձորը, բարձրանում ջրբաժանով անցնելով 1080.69մ հասնում թիվ 2 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք ջրբաժանով բարձրանում «Կատար» լեռան գագաթը, նույն ուղղությամբ իջնում ձորը բարձրանում գագաթ, ջրբաժանով անցնելով 5462.27մ հասնում է թիվ 3 սահմանակետին: Այնուհետև թեքվում հարավ-արևմուտք լանջերով անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 1776մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևմուտք, լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 7-10 սահմանակետերով 1806.36մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք իջնում ձորի վրա գտնվող թիվ 12 սահմանակետը, նույն ուղղությամբ բարձրանում 2319.1մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև լանջով անցնում 2044.19մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջով անցնում 291.34մ հասնում թիվ 14 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 15-16 սահմանակետերով 3014.88մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8609165.7260, x=4347922.3180), այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս լանջերով հատում ձորը, բարձրանում ջրբաժան, անցնում թիվ 18-19 սահմանակետերով դեպի հյուսիս-արևմուտք 1924.29մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 20 սահմանակետը: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ջրբաժանով անցնում 282.61մ հասնում ջրբաժանի վրա գտնվող 2577.2մ նիշ ունեցող «Ժ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8608663.5060, x= 4349613.9650):

 «Թ-Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17682.64մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հյուսիս-արևմուտք անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 989.09մ հատելով ձորը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորը, ջրբաժանով թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4 սահմանակետով 719.33մ հասնում է թիվ 5 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժաններով հատելով ձորերը, անցնելով թիվ 6 սահմանակետով 892.34մ հատում դաշտային ճանապարհը հասնում լանջի վրա գտնվող «Ի» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8606382.4120, x=4349204.3810):

 «Ժ-Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2600.76մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Գեղիի գյուղական համայնքի «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք հատելով ձորը, դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-3 սահմանակետերը 1655.97մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է լանջով դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, բարձրանալով թամբ, այնուհետև իջնելով լանջը, անցնելով թիվ 5 սահմանակետով 1016.79մ հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, այնուհետև դեպի արևմուտք թիվ 7-13 սահմանակետերով անցնում 3672.89 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հատում ձորը բարձրանում լեռնագագաթ և ջրբաժանով իջնում ձորը, անցնելով թիվ 15-16 սահմանակետերով 2427.17մ հասնում ձորի մոտ գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք հատելով ձորը անցնում 559.31մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 18 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք բարձրանում գագաթ, նույն ուղղությամբ բարձունքներով և գագաթներով, անցնելով թիվ 19-24 սահմանակետերով 3005.25մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8598449.3780, x=4351761.3910): Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջերով հատելով, ձորը և դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 26-27 սահմանակետերով 2611.2մ ջրբաժանով բարձրանում 2690.7մ նիշ ունեցող գագաթի թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք իջնելով և հատելով ձորը և ճանապարհը, անցնելով թիվ 29 սահմանակետով 1144.35մ հասնում 2613.3մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք լանջով հատում ճանապարհը, անցնելով թիվ 31 սահմանակետով 847.47մ հասնում է թամբի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք ջրբաժանով հատելով դաշտային ճանապարհը, իջնում ձորը անցնելով թիվ 33 սահմանակետը 1200.51մ հասնում ձորի եզրին գտվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը ձորով բարձրանում է հյուսիս-արևմուտք ջրի հոսանքին հակառակ, անցնելով 14512.40մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, հետո թեքվում հյուսիս ձորի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով 754.72մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 37 սահմանակետը 4310.12մ հասնում ձորի վերին մասում գտնվող «Լ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8589033.4130, x=4354254.8780):

 «Ի-Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24657.22մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք լանջերով, գագաթներով և թամբերով հատելով ձորը, անցնելով 3359.04մ հասնում է աղբյուրի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը իջնում է հարավ-արևելք, ձորով ջրի հոսանքի ուղղությամբ, այնուհետև իջնում հարավ լանջով բարձրանում 5112.0մ հասնում լանջից սկիզբ առնող ձորի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հարավ, հարավ-արևմուտք, լանջերով անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1219.13մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք լանջով, անցնում թիվ 6 սահմանակետով 460.91մ հասնում գետի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք գետի հոսանքին հակառակ, անցնելով 5973.05մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 2661.83մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 564.337մ լանջերով և բարձունքներով հատում ձորը բարձրանում մյուս լանջի վրա գտնվող «Խ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8586720.0560, x=4339553.9580):

«Լ-Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19350.30մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Քաջարանի գյուղական համայնքի «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով, ջրբաժանով հատելով ձորը անցնելով 2560.8մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջերով ու բարձրություններով հատում ձորեր, անցնում 5361.14մ հասնում ձորերի հատման եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 447.23 մ հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 3919.69 մ հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ անցնում 1075.63 մ հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում դեպի արևելք, անցնելով 641.50 մ հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո կրկին թեքվում դեպի հարավ թիվ 8 սահմանակետով անցնելով 2342.37 մ հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք թիվ 10 սահմանակետով անցնելով 2205.91 մ հասնում թիվ 11 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք բարձրություններով և լանջերով հատելով ձորերը և դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 12-15 սահմանակետերով 2126.17մ հասնում լեռնագագաթի վրա գտնվող 2705.0մ նիշ ունեցող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք և հարավ-արևելք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 17-20 սահմանակետերով 3889.77մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը իջնում է հարավ հատում գետը, լանջով թեքվում դեպի հարավ-արևելք հատելով ձորերը լանջերով թիվ 22-31 սահմանակետերով անցնում 6824.26մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք լանջով, ջրբաժանով բարձունքներով, նորից լանջերով անցնելով թիվ 33-38 սահմանակետերով 5614.33մ հասնում է 3668.1մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 39 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, հարավ-արևելք լանջով, ջրբաժանով անցնելով թիվ 40-42 սահմանակետերով 2433.39մ հասնում է 3792.2մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող «Ծ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8592660.0510, x= 4327784.8800):

 «Խ-Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 39373.29մ է:

«Զանգեզուր» արգելավայրը «Ծ-Ա» հատվածով համընկնում է պետական սահմանի հետ, որի կոորդինատներն են՝ (y= 8576663.0730, x= 4357070.9590):

 «Ծ-Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 44592.65մ է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զանգեզուր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 25870.64 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը, Ողջի գետի ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լանջերի վերին հատվածները:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Զանգեզուր և Բարգուշատ լեռնաբազուկների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լեռնալանջերի բարձրլեռնային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվող ջրային ռեսուրսների օգտագործման.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) որսորդությունը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) հերթափոխային արածեցում.

6) խոտհունձ.

7) ուտելի և դեղաբույսերի հավաքը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցվածների).

8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.

10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

11) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.

12) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

13) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում։

7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Ողջի և Գեղի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և հյուսիսային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան