Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.14/51(1606) Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 727-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև 27.04․2012 թ․ կնքված N T1-T2-CW-01 շինարարական կապալի պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև 27․04․2012 թ․ կնքված N T1-T2-CW-01 շինարարական կապալի պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում են բյուջետային վարկեր՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած դրամական պահանջի չափով` համաձայն N 1 հավելվածի.

2) բյուջետային վարկերը կտրամադրվեն 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» թիվ 21009 միջոցառման 5112 «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր՝ Տրանշ 3» թիվ 21011 միջոցառման 5112 «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսված միջոցներից՝ վերաբաշխման միջոցով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով).

3) բյուջետային վարկը տրամադրվում է հինգ տարի ժամկետով՝ տարեկան 0,01 տոկոսադրույքով.

4) որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունվում է գրավը՝ հաշվի առնելով, որ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավի գնահատված արժեքի 80 (ութսուն) տոկոսը, կամ բանկային երաշխիքը՝ բյուջետային վարկի ողջ գումարի և բյուջետային վարկի պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում հաշվեգրվող տոկոսագումարի չափով։

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 աղյուսակում և N 3 հավելվածում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության նկատմամբ չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից բյուջետային վարկ ստանալու հայտ ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ սահմանված կարգով քննարկել հայտերը և սույն որոշման հավելվածով նախատեսված վարկային պայմանագրի պայմանների հետ համաձայնություն ձեռք բերելու դեպքում կնքել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրեր՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սույն որոշման հավելվածում չներառված՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև 27․04․2012 թ․ կնքված N T1-T2-CW-01 շինարարական կապալի պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության կողմից չվճարված դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից բյուջետային վարկ ստանալու պահանջ ներկայացնելու դեպքում մշակել և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 13

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 727-Ն որոշման