ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1313-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները 17,922.79 հազար դրամով, իսկ ծախսերը՝ 17,922.79 հազար դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շրջանառության հարկի (ներառյալ տույժերի և տուգանքների) գծով առաջացած հարկային պարտավորությունը վճարելու նպատակով՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2019 թվականին հատկացնել 17,922.79 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակի գծով մուտքերից, եկամուտների նվազեցման եղանակով, 1,792.3 հազար դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ հարկային եկամուտներ»:
(4-րդ կետը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 3 Երևան |
սեպտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման |
սեպտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման |
սեպտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման |
սեպտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման |
սեպտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման |
սեպտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2019, N 1907-Ն | 26.12.2019, N 1313-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|