Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2020.04.03/2(118) Հոդ.4
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.03.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2020 թ.
Երևան

N 204-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 36-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Հավելվածի 2-րդ կետում «ինչպես նաև կանաչապատ կամ բուսածածկ այլ տարածքները)» բառերից հետո լրացնել «կամ հանդիսանում են հողաշերտ, որը նախատեսված է կանաչ տնկարկների կամ բուսածածկի համար» բառերով:

2) Հավելվածի 4-րդ կետում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով։

3) Հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«10. Կանաչ տարածքների օգտագործումը կամ դրանցում որևէ գործունեության իրականացումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։»:

4) Հավելվածի 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4. Ծառերի, թփերի էտում, հատում, բուսաշերտի տեղահանում և հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինում

12. Ծառերի, թփերի էտումը, հատումը, բուսաշերտի տեղահանումը կամ հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինումը թույլատրվում է հետևյալ դեպքերում`

1) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ կամ հատուկ ծրագրերին համապատասխան մշակված, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծի իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայության.

2) սանիտարական էտումների կամ հատումների իրականացման կամ կանաչ գոտու վերաձևավորման կամ փոփոխության ենթարկման.

3) սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա՝ բնակելի և ոչ բնակելի նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման.

4) վթարային արտակարգ իրավիճակների վերացման, այդ թվում` կապիտալ շինությունների և ստորգետնյա կոմունիկացիաների վերանորոգման (հետագա վերականգնման պայմանով).

5) չորացած կամ տապալման ենթակա ծառերի կամ թփերի հեռացման:

13. Ծառերի կամ թփերի էտումը կամ հատումը, ինչպես նաև բուսաշերտի տեղահանումը կամ հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում։»:

5) Հավելվածի 18-րդ կետի 3)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3) ավտոտրանսպորտային կամ այլ տեխնիկայի երթևեկությունը կամ կանգառը.»։

6) Հավելվածի 18-րդ կետի 4)-րդ ենթակետում «և» բառը փոխարինել «կամ» բառով

7) Հավելվածի 18-րդ կետի 6)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6) թունավոր կամ վնասակար նյութերի օգտագործում, ինչպես նաև տարածքի աղտոտում կամ այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասմանը, ոչնչացմանը կամ հողի աղտոտմանը.»։

8) Հավելվածի 18-րդ կետի 8)-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

9) Հավելվածի 9-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝

«9. Վնասի հատուցում

28. Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա է հատուցման։ Հատուցման չափը որոշվում է՝ ելնելով կանաչ տարածքի փոխհատուցվող արժեքից։

29. Վնասի հատուցման նպատակով գնահատումը կատարվում է՝

1) կանաչ տարածքի անօրինական վնասման կամ ոչնչացման դեպքում

2) ծառերի կամ թփերի էտման կամ հատման դեպքում, եթե էտումը կամ հատումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով

3) բուսաշերտի տեղափոխման դեպքում, եթե տեղափոխումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով

4) հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինման դեպքում, եթե փոխարինումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով

5) հողի աղտոտման դեպքում։

30. Փոխհատուցումը կատարվում է գումարային կամ կանաչ տարածքը վերականգնելու ձևով:

31. Վնասի փոխհատուցումը կանաչ տարածքը վերականգնելու ձևով իրականացվում է վնաս հասցրած սուբյեկտի և լիազորված մարմնի միջև կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման հիման վրա՝ սույն կանոնների 5-րդ գլխով սահմանված կարգով։

32. Վնասը համարվում է ամբողջությամբ հատուցված՝ լիազորված մարմնի կողմից կատարված աշխատանքների ընդունումից կամ գումարը Երևանի բյուջե մուտքագրվելուց հետո։»:

10) Հավելվածի երկրորդ 9-րդ («Չհատուցվող վնաս») գլուխը ճանաչել ուժը կորցրած։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան